Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի՝  սակավաջրությունը  իրավիճակ է, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ, ըստ բազմամյա դիտարկումների տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը», իսկ 92-րդ հոդվածի՝ «Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»։ Համաձայն հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի 2022 թվականի պաշտոնական տեղեկատվության և դիտված ու կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմաննների՝ 5 խոշոր ջրամբարների կանխատեսվող ջրալցվածությունը կազմում է Ախուրյանի- 70-75%, Արփիլիճ- 75-80%, Ազատի-100%, Մարմարիկի-100% և Ապարանի-65-70%, իսկ ՀՀ գետերի մեծ մասում 2022թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 90-100% -ի սահմաններում, այն դեպքում, երբ 2021թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները կազմել են միջինում նորմայի 50-80%-ը։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» N 597-Ն որոշումը, ինչը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին և 92-րդ հոդվածների կարգավորումներից, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած 2022 թվականի պաշտոնական տեղեկագրից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի               N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի               N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Обсуждалось

    09.06.2022 - 29.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3064

Принт