Добавить в избранное

В стадии разработки

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Viktoria Avakova 07.08.2022 11:53:30 1.Հեղինակների հիմնավորմամբ տվյալ փաստաթղթի կազմումը բխում է Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից, ոտեղ կետ 1.1.8.-ում նշված է Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝ մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների …..մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար: Որպես ակնկալվող արդյունք նշված է, որ <<Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը>>: Այդ գործընթացը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք նպաստում են թրաֆիքինգի զոհերի հոգեբանական և առողջապահական ռեաբիլիտացիային, իրավունքների վերականգմանը, սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև այն բոլոր կառույցների գործողությունները, որոնք իրենց ներդրումը ունեն այդ գործընթացում: Չափորոշիչները պետքէ գնահատեն վերաինտեգրման գործընթացի արդյունավետությունը և հիմնված լինի զոհի կարիքների գնահատման վրա: Ներկայացված փաստաթուղթը իրենից ներկայացնում է չափանիշներ/ստանդարտներ կամ տեխնիկական պահանջներ, որոնք պետք է ապահովվեն այն կազմակերպության/հաստատության կողմից, որը իրականացնում է թրաֆիքինգի զոհերի աջակցության գործընթացը: Իհարկ է դրանք շատ կաևոր են, բայց այդ չափանիշների ապահովումը դեռ չի նշանակում, որ թրաֆիքինգի զոհերի աջակցությունը և վերաինտեգրումը արդյյունավետ է և հաջողված: Առաջարկում են վերանվանել փաստատուղթը՝ և <<որակի նվազագույն չափորոշիչներ>> տերմինի փոխարեն օգտագործել <<նվազագույն պահանջներ>> տերմինը: Առաջարկը չի ընդունվել 3-րդ կետում նշված պատճառաբանությամբ, քանի որ 4-րդ առաջարկը տառացի կրկնում է 3-րդ առաջարկը:
2 Viktoria Avakova 07.08.2022 11:55:38 Հեղինակների հիմնավորմամբ տվյալ փաստաթղթի կազմումը բխում է Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից, ոտեղ կետ 1.1.8.-ում նշված է Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝ մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների …..մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար: Որպես ակնկալվող արդյունք նշված է, որ <<Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը>>: Այդ գործընթացը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք նպաստում են թրաֆիքինգի զոհերի հոգեբանական և առողջապահական ռեաբիլիտացիային, իրավունքների վերականգմանը, սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև այն բոլոր կառույցների գործողությունները, որոնք իրենց ներդրումը ունեն այդ գործընթացում: Չափորոշիչները պետքէ գնահատեն վերաինտեգրման գործընթացի արդյունավետությունը և հիմնված լինի զոհի կարիքների գնահատման վրա: Ներկայացված փաստաթուղթը իրենից ներկայացնում է չափանիշներ/ստանդարտներ կամ տեխնիկական պահանջներ, որոնք պետք է ապահովվեն այն կազմակերպության/հաստատության կողմից, որը իրականացնում է թրաֆիքինգի զոհերի աջակցության գործընթացը: Իհարկ է դրանք շատ կաևոր են, բայց այդ չափանիշների ապահովումը դեռ չի նշանակում, որ թրաֆիքինգի զոհերի աջակցությունը և վերաինտեգրումը արդյյունավետ է և հաջողված: Առաջարկում են վերանվանել փաստատուղթը՝ և <<որակի նվազագույն չափորոշիչներ>> տերմինի փոխարեն օգտագործել <<նվազագույն պահանջներ>> տերմինը: Առաջարկը չի ընդունվել: Նախագծով սահմանվել են նվազագույն չափորոշիչներ, որոնց պարտադիր կիրառումը չի բացառում, որ հասարակական կազմակերպությունը պետք է դրանց կիրառումը համակցի մասնագիտական, ներառյալ՝ հոգեբանական ու առողջապահական այնպիսի հմտությունների հետ, որոնք չվնասեն թրաֆիքինգի զոհին կամ հավանական զոհին, չառաջացնեն նրա երկրորդային զոհականացում և ապահովեն այլ կանոններ կամ սկզբունքներ, որոնք պարտադիր են թրաֆիքինգի զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի հետ աշխատանքը կազմակերպելիս: Այսինքն, ներկայացված չափորոշիչները՝ թրաֆիքինգի զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին մատուցվող ծառայություններից մի քանիսին վերաբերող նվազագույն պայմաններն ու պահանջներն են, այլ ոչ թե դրանց տրամադրման ձևն ու մեթոդիկան կամ տակտիկան: Ինչ վերաբերում է առաջարկին, որ պետք է վերանվանել փաստատուղթը՝ և «որակի նվազագույն չափորոշիչներ» տերմինի փոխարեն օգտագործել «նվազագույն պահանջներ» տերմինը, ապա այդ առաջարկը նույնպես չի ընդունվել, քանի որ նախագիծը գրվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կատարված լրացման պահանջներին համապատասխան, մասնավորապես օրենքի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված լիազորող նորմին համահունչ: Բացի այդ, www.e-draft.am կայքէջում տեղադրված հիմնավորման մեջ որևէ հիշատակում կամ հղում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշման 1.1.8. կետին առկա չէ:
3 Viktoria Avakova 07.08.2022 11:55:38 Հաշվի առնելով, որ տվյալ փաստաթղթի կազմումը հիմնավորող օրենքի փոփոխությունը և այս նախագիծը չեն քննարկվել Հակաթարֆիքինգային միջգերատեսչական հանձնաժողովում, ոչ էլ խորհրդակցվել է Հայաստանում երկարատև և հաջողված փորձ ունեն թրաֆիքինգի աջակցության ոլորտի կազմակերպությունների և մասնագետների հետ և նպատակ ունենալով ապահովել թրաֆիքինգից տուժած մարդկանց արդոյւնավետ վերաինտեգրման գործընթացը, առաջարկում եմ հետաձգել փասթաթղթի ընդունումը, կազմակերպելով մասնագիտական մանրակրկիտ քննարկում: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի զոհերը վերապրում են շատ խորը հոգեբանական տրավմաներ, առողջության խաթարում, ինչպես նաև ենթարկվում են շրջապատի և իրենց հարազատների կողմից խտրական վերաբերմունքի, կացարանում անհրաժետ է ձևավորել վստահության մթնոլորտ և կոնֆորտ միջավայր, ինչպես նաև ունենալ անհատական մոտեցում՝ հիմնվելով տվյալ անձի կարիքների գնահատման և անձական յուրահատկությունների վրա, իսկ բոլոր գործողությունները պիտի համաձայնեցվեն զոհի հետ: Փաստաթղթում առաջարկվող որոշ պայմանների ապահովումը բացասական ազդեցություն կունենա թրաֆիքինգի զոհերի վերականգման վրա: Օրինակ՝ կետ 10-ում նշված զոհերին կացարան ընդունելիս բժշկական զննումը և դրա հետ կապված հետազոտությունները կարող են սահմանափակել կացարանի հասանելիությունը քանի որ թրաֆիքինգի զոհերը գտնվելով ծանր հոգեբանական վիճակում և հիմնականուն հրաժարվում են կացարան ընդունվելու պահին ենթարկվել բուժզննմամ: Բնաիրային օգնությունը՝ սնունդը, հագուստը, հիգիենայի պարագաները ևս ունեն վերանայման կարիք և պետք է հաշվի առնեն անձի ցանկությունները, ազգային յուրահատկությունները և այլն: Միուս սահմանափակումը վերաբերվում է կետ 11-ին, որտեղ նշված է որ <<Անձը չի կարող ընդունվել կացարան, ներառյալ՝ կարանտինային բաժանմունքում գտնվելուց հետո, եթե ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը>>:  Հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը ենթարկվում է սեռական շահագործման, ապրում է վատ պայմաններում, վատ է սնվում, և ունի ցածր դիմադրողականություն, նրանց մոտ լինում են այնպիսի հիվանդություններ, ինչպես ՄԻԱՎ վարակը, հեպատիտներ B/C, և այլ: Այդ հիվանդությունները հիմնականում հայտնաբերվում են անձին կացարան ընդունելուց որոշ ժամանակ անց, երբ որ նա համազայնվում է անցնել համապատասխան հետազոտություններ, որոնք ըստ օրենքի և մարդու իրավունքների նորմերի համաձայն կամավոր են մեր երկրում: Առաջարկը չի ընդունվել: Օրենքով սահմանված կարգով Նախագիծը ներկայացվել է կարծիքի թե՛ շահագրգիռ պետական մարմիններին ու կազմակերպություններին, թե ներկայացվել է հանրային քննարկման, որոնց արդյունքում ներկայացված ողջամիտ ու հիմնավոր առաջարկությունները հիմք են հանդիսացել Նախագծի լրամշակման համար: Եթե առկա էին առարկայական առաջարկներ, դրանք պետք է ներկայացվեին այն 15 օրվա ընթացքում (22.07.2022-08.08.2022թթ.), որի ընթացքում քննարկվող Նախագիծը տեղադրված էր www.e-draft.am կայքէջում: 2-րդ առաջարկում զետեղված մյուս առաջարկները կրնում են Դեմոկրատիան այսօր ՀԿ (info@democracytoday.am) կողմից ներկայացված՝ 1-ին առաջարկում նշված առաջարկները, որոնց առնչության պատասխանն արդեն ներկայացվել է 1-ին կետում:
4 Դեմոկրատիան այսօր ՀԿ 07.08.2022 14:39:20 Կացարանի տրամադրման որակի նվազագույն չափորոշիչների 10-րդ կետ` կացարանում բժշկական զննում անցկացնելու անհրաժեշտություն չկա, ինչ վերաբերվում է կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությանը՝ նման հետազոտությունը բժշկա-սանիտարական անհրաժետություն կարող է հանդիսանալ միայն փոքր երեխաների խնամքի հաստատություններում: 11-րդ կետը առաջարկում ենք չեղարկել, հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի շրջանում հավանական է լինեն նաև ՄԻԱՎ վարակակիրներ և ընդունված միջազգային նորմերի համաձայն նրանց՝ կացարանում գտնվելը չի սպառնում այլոց առողջությանը: Այս կետի ընդունումը կնշանակի իրավունքի խստագույն խախտում և կդիտարկվի որպես խտրականություն: Ինչ վերաբերվում է բնաիրային օգնությանն և սննդի տրամադրմանը՝ հաշվի առնելով, որ կացարանում կարող է լինել մեկ շահառու, ապա հստակ սահմանված նորմերը հնարավոր չի լինի կատարել, իրավիճակով պայմանավորված հագուստի կամ կոշկեղենի անհրաժեշտությունը կարող է ավելի շատ լինել քան սահմանված է այստեղ: Եթե կացարնում զոհերի թիվը քիչ է, ապա այս դեպքում սննդամթերքի տրամադրման համար առաջարկում ենք սահմանել յուրաքանչուր օրվա համար գումարի չափ: Դեղորայքի տրամադրումը ներառված չէ ցանկում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետպատվերի շրջանակներում տրամադրվող բժշկական աջակցությունը չի ներառում ամբուլատոր պայմաններում բուժման համար դեղորայքի հատկացումը: Պետք է հատկացնել դրամական միջոցներ դեղորայքի ձեռքբերման համար: Ներառված չեն նաև առաջին բժշկական օգնության պարագաները: Այս որոշման նախագիծը ունի լրացուցիչ քննարկման կարիք: Առաջարկը չի ընդունվել: Դուք նշել եք, որ 10-րդ կետի համաձայն (www.e-draft.am կայքէջում տեղադրված Նախագծի 14-րդ կետն է)՝ կացարանում բժշկական զննում անցկացնելու անհրաժեշտություն չկա, ինչ վերաբերվում է կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությանը՝ նման հետազոտությունը բժշկասանիտարական անհրաժեշտություն կարող է հանդիսանալ միայն փոքր երեխաների խնամքի հաստատություններում: Այս առաջարկը չի ընդունվում, քանի որ Նախագծի 14-րդ կետը խմբագրվել է Նախագծի արտաքին շրջանառության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված կարծիքին համապատասխան՝ կիրառվել են այդ կարծիքում նշված եզրույթները, իսկ թվարկված բժշկական հետազոտությունները նպատակ են հետապնդում ապահովել անվտանգ սանիտարահիգիենիկ միջավայրի ձևավորումը կացարանում: Հետևաբար, ոլորտային նախարարության կողմից քաղաքականության իրականացումը կացարանում պետք է ապահովվի ըստ պատշաճի: Չի ընդունվել նաև 11-րդ կետի (www.e-draft.am կայքէջում տեղադրված Նախագծի 14-րդ կետն է) վերաբերյալ առաջարկը, քանի որ բարձրաձայնված առաջարկը ոչ թե այս Նախագծի կարգավորման առարկան է, այլ վերաբերում է ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններին: Քննարկվող նախագիծը լոկ հղում է կատարում ՀՀ կառավարության արդեն իսկ գործող որոշմանը: Հետևաբար, որևէ հիվանդության առնչությամբ փոփոխություն իրականացնելու համար փոփոխություն պետք է կատարվի ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման մեջ, այլ ոչ թե քննարկվող Նախագծում: Ինչ վերաբերվում է բնաիրային օգնությանն ու սննդի տրամադրմանը վերաբերող առաջարկին, ապա այն նույնպես չի ընդունվել, քանի որ ցանկացած հաստատությունում անձանց գտնվելու դեպքում պետք է լինեն, և այլ հաստատությունների առնչությամբ հաստատված են թե՛ սննդի, թե՛ բնաիրային օգնության, թե՛ այլ պարագաների չափեր կամ քանակ, որոնք անխտիր տրամադրվում են այդ անձանց: Ավելին, դա նվազագույն չափորոշիչներ են, ինչը նշանակում է, որ հասարակական կազմակերպությունը կաշկանդված չէ ավելին տրամադրել, քան սահմանված է սույն Նախագծում: Սննդի և բնաիրային օգնության փոխարեն գումար՝ դրամ, տրամադրելը նախատեսված չէ ՀՀ գործող օրենսդրությամբ, հետևաբար չի կարող կիրառվել: Դեղորայքի տրամադրումը ներառված չէ Նախագծում, քանի որ սույն նախագծի կարգավորման առարկայից դուրս է, և իրականացվում է առողջապահական ոլորտի օրենսդրությանը համապատասխան: