Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2022 թվականի N ______-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    06.09.2022 - 22.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3124

Принт

Предложения

Դավիթ Ասատրյան

14.09.2022

Սննդամթերքի անվտանգության ռազմավարության մեջ առաջին հերթին պետք է գրավի սննդամթերքի անվտանգության ստուգման վարույթների բարեփոխումները և ամնեկարևորը՝ ռեֆերենս լաբարատորիայի ստեղծումը: Առանց Ռեֆերենս լաբարատորիայի անհնար է պատշաճ իրականացնել իրավահարաբերության շրջանակներում ծագող վարչական վարույթները: Այս ոլորտում պետական պատշաճ վերահսկողությունը կապացուցվի ոչ միայն նմանատիպ ռազմավարական փաստաթղթեր կազմելով և հրապարակելով, այլև կոնկրետ պետական ֆինանսական միջոցներ ներդնելու միջոցով: Գործող կարգավորումներով ԵԱՏՄ երկրներից ներմուծվող սննդամթերքը պատշաճ չի փորձաքննվում, իսկ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքները փորձաքննվում են մասնավոր կազմակերպություններում, որոնց նկատմամբ տեսչական մարմինը պատշաճ վերահսկողություն չունի, ուստի առաջանում են գործնական խնդիրներ և սննդամթերքի անբվտանգության հետ կապված հարցեր: Անհրաժեշտ է ամբողջությամբ բարեփոխել ոլորտը, այլապես ոլորտում մշտապես առաջանալու են խնդիրներ:

Узнать больше