Добавить в избранное

В стадии разработки

Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման, մասնավորապես՝ պետական մարմինների և կազմակերպությունների առաջնահերթ գործառույթների իրականացման համար պետական գույքի օգտագործման տրամադրան կամ դրա բացակայության դեպքում ոչ պետական տարածքների վարձակալության վարձավճարների  ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից կատարվող ծախսերի տնտեսելու, ինչպես նաև ոչ պետական տարածքների վարձակալության գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պետական կարիքների համար պետական մարմինների և կազմակերպությունների կողմից ոչ պետական սեփականություն համարվող տարածքի կամ բնակարանի, այդ թվում նաև մարզադահլիճ, պահեստի տարածք, մարզադաշտ, համերգասրահ և այլ վարձակալած տարածքների վարձավճարների  ուղղությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցները տնտեսելու նպատակով դիտարկում է  պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար առաջնահերթ պետական սեփականություն համարվող տարածքների տրամադրման  հնարավորությունները։ Ներկայումս պետական մարմինները և կազմակերպություններն իրենց գործառույթների իրականացման համար վարձակալում են ոչ պետական պետական սեփականություն համարվող տարածքներ կամ բնակարաներ դրանց վարձակալության վճարները կազմում են զգալի միջոցներ։ Այսպես, օրինակ 2021թ-ին ընթացքում կազմել են շուրջ 464 միլ դրամ։

Նկատի ունենալով վերը նշված փաստը Կոմիտեն պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, պետական մարմինների, կազմակերպությունների կանոնադրական գործունեությունն իրականացնելու, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցները տնտեսելու համար նախատեսում է պետական մարմինների և կազմակերպությունների կարիքներն առաջնահերթ բավարարել պետական սեփականություն համարվող տարածքների հաշվին, նոր միայն, եթե պահանջը չի բավարարում, ապա կանոնակարգել որ պետական տարածքների վարձակալության գործընթացը։ Ընդ որում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկայում դեռևս կպահպանվի պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ պետական սեփականություն համարվող տարածքները կամ բնակարաները վարձակալությամբ ձեռքբերման պահանջը, ինչպես նաև այն, որ նշված գրծընթացը կանոնակարգված չէ` անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կանոնակարգել պետության կողմից տարածքների վարձակալության գործընթացը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտի լուծումը նպատակաուղղված է պետական կարիքների բարելավման նպատկով ոչ պետական տարածքների վարձակալության տրամադրման կազմակերպումն առավել արդյունավետ իրականացնելուն։ Մասնավորապես՝ առաջնահերթ պետական սեփականություն համարվող տարածքներով կարիքները բավարարելուն և միայն դրանց բացակայության դեպքում պահանջը կանոնակարգված բավարարել ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողության նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքների փոխարինումը պետության սեփականությունը համարվող համապատասխան տարածքներով, որի արդյունքում կունենանք ՀՀ պետական եկամուտների ծախսերի էական կրճատում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հադիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջից։

  • Обсуждалось

    24.08.2022 - 12.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2455

Принт