Добавить в избранное

В стадии разработки

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում․

1) «Էներգետիկ փորձաքննություն`» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Էներգետիկ աուդիտ` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ աուդիտի եզրակացություն.»:

Հոդված 2.Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում.

1)«է» կետի «էներգետիկ փորձաքննությունների» բառերը փոխարինել «էներգետիկ աուդիտների» բառերով։

2)«ը» կետի «էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «էներգետիկ աուդիտի» բառերով։

Հոդված 3. Օրենքի Գ Լ ՈՒ Խ 3. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ» բառերով:

 Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում.

1) 12-րդ հոդվածի վերնագրում «Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի մասին նորմատիվ իրավական ակտերը» բառերով:

2)  12-րդ հոդվածում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել  «Էներգետիկ աուդիտի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում.

       1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության իրականացումը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի իրականացումը» բառերով:

       2)13-րդ հոդված 1-ին մասում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի» բառերով:

       3)13-րդ հոդված 2-րդ մասի 1-ին նախադասության մեջ «Էներգետիկ փորձաքննությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտը» բառերով:

       4)13-րդ հոդված 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում.

      1) վերնագրում «Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերը» բառերով:

        2)14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ աուդիտի անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:

       3)14-րդ հոդվածի 2-րդ մասում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի փաստաթղթավորումը» բառերով:

2)Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:

  1. Էներգետիկ աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, աուդիտի արդյունքների հիման վրա էներգետիկ աուդիտի եզրակացության և էներգետիկ աուդիտի հաշվետվության կազմումը:
  2. Էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
  3. Էներգետիկ աուդիտի եզրակացությունները, էներգետիկ աուդիտի հաշվետվությունները, էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի եզրակացությունը» բառերով:

2)Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի եզրակացությունը էներգետիկ աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ աուդիտի ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ աուդիտի եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով:

  1. Էներգետիկ աուդիտի եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ աուդիտ իրականացնող անձի կողմից: Էներգետիկ աուդիտի եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ աուդիտն իրականացնող անձի մոտ:
  2. Էներգետիկ աուդիտի դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի հաշվետվությունը» բառերով:

2) Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ: 

  1. Էներգետիկ աուդիտի հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է աուդիտն իրականացնողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ աուդիտն իրականացնող անձի ղեկավարի կողմից:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության իրականացնող անձանց պատասխանատվությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվությունը»  բառերով:

2)տեքստում «Էներգետիկ փորձաքննություն» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հոդված 1.«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում․

1) «Էներգետիկ փորձաքննություն`» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Էներգետիկ աուդիտ` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ աուդիտի եզրակացություն.»:

Հոդված 2.Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում.

1)«է» կետի «էներգետիկ փորձաքննությունների» բառերը փոխարինել «էներգետիկ աուդիտների» բառերով։

2)«ը» կետի «էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «էներգետիկ աուդիտի» բառերով։

Հոդված 3. Օրենքի Գ Լ ՈՒ Խ 3. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ» բառերով:

 Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում.

1) 12-րդ հոդվածի վերնագրում «Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի մասին նորմատիվ իրավական ակտերը» բառերով:

2)  12-րդ հոդվածում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել  «Էներգետիկ աուդիտի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության իրականացումը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի իրականացումը» բառերով:

2)13-րդ հոդված 1-ին մասում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի» բառերով:

3)13-րդ հոդված 2-րդ մասի 1-ին նախադասության մեջ «Էներգետիկ փորձաքննությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտը» բառերով:

4)13-րդ հոդված 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերը» բառերով:

2)14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ աուդիտի անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:

  • 14-րդ հոդվածի 2-րդ մասում «Էներգետիկ փորձաքննության» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի փաստաթղթավորումը» բառերով:

2)Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:

  1. Էներգետիկ աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, աուդիտի արդյունքների հիման վրա էներգետիկ աուդիտի եզրակացության և էներգետիկ աուդիտի հաշվետվության կազմումը:
  2. Էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
  3. Էներգետիկ աուդիտի եզրակացությունները, էներգետիկ աուդիտի հաշվետվությունները, էներգետիկ աուդիտ իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում.

1)վերնագրում «Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի եզրակացությունը» բառերով:

2)Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի եզրակացությունը էներգետիկ աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ աուդիտի ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ աուդիտի եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ աուդիտի անցկացման իրավական ակտերով:

  1. Էներգետիկ աուդիտի եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ աուդիտ իրականացնող անձի կողմից: Էներգետիկ աուդիտի եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ աուդիտն իրականացնող անձի մոտ:
  2. Էներգետիկ աուդիտի դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում.

1) վերնագրում «Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտի հաշվետվությունը» բառերով:

2)Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկ աուդիտի հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ: 

  1. Էներգետիկ աուդիտի հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է աուդիտն իրականացնողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ աուդիտն իրականացնող անձի ղեկավարի կողմից:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում.

1) վերնագրում «Էներգետիկ փորձաքննության իրականացնող անձանց պատասխանատվությունը» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվությունը»  բառերով:

2)տեքստում «Էներգետիկ փորձաքննություն» բառերը փոխարինել «Էներգետիկ աուդիտ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Обсуждалось

    02.09.2022 - 19.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2434

Принт

Предложения

Հայկ Ակարմազյան

07.09.2022

Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է, ըստ էության փորձաքննություն կամ չի իրականացվում կամ կրում է ձևական բնույթ: Նոր արտադրությունները, շենքերն ու կառուցվածքները չեն ստեղծվում հաշվի առնելով էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցման կարևորությունը: Առաջարկվում է օրենքում կատարել ևս մի փոփոխություն՝ Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների պահպանությունը վերահսկելու նպատակով նշված օբյեկտներում էներգետիկ աուդիտը և էներգետիկական անձնագրի լրացումը դարձնել պարտադիր։ Իսկ փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզիա տրամադրվի էներգետիկական բնագավառի մասնագիտական կրթության առկայության պարագայում։

Հարություն Ուստակատարան

05.09.2022

«3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»: Հարց։ Նախորդ սերտիֆիկատները ուղղակի փոխարինվելու են նորերով, առա՞նց լրացուցիչ քննության կամ մրցույթի, թե՞ սա առիթ է հանդիսանալու ազատվելու համար ոչ համախոհ կամ անվերապահ չենթարկվող սյուբեկտներից։

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

02.09.2022

եվրոպական միության աշխատավարձերի չափ աշխատավարձ վճարեք հհ ամեն աշխատող մարդու, ինչ եք ուզում որ գերմանիայի նման էներգիայի կրիզիս լինի?

Узнать больше