Добавить в избранное

В стадии разработки

Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2022 թվականի N ...... Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 21-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հաստատել պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. 2. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելում կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն։
  3. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքների ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում կամ որակավորում ունեցող անկախ գնահատողի կողմից։
  4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում հաստատել պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման պայմանագրի օրինակել ձևը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

  1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) գործառույթների իրականացման համար պետական տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:
  2. 2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ կարող են ձեռքբերվել ոչ պետական սեփականություն համարվող գրասենյակային տարածքներ կամ բնակարաններ, այդ թվում նաև մարզադահլիճ, պահեստի տարածք, մարզադաշտ և համերգասրահ (այսուհետ՝ տարածքներ): Ընդ որում ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության համար առավելագույն ժամկետ սահմանվում է 1 տարին։
  3. Պետական մարմինների կամ կազմակերպությունների գործառույթների իրականացման համար տարածք տրամադրելու նպատակով տվյալ պետական մարմինը կամ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացնում N 1 Ձևին համապատասխան հայտ, որում պետք են ներառվեն՝

1) տարածքի մոտավոր (որոշակի ըստ տարածքային գոտիների) գտնվելու  վայրը.

2) տարածքի մակերեսը, ինչպես նաև պահանջվող տարածքից թույլատրելի շեղումը տոկոսային արտահայտությամբ.

3) տարածքի նկարագիրը՝ մասնավորապես՝ կոմունիկացիա՝ օդափոխություն, ջեռուցում, հովացում, սանհանգույցի առկայությունը և տարածքի վիճակը, հարկայնությունը, առանձնացված մուտքի պահանջը, բնակարանների դեպքում՝ նաև սենյակների քանակը.

4) առաջարկություն՝ տարածքը տրամադրելու ժամկետի մասին, որը չի կարող գերազանցել 3 տարվա ժամկետը.

5) տարածքի վարձակալության անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում.

6) այլ տվյալներ։

  1. Կոմիտեն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հայտը ստանալուց հետո, համապատասխան ազատ տարածքների դեպքում, 30 օրվա ընթացքում առաջարկում է տվյալ տարածք(ներ)ը պետական մարմնին կամ կազմակերպությանը։
  2. Պետական մարմինը կամ կազմակերպությունը սույն կարգի 4-րդ կետով Կոմիտեի առաջարկությունը ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում համապատասխան գրությամբ տեղեկացնում է Կոմիտեին՝ առաջարկը ընդունելու կամ մերժելու մասին։ Ընդ, որում առաջարկը մերժվելու դեպքում՝ ներկայացնում է նաև համապատասխան հիմնավորում։
  3. Պետական մարմնի կամ կազմակերպության կողմից սույն կարգի 4-րդ կետով նախատեսված Կոմիտեի առաջարկն ընդունելու, ինչպես նաև առաջարկի վերաբերյալ պետական մարմնի կամ կազմակերպության կողմից ներկայացրած մերժման հիմնավորումը Կոմիտեի կողմից չնդունվելու դեպքում՝ Կոմիտեն 10 օրվա ընթացքում տվյալ տարածքն օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնին կամ կազմակերպությանը հանձնելու (ամրացնելու) կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` համապատասխան հիմնավորմամբ։ Հայաստանի Հանրապետթյան կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեն 10 օրվա ընթացքում ամրացնում (հանձնում) կամ տրամադրում է պետական մարմնին կամ կազմակերպությանը։
  4. Համապատասխան ազատ տարածք չլինելու, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով նախատեսված Կոմիտեի առաջարկի վերաբերյալ պետական մարմնի կամ կազմակերպության կողմից ներկայացրած հիմնավորումը Կոմիտեի կողմից ընդունվելու դեպքում՝ Կոմիտեն 10 օրվա ընթացքում առաջարկում է պետական մարմնին կամ կազմակերպությամը 20 օրվա ընթացքում վարձակալությամբ տարածք ձեռք բերելու համար ներկայացնել վերջինիս ընտրված տարածքի վարձակալության առաջարկությունը՝ ամբողջական փաթեթի տեսքով։
  5. Պետական մարմնի կամ կազմակերպության կողմից ներկայացվող վարձակալության առաջարկությունն իր մեջ ներառում է՝

1) վարձակալվող տարածքի գտնվելու վայրը և մակերեսը (քառ.մ).

2) հավաստումն այն մասին, որ վարձակալության ենթակա տարածքը բավարարում է իր պահանջները.

3) առաջարկություն վարձակալության ժամկետի վերաբերյալ, որը չի կարող գերազանցել 1 տարին.

4) հաշվետվություն վարձակալվող տարածքի վարձակալական վճարի շուկայական գնահատման վերաբերյալ.

5) առաջարկություն վարձակալական վճարի մեծության վերաբերյալ, որը կարող է ավել լինել վարձակալական վճարի գնահատված արժեքից առավելագույնը 10 տոկոսի չափով.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին դրական եզրակացությունը,

7) վարձակալվող տարածքի սեփականության իրավունքի պատճենը.

  1. Եթե պետական մարմնի կամ կազմակերպության ներկայացրած վարձակալության առաջարկությունը բավարարում է սույն կարգի 8-րդ կետով նախատեսվող պահանջներին, ապա Կոմիտեն 5 օրվա ընթացքում վերջինիս առաջարկում է մինչև 30 օրվա ընթացքում սույն որոշման 4-րդ կետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքել վարձակալության պայմանագիր և գրանցել օգտագործման իրավունքը։
  2. Եթե պետական մարմնի կամ կազմակերպության վարձակալության առաջարկությունը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետով ներկայացվող պահանջներին, ապա Կոմիտեն գրավոր առաջարկում է պետական մարմնին կամ կազմակերպությանը 5 օրվա ընթացքում ներկայացնել նշված պահանջներին բավարարող լրամշակված առաջարկություն։
  3. Եթե պետական մարմինը կամ կազմակերպությունը սույն կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետում չի ներկայացնում նոր առաջարկություն կամ ներկայացված նոր առաջարկությունը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետով ներկայացվող պահանջներին, ապա Կոմիտեն համարում է, որ պետական մարմինը կամ կազմակերպությունը հրաժարվում է տարածք վարձակալելու իր առաջարկությունից։
  4. Պետական մարմինը կամ կազմակերպությունը վարձակալված տարածքի նկատմամբ իրավունքը գրանցելուց հետո 10 օրվա ընթացքում Կոմիտե է ներկայացնում պայմանագրի և օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճեները։ Կոմիտեն իրականացնում է պայմանագրերի հաշվառումը։
  5. Կոմիտեն յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

 




 

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

______________________________________ԻՆ

 

 

Հ Ա Յ Տ

­­­­­­­­­ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ  ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

_______________________________________________________________________________________

(հայտը ներկայացնող պետական մարմնի  կամ պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը)

 

  1. Համաձայն ՀՀ կառավարության ____ ___________ 20___թ. N ___ որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջների _______________________________________գործառույթները իրականացնելու համար անհրաժեշտ է գրասենյակային տարածք կամ բնակարան։

 

2._________________________________________________________________________________տարածքի կամ բնակարանի մոտավոր (որոշակի սահմաններում) գտնվելու վայրը,

 

3._________________________________________________________________________________

տարածքի մակերեսը, ինչպես նաև պահանջվող տարածքից թույլատրելի շեղումը տոկոսային արտահայտությամբ,

 

  1. Տարածքի նկարագիրը՝___________________________________________________________

                                                       կոմունիկացիա՝ օդափոխություն, ջեռուցում, հովացում, սանհանգույցի առկայությունը

__________________________________________________________________________________

տարածքի վիճակը, հարկայնությունը, առանձնացված մուտքի պահանջը,

__________________________________________________________________________________

բնակարանների դեպքում՝ նաև սենյակների քանակը,

 

  1. Առաջարկություն՝________________________________________________________________

տարածքը տրամադրելու ժամկետի մասին*

 

6._________________________________________________________________________________

                                                                                այլ տվյալներ

 

*որը չի կարող գերազանցել 5 տարվա ժամկետը,

 

 

 

 

Հայտատու _________________________________________________             

                                                          (պետական մարմնի կամ կազմակերպության անվանումը)

 

____________                                       _______________________

(ստորագրությունը)                                                        (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

«____» _______________ 20___թ.

 

 

 

 

  • Обсуждалось

    24.08.2022 - 12.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2545

Принт

Связанные документы / ссылки