Добавить в избранное

Проект принят

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Karen Martirosyan 09.10.2017 14:17:01 Ինչ վերաբերվում է միջազգային փորձին, ապա նշեմ որ միշտ բերում ենք օրինակներ այլ երկրների որտեղ կենսամակարդակը 10 անգամ բարձր է Հայաստանի կենսամակարդակից , այդպիսի երկրներում բոլոր համակարգերը ավտոմատացված են և սնանկության գործով կառավարիչը ունի բոլոր հնարավորությունները արագ և անվճար ստանալու պարտապանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և սնանկության գործընթացը կատարում է ավելի արագ: Առաջարկություն. Սնանկության գործով կառավարիչներին տրամադրեք տեղեկատվության ավտոտմատացված համակարգեր անարգել մուտք գործելու/դոստուպ/ հնարավորություն և կարողանա բոլոր տեսակի տեղեկատվությունները ստանա անվճար, դա նույնպես կխթանի սնանկության գործընթացի ավարտի ժամկետների կարճացմանը: Ինչպես նաև վերանայեք Նոր նախագծում ընգրկված որոշ հոդվածներ, որոնք խոչընդոտ են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը՝ մասնավորապես. Հոդված 38, Հոդված 57, Հոդված 22-րդ կետ 9 Ընդունվել է ի գիտություն Նախագծում սահմանվել է կառավարչի հնարավորությունը՝ իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով այլ մարմիններից կամ անձանցից տեղեկատվություն ձեռք բերելու վերաբերյալ, որի կարգը սահմանելու է Կառավարությունը:
2 Eduard Serobyan 09.10.2017 15:20:40 Հոդված 1. <<Սնանկության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝ Դիտողություն-Սնանկության գործերով առանձին դատարան ստեղծելու վերաբերյալ կարծիք իրավասու են ներկայացնել այն դատավորներն ու կառավարիչները, որոնք երկու տարբերակներով աշխատանքային փորձ են ունեցել, այդ թվում 2-րդ մասով առաջաջարկվող տեքստի վերաբերյալ ՙՍնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի անունից հարուցվող հայցերը քննվում են նույն սնանկության գործի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ՝ առանձին քաղաքացիաիրավական գործեր): /ժամանակին սնանկության գործերը քննող առանձին դատական մարմին կար/: Հոդված 22. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Հոդված 22. Կառավարչի ընտրությունը և նշանակումը 1. Սնանկության գործով կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված ֆիզիկական անձը: 2. Խոշոր հարկ վճարող համարվող, իսկ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ իրավաբանական այլ անձանց սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը: Դիտողություն- Համաձայն ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ գործող օրենքի 29 հոդվածի՝ սնանկության գործով կառավարիչը իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների: Այսինքն կառավարիչն ունի լայն ընտրանի համապատասխան ծառայությունը պատշաճ կատարելու համար: Պետք է հաշվի առնել, որ կառավարիչների գործերի մեծամասնությունը /85%-ը և ավել/ գույք և դրամական միջոցներ չունեն, կամ հայտնաբերելն անհնար է և ծախսատար, իսկ փոխհատուցման գումարը /30.000 դր/ ոչ բոլոր գործերի ծախսերն են փոխհատուցում: Սրանով կառավարիչները զրկվում են իրենց հիմնական եկամուտը ապահովող սեգմենտից և աշխատելու մոտիվացիայից: 3. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում գործին որպես դիմող մասնակցած պարտատերը, իսկ կամավոր սնանկության դեպքում՝ պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չի ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության գործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին` բացառությամբ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեպքերի: Դիտողություն-Նույն մեկնաբանությունն է ինչ վերաբերվում է 2-րդ կետին: 7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջագիրն ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է սնանկության կառավարչի թեկնածուին՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և նրա առարկության բացակայության դեպքում դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը։ Դիտողություն-Նույն ծառայությունը կառավարիչներին մատուցում է ԻԿԿ-ն, ինչով ենք ապահովագրված, որ պետական հիմնարկը ավելի բարեխիղճ է կատարելու իր վրա ստանձնած պարտավորությունները: Եթե ծրագրում է խնդիրը, թող արդարադատության նախարարությունը ԻԿԿ-ին տրամադրի ավելի պաշտպանված և արդար հատուկ համակարգչային ծրագիր, որը կվերահսկվի համապատասխան լիազոր մարմինների կողմից: Հոդված 24. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.2-րդ հոդված. «Հոդված 24.2. Կառավարչի հաշվառումը և նրան հաշվառումից հանելը 2. Աուդիտորական կազմակերպությունը որպես սնանկության կառավարիչ հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում դիմում, որին կցվում են աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրամադրված լիցենզիայի պատճենը և հաշվառման համար սահմանված վճարումը հավաստող փաստաթուղթը: Դիտողություն-Ստեղծելով /հորինելով/ այս նոր աբսուրդային հասկացողությունը ՙաուդիտորական կազմակերպություն՝ կառավարիչ՚, իսպառ կվերանա սնանկության գործերով անկախ կառավարիչ հասկացողությունը, կամ լավագույն /վատագույն/ դեպքում որակավում ստացած կառավարիչները կդառնան սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպության վարձու աշխատող: Կարծիք է առաջանում, որ այս նախագծի հեղինակը ինչ որ աուդիտորական կազմակերպություն է, որն իրեն համար նոր շուկա է բացահայտել: Ծայրահեղ դեպքում կարելի էր պարտադրել սնանկության գործով կառավարիչներին խոշոր հարկատուների մասով համագործակցել արդարադատության նախարարությունում հաշվառված աուդիտորական կազմակերպություններից որևէ մեկի հետ, թեկուզ վիճակահանության կարգով ընտրված աուդիտորական կազմակերպության հետ: 3. Որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվում է վճարում ֆիզիկական անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, իսկ աուդիտորական կազմակերպությունների համար՝ քսանապատիկի չափով: Դիտողություն-Տրամաբանական չի վճարման համադրությունը /աուդիտորական կազմակերպության վճարի նվազագույն շեմը, ինչպես կորող է կազմել ֆիզ անձի վճարի ընդամենը կրկնապատիկը/: Լրացուցիչ կասկածի տեղիք է տալիս, որ ծրագրի հեղինակը /հեղինակները/ աուդիտորական կազմակերպություններն են, կամ հատուկ ստեղծվում է մի նոր օրենք ի նպաստ աուդիտորական կազմակերպությունների, զրկելով աշխատանքից 109 հոգի սնանկության գործերով գործող կառավարիչների և վերացնելով ապագա աշխատատեղերը: Ընդունվել է մասնակի Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: Ինչ վերաբերում է կառավարիչների ընտրության նոր համակարգին, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարիչների հաշվառումը, նրանց նշանակումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ուստի վերջինս է այսուհետ վարելու գործող կառավարիչների ցանկը և սպասարկելու ծրագիրը՝ երաշխավորելով վերջինիս անխափան, անվտանգ և պատշաճ աշխատանքը:
3 Eduard Serobyan 09.10.2017 15:20:40 Հոդված 27.1. Սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությունը 1. Սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Դիտողություն-Բացի ԻԿԿ-ից /որոկավորված և երկար տարիների պրակտիկ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից/, Կառավարիչների աշխատանքը վերահսկվում և համաձայնեցվում է դատարանի կողմից: Եվ անկասկած դատավորները և ԻԿԿ-ի վերահսկողությունն իրականացնող հանձնաժողովի անդամները ունեն համապատասխան գիտելիքներ, լծակներ և ունակություն կառավարիչների աշխատանքը արդար վերահսկելու համար: Հոդված 35. Օրենքի 29-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ ժա.3-րդ կետ. «ժա.3) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը հաշվետվություն է ներկայացնում դատարանին սնանկության գործով իր կողմից նախորդ ամսում ձեռնարկված գործողությունների և սնանկության գործի ընթացքի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.. Դիտողություն-Առաջարկվում է արհեստական ավելորդ գործողություններ կատարել, առանց խորությամբ պատկերացնելու կառավարիչների աշխատանքի ծավալը: Ինչ իմաստ ունի ժամանակ և գումար ծախսել այն գործերի համար որոնց մասով նեկայացվել են բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները /Օրինակի համար՝ կառավարիչը արդեն բոլոր միջոցները ձեռնարկել է և հայտարարվել է գույքի հետախուզում/: Յուրաքանչյուր կառավարիչ կարող է ունենալ 200 և ավելի գործեր, նրանց մեծամասնության վրա ծախսված գումարները ավելին են քան փոխհատուցվող 30 հազ դրամը: Օրենքի նախագծով նախատեսված է պարտադիր անիմաստ ամսեկան հաստատուն ծախսեր կատարել: 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր. «5. Սնանկության կառավարիչը սնանկության գործը, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանը, վարում է նաև էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով սնանկության գործի նյութերի հասանելիությունը պարտապանին և պարտատերերին: Դիտողություն-/ՙապահովելով՚ բառից առաջ ավելացնել ՙանհրաժեշտության դեպքում՚/ 1. Սնանկության գործն էլեկտրոնային եղանակով վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Հոդված 38. Օրենքի 30-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 1-ին նախադասությունում «առնվազն հինգ» բառերը փոխարինել «տասը» բառով. 2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «պարգևավճար» բառից առաջ լրացնել «մինչև տասը տոկոսի չափով» բառերը. 3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ: Առանց ֆինանսական առողջացման սնանկության գործը վեց ամսվա ընթացքում ավարտելու դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` ա) մինչև 25 միլիոն դրամ` 8 տոկոս. բ) 25-50 միլիոն դրամ` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը. գ) 50-75 միլիոն դրամ` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը. դ) 75-100 միլիոն դրամ` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը. ե) 100-500 միլիոն դրամ` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը . զ) 500 միլիոն դրամից ավելին` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը: Սնանկության գործով վարույթի տևողությունը մինչև մեկ տարի տևելու դեպքում սույն մասում նախատեսված տոկոսադրույքները վեց ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար ամսական նվազում են 0,5 տոկոսի չափով: Վարույթի տևողությունը մեկ տարին գերազանցելու դեպքում երկրորդ տարվա առաջին վեց ամսում յուրաքաչյուր ամսվա համար սույն մասում նախատեսված տոկոսադրույքները նվազում են 0,2 տոկոսի, իսկ երկրորդ վեց ամսում՝ 0,1 տոկոսի չափով»: Դիտողություն-Տեղին է միայն 2-րդ մասի 2-րդ նախադասության փոփոխությունը: Առաջարկում եմ մնացածը թողնել անփոփոխ և չզրկել կառավարիչներին արդար աշխատելու մոտիվացիայից: Անտեսվել են կառավարիչների կողմից իրականացվող ծախսերը: Պետք է հաշվի առնել, որ կառավարիչները չունեն ստաբիլ ամսեկան աշխատավարձ և հիմնականում անեկամուտ գործերով առաջացած գերածախսերը կոմպենսացվում են կառավարիչների անձնական միջոցներից: Բոլորի աշխատանքը /յուրաքանչյուր քայլ/ վերահսկվում է դատարանի կողմից: Ինչ վերաբերվում է ժամկետներին՝ իրական պրակտիկայում ժամկետի տևողությունը կախված է գործի բարդությունից և տարբեր արդարացված պատճառներից: Յուրաքանչյուր կառավարիչ շահագրգռված է գործը շուտ հասցնել ավարտին և ստանալ իրեն հասանելիք վարձատրությունը: Ժամկետների վերաբերյալ լրացուցիչ հավաստի տեղեկություն կարող են տրամադրել սնանկության գործերը վարող փորձառու դատավորները: Հոդված 41. Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում առաջին ժողովին չներկայացած բառերը փոխարինել առաջին ժողովին հարգելի պատճառով չներկայացած բառերով: Դիտողություն-/Ժողովը բոլոր դեպքերում շատ չի հետաձգվում, անիմաստ է բարդացնել/ Հոդված 44. Օրենքի 43-րդ հոդվածի՝ 8) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինն առանց անուղղակի հարկի հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` վճարելով անուղղակի հարկերը, փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի՝ առանց անուղղակի հարկերի արժեքի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:». Դիտողություն-/Սնանկության վարույթի ընթացքում իրականացված ցանկացած պարտավորությունների մարումների իրականացումը կատարվում է սնանկության գործերով կառավարչի ջանքերով: Նվազեցնելով կառավարչի վարձատրությունը և սահմանափակելով մինչև 500 հազ դրամ, ազդելու է աշխատելու մոտիվացիային: Օրենքի նախագիծը ամեն կերպ ստեղծում է ոչ բարենպաստ պայմաններ կառավարիչների համար/ Հոդված 47. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «փաստաթղթերը» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Պահանջը ներկայացնելուց հետո դրանք հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթղթի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»: Դիտողություն-/խելամիտ ժամկետային սահմանափակում է պետք դնել, որը գործող օրենքում արդեն կա, ապագայում սնանկության գործնթացին խանգառող այլ խնդիրներ չստեղծելու համար/ Հոդված 50. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կառավարիչը պարտատերերի վերջնական պահանջների ցուցակի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ ստանում՝»: Դիտողություն-/Շատ կարճ ժամանակահատված է, գործող օրենքով նախատեսված ժամկետն ավելի խելամիտ է/ Հոդված 51. Օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը 9. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: 1. Եթե գույքագրման արդյունքների ամփոփումից պարզ է դառնում, որ պարտապանի միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջների բավարարման համար, և վերջինս երաշխիքի կամ երաշխավորության պայմանագրի ուժով հանդիսանում է բենեֆիցիար, երաշխավոր կամ ունի դեբիտորական պարտքեր, ապա սնանկության կառավարիչը ֆինանսական վիճակի վերլուծությունից հետո տասնօրյա ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում նշված պայմանագրերով պարտապանների դեմ՝ սահմանելով պարտավորության կատարման մինչև մեկամսյա ժամկետ: Դիտողություն-/Ճիշտ կլիներ հետազոտել իրական պրակտիկայում ինչ ժամկետում է վաճառվում գույքը: 30 օրում հնարավոր չի այդ գործարքն իրականացնել, անգամ եթե գնորդը նախապես հայտնաբերված է / Հոդված 52. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 57. Պարտապանի գույքի գնահատումը 1. Պարտապանի գույքի գնահատումը կազմակերպում է կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում: Դիտողություն-/Ինչ իմաստ ունի այդքան հետաձգելը, եթե կարելի է գույքագրմանը զուգահեռ իրականացնել: Եվ փորձը վկայում է նրա մասին, որ գույքագրումից հետո գույքի գնահատումը իրականացվում է վաճառքը կազմակերպելու համար, որից պարտապանները խուսափում են: Գույքագրման ժամանակ գնահատման իրականացմանը խոչնդոտներ քիչ են ստեղծվում և գույքի վաճարքի անհրաժեշտության դեպքում արդեն պատրաստ կլինի գնահատման եզրակացությունը: / 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է 6.Չի ընդունվել 7.Չի ընդունվել 8.Չի ընդունվել 9.Չի ընդունվել 10.Չի ընդունվել 1.Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: 2.Դատարանին հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուղղված են սնանկության կառավարիչների հաշվետվողականության և նրանց գործունեության թափանցիկության բարձրացմանը։ 3.Հասանելիությունն ապահովելն արդեն իսկ ենթադրում է անհրաժեշտության դեպքում պարտատերերի և պարտապանների կողմից դրանք ստանալու հնարավորությունը։ 4.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6.Օրենքի 43-րդ հոդվածում սահմանված վարձատրությունը կատարվում է ապահովված պարտատիրոջ կողմից իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն գորավի առարկան ստանալու դեպքում և պայմանավորված չէ կառավարչի կողմից պահանջի բավարարմանն ուղղված գործողություններ կատարելով և տվյալ պայմաններում կառավարչի համար սահմանված նման վարձատրությունը արդարացված է թվում։ 7.Փաստաթղթերը սահմանված ժամկետից հետո ներկայացնելու անհնարինության հարգելի լինելը յուրաքանչուր դեպքում որոշելու է դատարանը՝ ելնելով դրա պատճառներից և փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից ներկայացված հիմնավորումներից։ 8. Օրենքի 54-րդ հոդվածում կատարված՝ ժամկետների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունների նպատակը սնանկության վարույթն առավել արագ և արդյունավետ դարձնելն է, որը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից: 9. Նախագծի 51-րդ հոդվածում նշված՝ պարտավորության կատարման մեկամսյա ժամկետը նախատեսվել է պարտատերերի շահերից ելնելով՝ հնարավորություն տալով կառավարչին պարտատիրոջ անունից պահանջներ ներկայացնել իր պարտապանների դեմ՝ կատարելով պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված ակտիվ գործողություններ։ 10.Պարտապանի գույքի գնահատումը գույքագրմանը զուգահեռ իրականացնելը կարող է շատ դեպքերում անհարկի ծանրաբեռնել կառավարչին, քանի որ միայն պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո է պարզ դառնում՝ պարտապանի գույքի որ ծավալն է անհրաժեշտ պահանջների բավարարման համար և գույքի որ ծավալն է անհրաժեշտ գնահատել։
4 Eduard Serobyan 09.10.2017 15:20:58 ՏԵՂԵԿԱՆՔ N 2 ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1. Հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը. Դիտողություն-Համաձայն ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ գործող օրենքի 29 հոդվածի՝ սնանկության գործով կառավարիչը իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների: Այսինքն կառավարիչն ունի լայն ընտրանի համապատասխան ծառայությունը պատշաճ կատարելու համար: Պետք է հաշվի առնել, որ կառավարիչների գործերի մեծամասնությունը /մոտ 85%/ գույքով և դրամական միջոցներով ապահովված չի և ծախսատար է,իսկ փոխհատուցման գումարը /30.000 դր/ ոչ բոլոր գործերի ծախսսերն են փոխհատուցում: Սրանով կառավարիչները զրկվում են իրենց հիմնական եկամտի աղբյուրից և աշխատելու մոտիվացիայից: 2. նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Դիտողություն-ԻԿԿ-ն այդքան սարսափելի ազդեցություն չունի կառավարիչների գործունեության նկատմամբ, ընդհակառակը պատրաստակամ է յուրաքանչյուր հարցով աջակցել գործունեության ընթացքին և նրա ստեղծման հիմնական խդրիրնել կարծում եմ կառավարիչների շահերը պաշտպանելն է եղել: Նույն ծառայությունը կառավարիչներին մատուցում է ԻԿԿ-ն, ինչով ենք ապահովագրված, որ պետական հիմնարկը ավելի բարեխիղճ է կատարելու իր վրա ստանձնած պարտավորությունները: Եթե ծրագրում է խնդիրը, թող ԻԿԿ-ն ավելի պաշտպանված և արդար հատուկ համակարգչային ծրագիր տեղադրի, որը կվերահսկվի համապատասխան լիազոր մարմինների կողմից: 3. բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ. 4. մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը. 5. ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ. 6. նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը. Դիտողություն-Ընդունելի է միայն ֆինանսական առողջացմամբ գործի ավարտի դեպքում առաջարկվող պայմանները: Առաջարկում եմ մնացածը թողնել անփոփոխ և չզրկել կառավարիչներին արդար աշխատելու մոտիվացիայից, հաշվի առնելով որ բոլորի աշխատանքը /յուրաքանչյուր քայլ/վերահսկվում է դատարանի կողմից: Իրական պրակտիկայում ժամկետի տևողությունը կախված է գործի բարդությունից և տարբեր հիմնավոր հանգամանքներից: Յուրաքանչյուր կառավարիչ շահագրգռված է գործը շուտ հասցնել ավարտին և ստանալ իրեն հասանելիք վարձատրությունը: Ժամկետների վերաբերյալ լրացուցիչ հավաստի տեղեկություն կարող են տրամադրել սնանկության գործերը վարող փորձառու դատավորները: 7. սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ. Դիտողություն-Ժամկետները խելամիտ չեն, ճիշտ կլիներ խորհրդակցել սնանկության գործնթացի հետ պրակտիկ առնչություն ունեցող մասնագետների հետ /կառավարիչներ, դատավորներ, բանկեր, փաստաբաններ.../ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Դիտողություն-Օրենքում առաջարկվող աբսուրդային պայմանները կստեղծեն հակառակ ազդեցություն: Կառավարիչներին զրկում են խոշոր հարկատուների սնանկացման գործընթացն իրականացնելու հնարավորությունից և ամեն կերպ փորձում են նվազեցնել կառավարչի վարձատրության չափը: Սովորաբար ցանկացած գործի մոտիվացիան՝ աշխատանքային բարենպաստ պայմաններ և գումար վաստակելու հնարավորություն ունենալն է: Այս պարագայում զրկում են պոտենցիալ գումար վաստակելու ամենախոշոր սեգմենտից և նվազեցնում են վարձատրության չափը, հուսալով, որ սնանկության գործերով կառավարիչները սահմանափակված հնարավորություններով և ավելի քիչ գումար վաստակելու հնարավորություն ունենալով, պետք է գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սնանկության կառավարիչ կարող են հանդիսանալ միայն ֆիզիկական անձինք, մինչդեռ շատ երկրներում ընդունված է, որ որպես սնանկության կառավարիչ կարող է հանդես գալ թե ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձը (Բելառուս, Լատվիա, Վրաստան, Իսպանիա, Անգլիա): Այդպիսով, այդ ոլորտում որոշակի փորձ ունեցող իրավաբանական անձանց մուտքն այս գործընթաց դրան հաղորդում է նոր որակ և արդյունավետություն: Դիտողություն-Ստեղծելով այս նոր հասկացողությունը, իսպառ կվերանա սնանկության գործերով անկախ կառավարիչ հասկացողությունը, կամ լավագույն /վատագույն/ դեպքում որակավում ստացած կառավարիչները կդառնան սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպության վարձու աշխատող: Կարծիք է առաջանում, որ այս նախագծը հատուկ մշակվել է աուդիտորական կազմակերպությունների համար նոր շուկա ստեղծելու նպատակով: Ի լրումն վերոգրյալի հարկ է նշել, որ համաձայն ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ գործող օրենքի 29 հոդվածի՝ սնանկության գործով կառավարիչը իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների: Այսինքն կառավարիչն ունի լայն ընտրանի համապատասխան ծառայությունը պատշաճ կատարելու համար: Պետք է հաշվի առնել, որ կառավարիչների գործերի մեծամասնությունը /մոտ 85%/ գույքով և դրամական միջոցներով ապահովված չի և ծախսատար է,իսկ փոխհատուցման գումարը /30.000 դր/ ոչ բոլոր գործերի ծախսսերն են փոխհատուցում: Սրանով կառավարիչները զրկվում են իրենց հիմնական եկամտի աղբյուրից և աշխատելու մոտիվացիայից: Ծայրահեղ դեպքում կարելի էր պարտադրել սնանկության գործով կառավարիչներին խոշոր հարկատուների մասով համագործակցել արդարադատության նախարարությունում հաշվառված աուդիտորական կազմա-կերպություններից որևէ մեկի հետ, թեկուզ վիճակահանության կարգով ընտրված աուդիտորական կազմակերպության հետ: Ընդունվել է մասնակի Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, և այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ է հետապնդում: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն): Ինչ վերաբերում է աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթների վերաբերյալ առարկություններին և առաջարկություններին, նշված դրույթները հանվել են նախագծից: Միաժամանակ Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է կառավարիչների վարձատրության նոր կարգ։
5 Աղասի Արսենյան 09.10.2017 15:24:35 Առաջարկություներ 1. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասը անիրատեսական է և ենթակա է փոփոխման, քանի որ դատական նիստ հրավիրելու համար կողմերը պետք է պատշաճ կարգով ծանուցվեն, իսկ ծանուցումները ստանալու վերաբերյալ հետադարձ ապացույցները դատարանը կարող է ստանալ 12-15օրվա ընթացքում: 2. Անտրամաբանական է նախագծի 15-րդ կետը, քանի որ ուժը կորցրած է համարում, սակայն հասկանալի չէ շարունակությունը: 3. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ մասերը իրատեսական չէ, քանի որ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչի տվյալ փուլում փոփոխությունը կհանգեցնի գործի վատթարացման և անհարկի ձգձգման, քանի որ ցանկացած պարտատիրոջ ձեռնտու է գույքը անհապաղ իրացնել և ստանալ հնարավորինս ավել գումար, ինչու չէ կառավարիչին նույնպես ձեռնտու է թանկ վաճառել և ստանալ ավել տոկոսներ: 4. Նախագծի 22-րդ հոդվածը ընդհանուր առմամբ պետք է լրամշակվի, քանի որ նախագծի հավելվածում նախագծի հեղինակների կողմից նշվում է, որ <<Համաշխարային բանկի>> արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների2 D8 կետի համաջայն, <<Իրավական համակարգը պետք է ապահովի, որ սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջները լինեն օբյեկտիվ, հստակ և հանրությանը հասկանալի, սնանկույան կառավարիչներն ունենանն բավարար ձեռնահասություն իրենց վերապահված գործառնություններն իրականացնելու համար, սնանկության կառավարիչները գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ>> սնանկության կառավարիչը պետք է լինի անկախ ` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար 5. Նախագծի 35-րդ հոդվածի թ ենթակետում << առավել բարձր տոկոսներ վճարող>> բառերը անհիմն են, քանի որ կառավարչի կողմից հավաքագրված գումարները չեն ներդրվում բանկերում որպես ավանդ և դրանց նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվում: 6. Նախագծի 35-րդ հոդվածի ժա.3/ կետը անիրատեսական է, քանի որ կառավարիչը արդեն իսկ 81-րդ հոդվածի շրջանակներում , յուրաքանչյուր ամսվա համար հաջորդ ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում է հաշվետվություն, չի վարում 5-10 գործ որոնց նկատմամբ ամեն ամիս ներկայացնի հաշվետվություն: 7. Նախագծի 38-րդ հոդվածի փոփոխությունը, առավել ևս գործի ընթացքի կարճ տևելու համար տոկոսային կարգով աշխատավարձը նվազեցնելը, իսկ երկար տևելու համար տոկոսային կարգով կառավարչի աշխատավարձը նվազեցնելը կհանգեցնի գործի ձգձգման, կոպտորեն խախտելով պարտատերերի շահերը, մասնավորապես մեծ արժեք ունեցող գույքի իրացումից նվազ աշխատավարձ սահմանելը կհանգեցնի կառավարչի կողմից մեծ արժեք ունեցող գույքը բարձր արժեքով իրացնելու շահագրգռվածությունից, քանի որ պրակտիկայում, բացի մամուլով հայտարարություններ հրապարակելուց, կառավարիչները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում գույքերը իրացնելու համար: Իսկ ինչպես հայտնի է, պրակտիկայում աճուրդով գույքերը իրացվում են միայն իրական արժեքից մի քանի անգամ ցածր լինելու դեպքում: Արդյունքում կխախտվի և պարտատիրոջ, և պարտապանի շահերը: Միևնույն ժամանակ վեց ամսվա ընթացքում բոլոր սնանկության գործընթացի/գույքագրում, գնահատում, պարտատերերի պահանջների ցուցակի հաստատում, պարտապանի գույքի վաճառքի ծրագրի հաստատում, պարտապանի գույքի աճուրդով վաճառքի թույլտվության ստացում և վերջապես հայտարարություն ոչ պակաս 15-օրյա ժամկետ/գործողությունները սահմանված ժամկետներում կատարելուց հետո նույնպես վեց ամսվա մեջ չես կարող տեղավորվել: 8. Նախագծի 52-րդ հոդվածի 1-ին մասը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: Միաժամանակ գտնում եմ, որ նախագծում առկա են մի շարք փոփոխություններ որոնք ավելի դյուրին են դարձնում աշխատանքներ, սակայն նախագծի ներկայացված առարկությունները քննարկման և ընդգրկելու համար նպատակահարմար է ստեղծել նոր հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն սնանկության գործեր քննող դատավորներ, ինչու չէ սնանկության գործով կառավարիչներ, քանի որ վերջիններս են մշտապես առնչվում տվյալ օրենքով առկա խնդիրներին և վերջապես կարելի է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ բերելով վերջնական տեսքի: 1.Ընդունվել է ի գիտություն 2.Ընդունվել է 3.Ընդունվել է 4.Ընդունվել է ի գիտություն 5.Չի ընդունվել 6.Չի ընդունվել 7.Ընդունվել է ի գիտություն 8.Չի ընդունվել 1. Նախագծից հանվել է 9-րդ հոդվածը։ 2. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 3.Պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթը հանվել է Նախագծից։ 4.Չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: 5. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 920-րդ հոդվածի վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, ընդ որում՝ տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով,որը, կախված բանկից, կարող է տարբերվել։ Բացի այդ նման իրավակարգավորումը կխթանի այս մասով բանկերի մրցակցությունը, որոնք կսահմանեն նոր պրոդուկտներ՝ սնանկության հաշվին մուտքագրված գումարները շահավետ պայմաններով ներդնելու ուղղությամբ: 6.Օրենքի 81-րդ հոդվածը վերաբերում է միայն լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարանին ներկայացվող որոշակի տեղեկությունների մասին, այնինչ Նախագծի 35-րդ հոդվածը սահմանում է կառավարչի կողմից յուրաքանչյուր ամսում ձեռնարկված գործողությունների և սնանկության գործի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ 7.Նախագծում սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 8. Նախագծի 52-րդ հոդվածը նկատի է ունենում կառավարչի կողմից գույքագրման գործընթացը կազմակերպելը, ըստ էության՝ գնահատման գործընթացի սկիզբը, որը պետք է կատարվի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում:
6 Արտակ Արսենյան 09.10.2017 16:05:09 Ներկայացվում է կրկին անգամ, խնդրում չխուսափել կայքում հրապարակելուց անհիմն պատճառներով Նածագիծը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք կոռուպցիոն ռիսկերը կրճատելու փոխորեն դրանք ավելացնում են, ընդ որում կտրուկ կերպով: 22 հոդվածի առաջարկվող տարբերակը ամբողջությամբ անհեթեթություն է. ինչպես կառավարչի նշանակման անտրամաբանական և անհասկանալի մեխանիզմը, այնպես էլ «հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար վճարը» սահմանելու (ակհայտ է, որ որևէ հաշվարկ հիմքում ընկած չէ) դրույթը: 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջարկվող տարբերակի համաձայն կառավարչի վարձատրությունը պետք է աստիճանաբար նվազի սկսած վարույթի 7-րդ ամսվանից: Տեսականորեն այն կարող է հասնել 0-ի կառավարչից չկախված պատճառներով: Դիտարկենք մի օրինակ, երբ կառավարիչը օտարել է հիմնական գույքը, սահմանված կարգով բաշխել է հավաքագրված գումարը պարտատերերին և ստացել է համապատասխան վարձատրությունը, սակայն սնանկության գործի վարույթը չի ավարտվում, քանի որ առկա է դատական վեճ պարտապանի օգտին գումար բռնագանձելու կամ այլ գույքային պահանջի վերաբերյալ (կառավարիչը պարտավոր է ողջամիտ բոլոր ջանքերը գործադրել պարտապանի ակտիվները հավաքագրելու ուղղությամբ), որը ձգձգվում է մեկ տարի (իրականում ժամկետը հաճախ ավելի երկար է) կամ ավել: Ստացվում է, որ արդյունքում կառավարիչը պետք է հետ վերադարձնի վարձատրության գումարի մի մասը, կամ ամբողջությամբ, իրենից անկախ պատճառներով, որը ոչ միայն պարզապես անհեթեթություն է, այլև ուղղակիորեն կոռուպցիոն ռիսկերի ավելացման պատճառ: Նախագծի դրույթները հակասում են հենց նածագծի հեղինակների կողմից նախագծի հիմնավորման մեջ հիշատակված Համաշխարհային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների D8 կետին համաձայն որի. «Իրավական համակարգը պետք է ապահովի, որ 1.սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջները լինեն օբյեկտիվ, հստակ և հանրությանը հասանելի, 2.սնանկության կառավարիչներն ունենան բավարար ձեռնհասություն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար, 3.սնանկության կառավարիչները գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ:»: ի՞նչ անկախության և անկողմնակալության մասին է խոսքը, երբ նախագծով ենթադրվում ուղղակի վերահսկողություն արդարադատության նախարարության կողմից: Իր էությամբ անկախություն ենթադրող սուբյեկտի նկատմաբ որևէ պետական կառավարչական հիմնարկի հսկողություն սահմանելը, բացի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ ավելացումից (որն անխուսափելի է նման հսկողության դեպքում), հարկ է հիշեցնել նախագծի հեղանիկներին, որ պետությունը ևս հաճախ (գրեթե բոլոր սնանկության վարույթներում) հանդիսանում է սնանկ ճանաչված պարտապանի պարտատեր: Այսպիսով, առաջարկվում է, որ պարտատերերից մեկը վերահսկի սնանկության վարույթները՝ հազիվ թե հնարավոր լիներ «հորինել» սնանկության ինստիտուտին ավելի հակասող բան: Ընդունվել է ի գիտություն Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարիչների հաշվառումը, նրանց նշանակումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ուստի վերջինս է այսուհետ վարելու գործող կառավարիչների ցանկը և սպասարկելու համապատասխան համակարգչային ծրագիրը։ Միաժամանակ նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ:
7 Արսեն Ասատրյան 09.10.2017 18:42:42 Կարծում եմ նախագծի հեղինակները այլ մակարդակի վրա են պատկերացնում սնանկության վարույթը, ձևավորված պրակտիկան և դրա վրա ազդող հիմնական հանգամանքները, խոչընդոտները: Նման համակարգային փոփոխություններ նախատեսող նախագիծը պետք է կազմվեր պրակտիկայում որոշակի փորձ և վարույթին առնչություն ունեցող մարմինների, մասնավորապես, որպես պարտատեր հանդիսացող բանկային սեկտորի, դատարանների, սնանկության կառավարիչների, արդարադատության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների կողմից ստեղծված աշխատանքային խմբի կամ համապատասխան քննարկումների միջոցով: Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները հիմնականում վերաբերվում են հետևյալին 1. Վարույթի կրճատմանն ու արդյունավետությանն ուղղված իրավական փոփոխություններ իրավական առումով լուծում է որոշ խնդիրներ, մասնավորապես, վերացվում են իրավական որոշակիության բացակայության խնդիրները, այն առումով, որ իրավակարգավորումների մեծամասամբ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տալիս, հստակեցվել են վարույթի մասնակիցների համար որոշ գործողություն կատարելու ժամկետները, հիմնականում վարույթի կրճատմանն ուղղված, որոնց իրագործումը սակայն պրակտիկայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել, նախատեսվում է ստեղծել մասնագիտացված սնանկության դատարան, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել բազմակողմանի և արդյունավետ լուծմանը, նվազեցնելով նաև դատական սխալի հավանականությունը: Նախատեսվում է խթանել ֆինանսական առողջացման ինստիտուտը և դրա չկայացման հիմնական մեղավոր են համարվում սնանկության գործով կառավարիչները, չնայած որևէ ազդեցություն և լծակ չունեն դրա վրա ազդելու: Նախատեսվում է ներդնել իրավաբանական անձ սնանկության կառավարիչների ինստիտուտը, հանձին աուդիտորական կազմակերպությունների, որոնց գործունեության սկզբունքները և եղանակները դեռևս լիարժեք և արդյունավետ ներդրված չեն: Դեռևս անհասկանալի է այդ ընկերություններին առաջադրվող պայմանները, հաշվառման կարգը և այլն, իսկ այն հիմնավորումը, որ խոշոր հարկատուների մասով աուդիտորական ընկերություններն ավելի լավ կանեն կառավարչի գործառույթը` անհիմն է և կարելի է նման պահանջ ներկայացնել սնանկության գործով կառավարիչներին՝ նշված գործերով աուդիտորական կազմակերպությունների ներգրավումը պարտադիր համարելով: 2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակի և լիազորությունների էական նվազեցում և դրանց փոխանցում ՀՀ Արդարադատության Նախարարությանը Անկախ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու փոխարեն հետ քայլ է արվում և նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնք ընդհանրապես անիմաստ են դարձնում ինքնակարգավորվող կազմակերպության գոյությունը: Ինչ ենք ստանում.ՀՀ-ն ի դեմս ՊԵԿ-ի պարտատեր է, ստացվում է, պետական մի մարմին պարտատեր է, մյուսն ուղղակի ազդեցություն ունի կառավարչի վրա, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել վերջինիս կամ կառավարիչը պարտապանի դեբիտորական պարտքեր հավաքագրելու դեպքում ինչպես է պահանջ ներկայացնելու պետական մարմնին, մասնավորապես հարկային գերավճարների մասով ՊԵԿ-ին, իր աչքի առջև ունենալով ՀՀ ԱՆ վերահսկողական գործառույթները: Վերևում նշված համեմատությունները նոտարական մարմինների, անհիմն են այն պարզ ճշմարտությամբ, որ նոտարն իր գործողություններն իրականացնում է օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից: 3. Կառավարիչների վարձատրության չափի էական նվազեցում Չեմ կարծում, որ սնանկության ոլորտում առկա խնդիրների լուծումը թաքնված է կառավարչի վարձատրության կամ խոշոր հարկատուների մասով կառավարչի գործառույթները աուդիտորական ընկերություններին վերապահելով: Նամանավանդ վերջինն ինքնին հղի է բաղմաթիվ ռիսկերով, սկսած շահերի բախման ռիսկից, վերջացրած` կոռուպցիոն ռիսկերով: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե վարձատրության չափը կրճատելով նախագիծը ինչ խնդիր է փորձում լուծել: Ցանկանում եմ արձանագրել, որ կառավարիչները, առաջին հերթին ստացած աշխատավարձի չափից ելնելով պետք է հանդիսանան ֆինանսապես ապահովված և անկախ, ինչը էական նշանակություն ունի սնանկության վարույթի ընթացքում, հաշվի առնելով այն հանգամանքը որ կառավարիչը գործ ունի պարտապանի գույքի և գույքային իրավունքների հետ: Ամփոփելով վերոգրյալը, կարծում եմ, որ նախագիծը նման տեսքով ընդունվեու պարագայում էականորեն կվտանգի սնանկության ինստիտուտի և ձևավորված պրակտիկայի որոշակիությանը և կարող է հանգեցնել իրավական քաոսի, ինչը իր ազդեցությունը կթողնի վարույթի ողջ մասնակիցների օրինական շահերի և իրավունքների վրա: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ:
8 Արսեն Ասատրյան 13.10.2017 11:31:27 Առաջարկում եմ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նվազագույն գումարի հազարապատիկ չափը փոփոխել և սահմանել երեք հազարապատիկ, ինչը թույլ կտա որոշակիորեն նվազեցնել սնանկության գործերի քանակը և որպես հետևանք՝ սնանկության կառավարիչների և դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը, ինչը դրական ազդեցություն կթողնի ողջ վարույթի վրա: 2. Միաժամանակ, առաջարկում եմ նույն հոդվածի նույն կետում լրացնել նոր ե. կետ ներառելով պարտավորության վիճելիության հետ կապված այն խնդիրը, որը ՍԴՈ-735 որոշման հիման վրա արտահայտվել է Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններում: Մասնավորապես, հարկ է ներառել կետ, որը կբացառի սնանկության դիմումի դատարան ներկայացումից հետո, այլ դատարանի վարույթում միևնույն կողմերի միջև նյութաիրավական վեճի հարուցումը համարել որպես պարտավորության անվիճելիությունը բացառող հանգամանք և հետևաբար սնանկության դիմումի մերժման հիմք: Ներկայիս իրավակարգավորման պայմաններում ցանկացած սնանկության գործ վերոնշյալ հիմքի առկայության պայմաններում ենթակա է մերժման: Չի ընդունվել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված՝ պարտավորության նվազագույն շեմի բարձրացման դեպքում անհարկի կձգձգվի հնարավոր սնանկության գործընթացի հարուցումը, երբ կարելի էր անել առավել վաղ ժամկետում: Սնանկության մասին դիմումը ընդունվում է այն ստանալու օրը, իսկ մերժվում՝ եռօրյա ժամկետում, ուստի գործնականում հնարավոր չէ պատկերացնել երկրորդ կետով նշված խնդիրների առաջացումը:
9 Արսեն Ասատրյան 13.10.2017 11:37:55 նախագծի 15 հոդվածի վերաբերյալ. Այստեղ առաջանում է հակասություն 16-րդ հոդվածի 3-րդ կետի միջև որում մասնավորապես ասվում է 3. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին: Անհասկանալի է, որ եթե հանվում է դատական նիստ հրավիրելու մասին օրենսդրական պահանջը, նույն հոդվածի 3-րդ կետում ինչ դատական նիստի մասին է խոսքը? Ընդունվել է Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ
10 Արսեն Ասատրյան 13.10.2017 11:44:07 նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ. 10 -օրյա ժամկետ սահմանելը չի կարող գործել, քանի-որ դատական նիստը կարող է անկացվել միայն կողմերի պատշաճ ծանուցված լինելու դեպքում, իսկ պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցը դատարանը կարող է ստանալ լավագույն դեպքում 15-20 օրվա ընթացքում, իսկ չստանալու դեպքում, դատարանն այլևս կաշկանդված չի լինի 10-օրյա ժամկետում նիստ նշանակելու պահանջով և կարող է հետաձգել և նոր նիստ նշանակել ցանկացած ժամանակ, ինչը փաստացի կատարվում է դատարանների կողմից: Այստեղ և նախագծի մնացած հոդվածներում առաջարկում եմ նիստ նշանակելու համար նախատեսված նվազագույն ժամկետ նախատեսել 20 օրը, ինչը թույլ կտա ապահովել կողմերի պատշաճ ծանուցումը: Չի ընդունվել Երկար ժամկետների սահմանումը չի բխում սնանկության վարույթների օպտիմալացման և ավելի արագ դարձնելու անհրաժեշտությունից, որը դրված է նախագծի կարգավորումների հիմքում:
11 Արսեն Ասատրյան 13.10.2017 11:56:08 նախագծի 22-րդ հոդվածի վերաբերյալ. նշված հոդվածով նախատեսված փոփոխությունները ուղղակիորեն հակասում են օրենքի փոփոխությունների հիմնավորմանը, մասնավորապես, Համաշխարհային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների D8 կետին, որում մասնավորապես նշվում է՝ «Իրավական համակարգը պետք է ապահովի, որ......3. սնանկության կառավարիչները գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ»:Վերնշյալ հոդվածի փոփոխությունների համատեքստում նշված սկզբունքները չեն կարող ապահովվել: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկություն
12 Արսեն Ասատրյան 13.10.2017 12:34:20 հոդված 30-ի 2-րդ կետի վերաբերյալ. առաջարկում եմ հոդվածը շարադրել հետևյալ կերպ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է կառավարիչների ԻԿ կազմակերպությունը՝ արդարադատության նախարարության և/կամ դատարանի համապատասխան պահանջագրի հիման վրա: Չի ընդունվել Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա և դա հետապնդում է սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն):
13 Արսեն Ասատրյան 13.10.2017 12:40:06 նախագծի 44-րդ հոդվածի 9-րդ կետի վերաբերյալ. նշված փոփոխության համաձայն գրավով ապահովված պարտատերը գրավի առարկան պարտավորության չափի դիմաց վերցնելու դեպքում կառավարչին վճարում է վարձատրություն ոչ ավելի քան 500.000 ՀՀ դրամի չափով: Նման կարգավորման պայմաններում ԴԱՀԿ մասին օրենքով համանման կարգավորումը էականորեն շահեկան վիճակում կդնի սնանկության վարույթի միջոցով գույքն ի սեփականություն ընդունելու դեպքերում պարտատերերին և կբերի այն հետևանքին, որ մեծարժեք գույքերով ապահովված պահանջատերերը միանգամից կփորձեն սնանկության միջոցով պարտքի հետստացման գործընթաց ձեռնարկել, ինչը կբերի սնանկության գործերի քանակական էական աճին: Նշեմ նաև, որ ԴԱՀԿ մասին օրենքով կատարողական ծախսի գումարը նախատեսվում է 1-5 տոկոս առանց վերին շեմ նշելու, իսկ պրակտիկայում օգտագործվում է բացառապես 5 տոկոսի վճարը: Ընդունվել է ի գիտություն
14 Arman Miqaelyan 10.10.2017 11:15:17 Անհասկանալի է, թե ինչ են նկատի ունեցել Սնանկության մասին ՀՀ Օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծի հեղինակները, վերջինիս 22-րդ հոդվածում սահմանելով Խոշոր հարկ վճարող համարվող եզրույթը, այդպիսի սահմանում որևէ իրավական ակտում գոյություն չունի: Միայն ՊԵԿ-ի կողմից իր պաշտոնական կայքում յուրաքանչյուր եռամսյակ տեղադրվում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների վերաբերյալ ցանկ, իսկ միակ իրավական ակտը, որտեղ սահմանվում է խոշոր կազմակերպությունը (ոչ թե խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձ), դա Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքն է, որի 24-րդ հոդվածի 1.1 կետի 2-րդ պարբերության համաձայն. խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկին` ա) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը. բ) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Եթե նախագծի հեղինակները ի նկատի են ունեցել Խոշոր կազմակերպություններին, համաձայն Հաշվապահական Հաշվառման մասին ՀՀ օրենքի, ապա նշենք, որ հիմնականում սնանկության վտանգի եզրին գտնվող կամ սնանկ ճանաչված ընկերությունները դժվար թե ունենան մեկ միլիարդ դրամը գերազանցող տարեկան հասույթ, իսկ եթե ի նկատի են ունեցել առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցանկում ներառվող ընկերություններին, ապա նշենք որ այդ ցանկում ներառված շուրջ 400-450 տնտեսվարող սուբյեկտներն են միայն հաշվառված Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունում: Նախագծի հեղինակները բերում են հետևյալ հիմնավորումը կապված աուդիտորական կազմակերպություններին որպես սնանկության կառավարիչ հաշվառելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առևտրային իրավունքի հանձնաժողովի սնանկության իրավունքի վերաբերյալ օրենսդրական ուղեցույցում սահմանվում է, որ սնանկության վարույթի բարդությունը ցանկալի է դարձնում սնանկության կառավարչի՝ իրավունքի բնագավառում համապատասխան որակավորում (ոչ միայն սնանկության, այլև վերաբերելի ֆինանսական, առևտրային, հարկային իրավունքի) ունենալու հանգամանքը, ինչպես նաև համապատասխան փորձ առևտրային կամ ֆինանսական հարցերում՝ ներառյալ հաշվապահության ոլորտում, լավ, բայց ինչ կապ ունի այս ամենի հետ աուդիտորական ընկերությունը, չէ որ Օրենքի թիվ 23 հոդվածում գրված է Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ (Կառավարիչ կարող է հանդիսանալ) 65 տարին չլրացած այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու համար պետական լիազոր մարմնի կողմից ստացել է սնանկության գործերով կառավարչի որակավորում և դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, նախագծում այս հոդվածը խմբագրվել է և ներկայացվել է ոչ միայն բարձրագույն, այլ տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթության, հավանաբար սնանկության կառավարիչների մասնագիտացումը էլ ավելի կարևորելու համար, որպեսզի նույն ժամանակ բոլոր քիչ թե շատ մասնագիտական բարձր հմտություններ պահանջող սնանկության վարույթի գործերը օրենքով հանձնվեն աուդիտորական ընկերություններին, որն է այստեղ տրամաբանությունը, կարճ ասած դուրս է գալիս մենք չենք վստահում Ձեր մասնագիտական հմտություններին, բայց Դուք պարտավոր եք ունենալ բարձր որակավորում, սակայն ունենալուց հետո միևնույն է Դուք չեք զբաղվելու, ո'չ իրավաբանական անձանց սնանկության վարույթներով, ո'չ էլ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործմամբ, որովհետև բացի Խոշոր հարկ վճարող համարվող անհասկանալի շրջանակին վերաբերող ընկերություններից, համաձայն նախագծի, պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ իրավաբանական այլ անձանց սնանկության (այստեղ կարող են լենել մնացած բոլոր իրավաբանական անձինք), ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով (պրակտիկայում փաստացի առողջացմանը կարող է ենթարկվել ավելի շուտ սնանկության վտանգի առաջ կանգնած ընկերությունը, քան սնանկ ճանաչվածը) կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը: Նշենք որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով սահմանված է որ <<իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների>> և հիմնականում հենց խոշոր դրամական հոսքեր ունեցած կազմակերպությունների սնանկության վարույթը իրականացնելիս պրակտիկայում սնանկության կառավարիչը անհրաժեշտության դեպքում ներգրավում է այդ մասնագետներին, նախագծով Օրենքի այս կետը դուրս չի գալիս, նշանակում է նույն աուդիտորական կազմակերպությունը իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով կներգրավի համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը կամ մասնագետների և այլ աշխատակիցների, մեղմ ասած անհասկանալի է, ինչու՞ նույնը չէր կարող անել նաև ֆիզ.անձ կառավարիչը: Ըստ նախագծի հեղինակների հիմնավորումների՝ Համաշխարհային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների համաձայն. «Իրավական համակարգը պետք է ապահովի, որ  սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջները լինեն օբյեկտիվ, հստակ և հանրությանը հասանելի, Ի՞նչ օբյեկտիվ մոտեցման մասին է խոսքը, եթե օրենքով ամրագրվում է խտրական մոտեցում, սնանկության վարույթում գտնվող գրեթե բոլոր իրավաբանական անձանց գործերը այսուհետ պետք է անեն աուդիտորական ընկերությունները, սա ոչ թե օբյեկտիվ է, այլ մեղմ ասած ոչ մրցակցային կամ մենաշնորհ է:  սնանկության կառավարիչները գործ են անկախ, անկողմնակալ և ազնիվ:»: Արդյո՞ք սնանկության կառավարիչները ավելի անկախ կլինեն, եթե ևս մեկ օղակ (բացի դատարանից, պարտատերերից և պարտապանից) վերահսկողություն իրականացնի իր նկատմամբ՝ ի դեմս Արդարադատության նախարարության: Հիմնավորումների մեջ բերվել է այլ պետությունների փորձը, որտեղ նշվում է, որ շատ երկրներում որպես սնանկության կառավարիչ կարող է հանդես գալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձը (Բելառուս, Լատվիա, Վրաստան, Իսպանիա, Անգլիա), եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա որպես իրավաբանական անձ հանդիսացող փաստաբանական գրասենյակները ոչ ավելի պակաս, իսկ շատ դեպքերում նույնիսկ ավելի արեստավարժ կգտնվեն սնանկության գործընթացի շատ իրավիճակներում, քան աուդիտորական ընկերությունները, որոնց հիմնական գործառույթը ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն, որը բացարձակ կապ չունի սնանկության վարույթի հետ և քաղաքակիրթ որևէ երկրում նման օրինակը բացակայում է: Օրենքի 30-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները զգալիորեն կրճատում են կառավարիչների աշխատավարձը, գցում են մի իրավիճակի մեջ, որ կառավարիչն ամեն ինչ պետք է անի, որպեսզի սեղմ ժամկետներում, հապճեպ (շուկայականից զգալիորեն ցածր գնով) գույքը իրացնի, սակայն սնանկության գործը վեց ամսվա ընթացքում ավարտելը պրակտիկորեն գրեթե անհնար է, որից հետո գալիս են աշխատավարձի լրացուցիչ նվազեցումները, և ասենք գործը 24 ամսում ավարտելու դեպքում ստացվում է ոչ թե 8 %, այլ 3.2 % (այն էլ պարտատերերի պահանջների բավարարման չափի մինչև 25 միլիոն դրամի դեպքում), քանի որ նախագծով մտցվել է հետևյալ դրույթը՝ սնանկության գործով վարույթի տևողությունը մինչև մեկ տարի տևելու դեպքում սույն մասում նախատեսված տոկոսադրույքները վեց ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար ամսական նվազում են 0,5 տոկոսի չափով: Վարույթի տևողությունը մեկ տարին գերազանցելու դեպքում, երկրորդ տարվա առաջին վեց ամսում յուրաքաչյուր ամսվա համար սույն մասում նախատեսված տոկոսադրույքները նվազում են 0,2 տոկոսի, իսկ երկրորդ վեց ամսում՝ 0,1 տոկոսի չափով: Իսկ եթե պարտատերերի պահանջների բավարարման չափը մեծանում է, այդ դեպքում ընդհանրապես անհասկանալի է նածագիծը կազմողների տրամաբանությունը, դիտարկենք հոդված 30 զ) կետի օրինակը, դիցուք պարտատերերի պահանջների բավարարման չափը կազմում է 510.000.000 ՀՀ դրամ (նախագծով նախատեսված է՝ 500 միլիոն դրամից ավելին` 25 միլիոն դրամի 8 տոկոսին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը): Վեց ամսում ավարտելու դեպքում, (որը անհնարին է այն էլ այսքան մեծ բավարարման չափ ունեցող ընկերության դեպքում) վարձատրությունը կկազմի 11.700.000: Իսկ 24 ամսում ավարտելու դեպքում 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը չի տրամադրվում արդեն 11-րդ ամսից սկսաց (վեց ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար տոկոսադրույքները ամսական նվազում են 0,5 տոկոսի չափով) և ինչ է ստացվում, կառավարիչը սնանկության գործը 11-րդ ամսում ավարտելու դեպքում ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, երբ պարտատերերի պահանջների բավարարման չափը կազմում է 510.000.000 ՀՀ դրամ քան ընդամենը 25.000.000 ՀՀ դրամ, որտե՞ղ է տրամաբանությունը: Ընդունվել է մասնակի Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Ինչ վերաբերում է աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթների վերաբերյալ առարկություններին և առաջարկություններին, նշված դրույթները հանվել են նախագծից: Անդրադառնալով Օրենքով նախատեսված սնանկության կառավարիչների թեկնածուներին ներկայացվող պահանջների վերլուծությանը՝ պետք է արձանագրել, որ միայն բարձրագույն կրթություն ունենալու պահանջը, առանց մասնագիտական ոլորտի հստակեցման, ինքնին բավարար չի կարող դիտարկվել սնանկության կառավարչի անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը երաշխավորելու տեսանկյունից, այդ պատճառով էլ Նախագծով սահմանվել են նոր պահանջներ, այդ թվում՝ մասնագիտական կրթություն ունենալու պահանջը:
15 Henrik Martikyan 10.10.2017 12:27:28 ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ Շրջանառության մեջ է հայտնվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ, որի հեղինակները նախագծի ընդունման և այն օրենքի վերածվելու դեպքում ակնկալում են հետւյալ արդյունքը. • սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի, • նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, • ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, • սնանկության վարույթի տևողության կրճատմանը, • օրենքի անհստակությունների վերացմանը: Թեպետ առաջին հայացքից նախագծի եզրակացությունները խոստումնալից և գրավիչ են թվում, սակայն իրականում հեռու են հայտարարված արդյունքի իրականացման նպատակներից և ակնհայտորեն ներկայացվածն ամենավատ նախագիծն է մինչ օրս եղած սնանկության մասին օրենքի նախագծերից, ինչի ընդունման պարագայում ամբողջությամբ խաթարվում և խեղաթյուրվում է վերջին տարիների ընթացքում օրենքի նախորդ փոփոխություններով ձեռք բերված և քիչ թե շատ կայացած սնանկության ոլորտը: Ըստ էության հայտարարված նպատակներից և ոչ մեկը նախագծով որևէ էական բարելավում չի ունեցել. հակառակը, զգալի հետընթաց է գրանցվել գործող օրենքից: Մերկապարանոց չհնչելու համար, սույն դիրքորոշման մեջ առաջինը կանդրադառնամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանցքային և կարևոր բաժիններից մեկին՝ «ֆինանսական առողջացման» ինստիտուտին. • թեպետ նախագծի հեղինակները որպես նախագծի արդյունք ակնկալում և հայտարարում են օրենքով ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դարձնելու մասին, սակայն իրականում որևէ բարելավում ֆինանսական առողջացման ծրագրի հարցում նախագծում ներառված չէ, հակառակը, օրենքի ներկայացված նախագիծն ամբողջությամբ բացառում է ֆինանսական առողջացման ծրագիր երևույթը և ամբողջովին անհնարին դարձնում այն ընդունելն ու իրականացնելը: Սույն հարցում նախագծում կատարված փոփոխությունները վերաբերում են միայն պարտատերերին, որոնց իրավունքները և արտոնություններն ընդլայնվել են՝ ի հաշիվ ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ցանկություն ունեցող պարտապանի՝ այդ հնարավորությունից նրան զրկելով, ինչն ակնառու ապացուցվում է գործող օրենքի 39.2 հոդվածի մեջ կատարված փոփոխությամբ: 39.2 հոդվածը վերաբերում է «Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգին». ներկայում գործող օրենքը հետևյալն է. 1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել: 2. Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո՝ 11-րդ օրը, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին: 3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը: 4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը: 5.Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝ 1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք. 2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր։ 6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով: 7. Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով: Առանց այն էլ, գործող օրենքում առկա որոշ դրույթներ էականորեն հակասում են սնանկության օրենքի ընդհանուր տրամաբանությանը, սակայն օրենքի նախագծում հակասությունները շտկելու փոխարեն դրանք պարզապես կտրվել-հեռացվել են. ահա թե ինչ է առաջարկվում օրենքի նախագծով. հոդված 43. Օրենքի 39.2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «պարտապանին» բառից հետո լրացնել «պարտատերերին» բառը, իսկ 2-րդ նախադասությունում «պարտապանը» բառից հետո լրացնել «պարտատերերը» բառը. 2) 2-րդ մասում «պարտապանը» բառից հետո լրացնել «պարտատերը» բառերը. 3) 3-րդ մասում «պարտապանը» բառից հետո լրացնել «պարտատերը» բառերը, իսկ «դիմողը» բառից հետո լրացնել «պարտատերը» բառերը. 4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել. 5) 5-րդ մասից հանել 2-րդ կետը. 6) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Այսինքն, եթե գործող օրենքով գույքի գրավով ապահովված պարտատերը դիմում է արտադատական կարգով պարտապանի գույքը վերցնելու, ապա օրենքը թույլ է տալիս դատարանին մերժել դիմումը, եթե պարտապանը հիմնավորում է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությունը՝ առարկությանը կից ներկայացնելով ֆինանսական առողջացման ծրագիր և ապահովված պարտատիրոջը տալով համարժեք պաշտպանություն: Իսկ ահա ներկայացված նախագծում օրենքից հանվել են ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու պարտապանի հնարավորությունը՝ այն թողնելով միայն պարտատիրոջ ցանկությանը և քմահաճույքին՝ այն համաձայնացնելով միայն նախկինում կողմերի միջև կնքված պայմանագրով նման կետի առկայության հանգամանքին: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ:
16 Henrik Martikyan 10.10.2017 12:27:28 Ակնհայտորեն, կատարվել է օրենքի հետընթաց: Բոլոր այն հոդվածները, որտեղ գործող օրենքը թույլատրում է պարտապանին մտնել օրենքի պաշտպանության տակ և դատարանի որոշմամբ իրականացնել ֆինանսական առողջացում, օրենքի նոր նախագծով չեզոքացված են և դատարանի որոշումները պայմանավորված են միմիայն ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ և ցանկությամբ. այդ մասին է վկայում նաև օրենքի 15.3-րդ հոդվածի 4-րդ մասի հետևյալ շարադրանքը. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործումը, և առկա է այդ մասին պարտատիրոջ համաձայնությունը, դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին:»: • Մյուս կողմից, ներկայում գործող օրենքում առկա են բավականաչափ հակասություններ և կազուսներ, այդ թվում նաև ֆինանսական առողջացման ծրագրին առնչվող, որոնց որևէ անդրադարձ կատարված չէ օրենքի փոփոխությունների մեջ, ինչն ըստ էության ավելի տրամաբանական և հասկանալի կարող էր լինել. որպես հիմնավորում, դիտարկում եմ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94 հոդվածի 2-րդ կետի պահանջը. այն ձևակերպված է հետևյալ կերպ. «2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։ Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:»: Սույն հոդվածի գրանցված պարտատիրոջ համաձայնությունը հասկացությունը խիստ անորոշ ու պայմանական է. չի հասկացվում, թե ինչպես է մեկնաբանվելու «պարտատեր» եզրույթը, եթե պարտատերը մեկը չէ, այլ մի քանիսը, այսինքն հասկանալի չէ՝ պետք է լինի բոլո՞ր պարտատերերի համաձայնությունը, թե պարտատերերի ժողովի համաձայնությունը, ինչպես որ իրավաբանական անձանց դեպքում է.... Հենց այս անորոշության պատճառով արդեն բազմաթիվ փաստեր են առկա, երբ պարտատերերից շատերը, որոնք չնչին ձայնի իրավունք ունեն պարտատերերի ժողովում, պնդում են, որ իրենց համաձայնությունը պարտադիր է որոշման ընդունման համար: • «Սնանկության մասին» օրենքի 63 հոդվածը վերաբերում է ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը. 2-րդ կետով սահմանվում է՝ «Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի, սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի և Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերերի: 3. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում»: Գործող օրենքը չի պարզաբանում, թե ինչ կերպ պետք է կայանան պարտատերերի այն ժողովները, որտեղ ունենք մեկ կամ մի քանի պարտատերեր, որոնք հանդիսանում են միայն ապահովված պահանջներով պարտատերեր, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերեր կամ օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերեր, որոնք օրենքով զրկված են քվեարկելու իրավունքից: Իսկ դատարանի՝ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման վերաբերյալ որոշման համար պարտադիր պայման է հանդիսանում պարտատերերի ժողովի համաձայնությունը, որն իր հերթին չի կարող քվեարկել : Այս և այլ անորոշությունները, որոնք իմ կարծիքով օրենքի տեսանկյունից կազուսներ են և պետք է հարթվեին օրենքի լրամշակման արդյունքում, սակայն անուշադրության են մատնվում, իսկ օրենքի փոփոխություններով մտցվում են կետեր, որոնք նպաստում են օրենսդրական կարգով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու անհնարինությանը, քանի որ ապահովված պարտատերերին տալիս են հնարավորություն՝ բացառելու պարտապանի ֆինանսական առողջացումը: • Սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի: Նախագծի հռչակված նպատակների առանցային կետերից է, սակայն պարզ չէ, թե ինչպես են նախագծի հեղինակները կառավարիչի գործունեությունը դարձնում առավել արդյունավետ. օրենքում տասնյակ պատժիչ դրույթներ են մտցվել և շարունակաբար կառավարիչին սպառնում են զանազան սանկցիաներով և պատիժներով՝ չգիտես թե ինչ «հանցանքների» համար, առանց որևէ հստակության: Սնանկության գործընթացի իրականացման համար սահմանվել են այնպիսի սեղմ ժամկետներ, որոնք փաստացի անհնարին է կատարել և երբևիցե պրակտիկայում չի եղել, իսկ հետո օբյեկտիվ անհնարինության պատճառով նախատեսել տույժեր և պատժամիջոցների ենթարկել կառավարիչին՝ անհեթեթ է և ոչ խելամիտ: Կառավարիչը չի կարող պատասխանատու լինել սնանկության գործընթացի ձգձգման համար, քանի որ կառավարիչը չի հանդիսանում շահառու կողմ, այլ պատասխանատու է այն օրենսդրական դաշտը, որտեղ գործում է նա և կառավարիչին տուգանել միայն այն բանի համար, որ պարտապանը կամ պարտատերն օգտվել են օրենքով նախատեսված իրենց իրավունքներից և բողոքարկել են դատական ակտերը, ինչի պատճառով սնանկության գործընթացի ժամկետները օբյեկտիվորեն կարող են տարիներով ձգձգվել, իսկ արդյունքում, օրենքի նախածի հեղինակների տրամաբանությամբ, այդ ձգձգումների պատճառով պատասխանատու ճանաչել կառավարիչին և պատժել նրան, ոչ միայն ողջամիտ չէ, այլև խոսում է նախագիծ ներկայացնողների ոչ կոմպիտենտության և ոլորտի մասին պատկերացում չունենալու մասին: Իհարկե, ըստ էության չի բացառվում, որ կարող են լինել կառավարիչներ, որոնք անպատասխանատու վարք են դրսևորում և արհեստականորեն ձգձգում են սնանկության գործընթացը, սակայն միաժամանակ օրենքը չի սահմանափակում դատավարության մյուս մասնակիցների հնարավորությունները՝ այդ անհարկի ձգձգումների համար բողոքարկել կառավարիչի գործողությունները, այդ թվում նաև դատարանում, հետևաբար օբյեկտիվ պատճառներով սնանկության գործընթացի համար պատժել կամ ամբողջ մեղավորությունը դնել միայն կառավարիչի վրա, առնվազն անհիմն է: Ինչ վերաբերում է կառավարիչին հաշվետու և վերահսկելի դարձնելուն, նախագծով ևս մեկ օղակի՝ արդարադատության նախարարությանը վերահսկողական ֆունկցիա վերապահելը որևէ կերպ չի նպաստի գործընթացի արդյունավետությանը և ոչ էլ գործընթացի արագությանը՝ բյուրոկրատական քաշքշուկից բացի, և խոսում է միայն մեկ բանի մասին, որ օրենքի նախագիծն ունի մեկ նպատակ՝ ամբողջապես մեկ մարմնի՝ արդարադատության նախարարության ուղղակի ենթակայության տակ մտցնել սնանկության կառավարիչների ինստիտուտը, որը բավականաչափ կայացած համակարգ է. ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախագծով անվստահություն է հայտնվում ՀՀ քաղաքացիական դատարանին, որի վարույթում և վերահսկողության ներքո են ընթանում սնանկության գործերը և ոչ թե կառավարիչների ցանկությամբ են իրականացվում, հաշվի չի առնվում: Միաժամանակ չի պարզաբանվում, թե նախարարությունն ինչպե՞ս է իրականացնելու իրեն վերապահված վերահսկողական գործառույթը՝ սոսկ պատժամիջոցներ կիրառելու միջոցով թե այլ կերպ և չի պարզաբանվում, թե ինչու՞ այդ նույն հսկողությունը հնարավոր չէ իրականացնել դատարանի միջոցով: • Նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը: Թե ինչ են հասկանում նախագծի հեղինակները սնանկության ինստիտուտի արդյունավետու-թյուն եզրի ներքո, հստակ չէ, սակայն այն, որ հեղինակները ծանոթ չեն սնանկության գործընթացի առանձնահատկություններին՝ ակնհայտ է: Միայն այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում կարող է երեք անգամ սնանկության գործով կառավարիչ փոխվել, արդեն իսկ չի խոսում գործընթացի արդյունավետության մասին, քանի որ կառավարիչի փոփոխությունը տարբեր փուլերում արգելակելու է գործընթացը, էլ չասած այն հանգամանքի մասին, որ որևէ կառավարիչ չի ցանկանա եռանդով աշխատել, ծախսել նյութական միջոցներ՝ իմանալով, որ գործի հետագա ընթացքը կարող են իրենից վերցնել՝ առանց իր կատարած աշխատանքն ու ջանքերը հաշվի առնելու: Վերոշարադրյալ դիրքորոշմամբ, որն օրենքի նախագծի մի չնչին մասի դիտարկմանն էր վերաբերում, կարծում եմ, որ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ամբողջությամբ մերժելի է, քանի որ զգալի հետընթաց է գրանցում գործող օրենքի հետ համեմատած, ինչի ընդունման դեպքում հնարավոր է հայտարարել ևս մեկ ոլորտի՝ սնանկության մասին օրենքի հիմնական տրամաբանության փլուզման մասին... Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան 1.Ընդունվել է ի գիտություն 2.Ընդունվել է 3.Ընդունվել է 4. Ընդունվել է ի գիտություն 1. Նախագծից հանվել են սնանկության վտանգի վարույթին վերաբերող դրույթները։ 2. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 3.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4.Որևէ որոշակի առաջարկություն ներկայացված չէ։
17 Yurik Ohanyan 10.10.2017 13:01:29 Առաջարկություններ և դիտողություններ ՞Սնանկության Մասին՞ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կարդալով ներկայացված նախագիծը, ունենում ես այն տպավորությունը, որ կազմողները չափից ավելի են ձգտել անել ամեն ինչ վարչապետի հանձնարարական-պահանջները նախագծում ընդգծված ներկայացնելու համար և որպես քավության նոխազ շեշտըթիրախ են ընտրել սնանկության գործով կառավարիչների աշծատանքը և նրանց վարձատրությունը: Այս օրինագիծը կազմվել է առանց շահագռգիր կողմ հադիսացող սնանկության գործեր քննող դատավորների, սնանկության գործով փորձառու կառավարիչների հետ քննարկման, որոնք գերազանց տիրապետում են այդ ոլորտին և իրենց ամենօրյա աշխատանքում առնչվում են բազմաթիվ խնդիրների հետ, գտնում այպիսի հարցերի լուծումներ, որոնք ամբողջությամբ չեն ներկայացված ՞Սնանկության մասին՞ ՀՀ օրենքում: Արդյունքում ստեղծված նախագիծը փաստորեն չի լուծել ՀՀ վարչապետի կողմից առաջադրված խնդիրները: Դեռ ավելին, այն ավելի խճճել և բարդացրել է սնանկության ինստիտուտի բարելավման և զարգացման խնդիրները: Նախագծում առաջադրվել են նոր մոտեցումներ ու գաղափարներ, կառավարիչների նկատմամբ հսկողության և պատասխանատվության մեխանիզմներ և սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու ցանկություններ, որոնք իրատեսական չեն, շեղում են կառավարիչներին իրենց հիմնական աշխատանքից, հավելյալ ծանրաբեռնում դատարանների և կառավարիչների առաց այդ էլ հագեցած աշխատանքը: Այսպես, նախագծի 35-րդ հոդվածով օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է <ժա.3> կետով /կառավարչի կողմից յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնելու պահանջի մասին/, որով անիմաստ ծանրաբեռնում է կառավարչների և դատարանների առաց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքը: Եթե կառավարչի վարույթում գտնվի 20-30 գործ, ապա նա ամեն օր պետք է կազմի 1-2 հաշվետվություն և ուղարկի դատարան, իսկ դատավորը, որի վարույթում լինում են 300 և ավել գործեր, օգնականի հետ միասին ամեն օր պետք է կարդա և վերլուծի շուրջ 20 հաշվետվություն: Այդ լրացումով հավելյալ ծանրաբեռնվելու են կառավարիչների և դատարանների աշխատանքը, նրանցից կխլեն զգալի ժամանակ, շեղելով նրանց հիմնական աշխատանքից: Այդ նորմը նաև կլինի կրկնություն, քանի որ ՞Սնանկության մասին՞ ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է պարտապանի պահանջների բավարարման մասին ամսեկան հաշվետվություն ներկայացնելու նորմը: Նախագծում կառավարիչների վերաբերյալ ավելացվել են ևս 7 նոր հոդվածներ /վերապատրաստում, վերահսկողություն, կարգապահական պատասխանատվություն և այլն/, որի արդյունքում օրենքում կառավարիչների մասին հոդվածների թիվը դարձել է 11, որը մեր կարծիքով շատ է: Այդ հոդվածների ընթերցումը ստեղծում է այն տպավորությունը, որ սնանկության գործերի վարույթների ձգձգման և առկա դժգոհությունների միակ պատճառը կառավարիչների անբարեխիղճ աշխատանքն է, և նրաց վարձատրությունը, որն իրականում այդպես չէ, քանի որ օրենքների պահանջներից ելնելով պետք է կատարվեն սահմանված գործողություններ: Այսպես, եթե պարտապանը դատարանի կողմից սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում վիճարկում է իր սնանկությունը, ապա դատարանը պետք է հրավիրի դատական նիստ՝ քննարկելու համար այդ առարկությունը: Տարբեր հանգամանքներով պայմանավորված դատական այդ գործընթացը կարող է տևել ամիսներ: Նույն իրավիճակը կարող է առաջանալ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, գույքագրում անցկացնելու, ժողովի որոշումները բողոքարկելու, գույքի գնահատման և այլ հարցերում: Նման իրավիճակներ առաջանալու հանգամանքնեով պայմանավորված անտրաբանական է դառնում նախագծի 38-րդ հոդվածի 3-րդ մասի շարադրված խմբագրությունը, ըստ որ կառավարչի վարձատրությունը աստիճանաբար նվազում է սկսած վարույթի 7-րդ ամսվանից: Այդ մեխանիզմի կիրառման դեպքում տեսականորեն կառավարչը կարող է ընդհանրապես զրկվել վարձատրությունից, չնայած նրա կողմից կատարված ծավալուն աշխատանքին: Նույնիսկ ամենաբարենպաստ հանգամանքների առկայության պայմաններում հազվադեպ կարող են լինել դեպքերը, երբ սնանկության գործը հնարավոր լինի ավարտել 6 ամսում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչված իրավաբանական անձանց զգալի մասը /շուրջ 80 տոկոսը/ սնանկ ճանաչելու ժամանակ չեն ունենում գույք, դրամական միջոցներ և այլ ակտիվներ, իսկ գործերի վարումը այսօր դարձել է բավական ծախսատար և օրենքով սահմանված փոխհատուցման 30.000 դրամ գումարը շատ դեպքերում չի բավականացնում նույնիսկ կառավարչի կողմից ավարտված գործի վրա կատարված ծախսերի վերականգնմանը, անհրաժեշտ է վերանայել փոխհատուցման գումարի չափն այն հաշվարկով, որպեսզի այդ գումարով հնարավոր լինի փոխհատուցել կառավարչի կողմից կատարված ծախսերը և նրա կողմից կատարված աշխատանքի վարձատրությունը: Նախագծի 44-րդ հոդվածով ՞Սնանկության մասին՞ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում, առանց որևէ հիմնավորման կամ բացատրության, կառավարչի վարձատրության չափը գրավի առարկայի արժեքի 5 տոկոսից իջեցվել է մինչև 1 տոկոսի, որը անհասկանալի է և անտրամաբանական: Նախագծի 22-րդ հոդվածով շարադրվել է օրենքի 22-րդ հոդվածի /կառավարչի ընտրությունը և նշանակումը/ նոր խմբագրումը, որտեղ ամրագրվել է խոշոր հարկ վճարող համարվող հասկացությունը, սակայն այդ հասկացության չափորոշիչները հստակեցված չեն: Նույն հոդվածով, որպես սնանկության կառավարիչ նշանակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաշվառված աուդիտորական կազմակերպությունը, սակայն այստեղ նույնպես հստակեցված չեն այն չափոփոշիչները, որոց բավարարման կամ կատարման դեպքում այդ կազմակերպությունները կարող են հաշվառվել նախարարությունում որպես կառավարիչներ: Նույն հոդվածով անհասկանալի և անտրամաբանական է այն հանգամանքը, թե ինչու սնանկության վտանգի դեպքում կառավարիչ չեն կարող նշանակվել ֆիզիկական անձ հանդիսացող կառավարիչները: Նախագծի 50-րդ հոդվածով խմբագրված օրենքի 54-րդ հոդվածի /երրորդ անձանց կատարված փոխանցումները և …/ 1-ին մասի առաջին նախադասության մեջ սահմանված այն դրույթը, որ ՞կառավարիչը պարտատերերի վերջնական ցուցակի հաստատումից հետո 2 ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ է ստանում՞ պահանջը՞ հնարավոր չէ այդ ժամկետում իրագործել, քանի որ որպես կանոն այդ փաստաթղթերը չեն ներկայացվում, թաքցվում են, առաջանում են այլ հագամանքներ, որոնց պատճառով դատարան դիմելու համար ահրաժեշտ փաստաթղթերի կազմումը տևում է երկար ժամանակ: Սնանկության գործով կառավարիչ՝ Յու. Օհանյան Ընդունվել է մասնակի Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգլ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Ինչ վերաբերում է աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթների վերաբերյալ առարկություններին և առաջարկություններին, նշված դրույթները հանվել են նախագծից: Նախագծի 35-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների մասով անհրաժեշտ է նշել, որ դատարանը գործող օրենքով ունի վերահսկողական գործառույթներ սնանկության կառավարչի նկատմամբ, այդուհանդերձ նախատեսված չէ դատարանի իրավունքը ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր սնանկության կառավարչից այն պարագայում, երբ Օրենքը սնանկության կառավարչի կողմից դատարանին հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը սահմանել է ոչ թե ողջ սնանկության վարույթի, այլ դրա առանձին մասերի (պարտապանի գործունեության վերսկսում և այլն) համար: Ուստի Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են կառավարչի հաշվետվողականության և դատարանի կողմից վերահսկողության բարձրացմանը: Օրենքի 54-րդ հոդվածում կատարված՝ ժամկետների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունների նպատակը սնանկության վարույթն առավել արագ և արդյունավետ դարձնելն է, որը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից:
18 Նարեկ Նազարյան 10.10.2017 13:36:26 «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գործում է ՀՀ-ում՝ սկսած 2001 թվականից, որը բազմիցս ենթարկվել է տարբեր փոփոխությունների՝ այդ բնագավառի հետ առնչվող մարդկանց աշխատանքը, պարտավորություններն ու իրավունքներն էլ ավելի դյուրացնելու և հստակեցնելու համար: Չնայած դրան՝ այն դեռևս թերի է, ունի շտկումների, փոփոխությունների, բարելավումների կարիք: Յուրաքանչյուր բնագավառում հայտնագործությունները, բացահայտումները, գրությունները ժամանակի ընթացքում՝ նոր կանոններ ստեղծվելուց հետո, ենթարկվում են փոփոխությունների, կատարելագործվում են և դառնում հզոր զենք օգտագործողի, տիրապետողի ձեռքին՝ իր աշխատանքը կամ պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում: Սույն պարագայում քննարկման առարկա դարձած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը, իմ կարծիքով, վերոշարադրյալ գործողությունները խթանելու փոխարեն դանդաղ վախճան է նախապատրաստում սնանկության ոլորտի համար, ուղղակի թյուրություն է, որը ոչ միայն չի կատարելագործում, շտկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, այլև վերացնում է այն բոլոր խելամիտ փոփոխությունները, որոնք կատարվել են մինչ օրս: Չեմ ցանկանում կետ առ կետ անդրադառնալ նախագծով նախատեսված փոփոխություններին, քանի որ շահագրգիռ անձինք, ովքեր ներկայացրել են իրենց առաջարկությունները, մանրամասն փաստում են փոփոխությունների դեպքում գործունեության ընթացքում կիրառվող գործողությունների ոչ պատշաճ և թերի կատարման ռիսկի մասին: Ուղղակի կցանկանայի նշել, որ այս նախագծի ընդունման պահից, իմ կարծիքով, կսկսի սնանկության ոլորտի ռեգրեսը: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկություն:
19 Vazgen Martirosyan 10.10.2017 13:40:40 Ծանոթանալով՝ ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքում/այսուհետ՝ Օրենք/ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը/այսուհե՝ Նախագիծ/ , ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները և դիտողություները: 1.Նախագծում բերված որոշ հոդվածներ և օրենքի հոդվածների լրացումները և փոփոխությունները որոշակի հստակություն են հաղորդելու սնանկության վարույթի ընթացակարգին, սակայն ամբողջովին չեն հստակեցվել Օրենքում տեղ գտած այնպիսի հոդվածներ,որոնց կառավարիչները առնչվում են սնանկության գործընթացում և բազմիցս կառավարիչների կողմից դրանց մասին բարձրաձայնվել են ՍԳԿ ԻԿԿ-ում և ՍԳԿ ԻԿԿ-ի կողմից կազմակերպած դասընթացներում: Նախագիծը ավելի կհստակեցներ սնանկության գործընթացը, եթե Նախագծի մշակմանը ընդգրկվեին ՍԳԿ ԻԿԿ-ի կողմից լիազորված աշխատանքային փորձով և գիտելիքներով օժտված կառավարիչներ, ուստի առաջարկում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը ՝ միչև վերջնական տեսքով Նախագիծը ՀՀ Կառավարություն ներկայացնելը կազմակերպել քննարկումներ ՍԳԿ ԻԿԿ-ի կողմից առաջարկվող փոփոխությունների և դրանք Նախագծում ներառելու վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածներ,որոնք պրակտիկ գործնեության ընթացքոմ կառավարչի կողմից գրեթե անհնար է իրագործել սահմանված ժամկետների առումով, մասնավորապես՝օրենքի 30-րդ հոդվածում կատարված փոփոխությունները կապված կառավարչի վարձատրության և սնանկության վարույթի ավարտման ժամկետների հետ: Այդ նույն հոդվածի փոփոխությունը կապված 6 ամսյա ժամկետում սնանկության գործի ավարտի և կառավարչի վարձատրությունն ըստ ժամկետների համար կիրառված գործակիցների վերլուծությունից պարզ է դառնում ,որ սնանկության վարույթի 5 ամսյա ժամկետում հաստատված բաշխման միջակյալ ծրագրով կառավարչի վարձատրության գումարը, սնանկության գործի ավարտը 6 ամսյա ժամկետից ուշ ավարտելու դեպքում ենթակա է վերահաշվարկի կիրառելով Օրենքով սահմանված համապատասխան գործակիցները: Բացի այդ Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի նոր խմբագրությունը,որով նախատեսվում է՝..... պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն .......ստանալու գրավի առարկան՝ վճարելով անուղղակի հարկերը,փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը՝ ՝ գրավի առարկայի՝ առանց անուղղակի հարկերի արժեքի 1 տոկոսի,բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի հնգհարյուրապատիկի չափով: Նշվածնփոփոխությունների և լրացումների ընդունման դեպքում կառավարիչը շատ դեպքերում չի կարող ծախսածածկել իր ներդրումները, որի պատտճառով ի հայտ կգան կոռուպցիոն ռիսկեր: Կառավարիչների տարիքային սահմանափակումները կվաթարացնի նրանց սոցիալական պայմանները, որը հակասում է ՀՀ Վարչապետի վերջերս արած այն հայտարարությանը,որ պետք է նպաստել թոշակառուներին աշխատանքում ներգրավածությունը: Նախագծի 35-րդ հոդվածով,Օրենքի 29-րդ հոդվածը լրացվել է ժա.3/ կետ, որով կառավարիչը յուրաքանչյոր ամիս,անկախ նրանից որևէ գործողություն կատարել է թե ոչ պետք է հաշվետվություն ներկայացնի դատարան սնանկության գործընթացի վերաբերյալ: Այս կետը չի նպաստի հաշվետվությունների կրճատմանը, այն նպատակահարմար է սահմանել եռամսյակային քանի, որ երբեմն կառավարիչը միաժամանակ 20-ից ավելի գործեր է վարում առանց օգնականի,իսկ օգնական միշտ չէ,որ հնարավոր է վարձել: Օրենքի 56-րդ հոդվածի նոր խմբագրոթյունը պարտավորեցնում է պարտապանին՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի հրապարակման պահից տասն օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել հայտարարագիր պարտապանին պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին,սակայն նախատեսված չէ չներկայացման դեպքում կիրառվող գործիքները կամ միջոցները: Հարկադիր կատարման ընթացակարգի դեպքում կերկարաձգվի սնանկության գործընթացը: Նույն հոդվածով նախատեսված է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի հրապարակման պահից 20 օրվա ընթացքում կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Ժամկետը պահպանելը ռիսկային է քանի, որ այն կապաված է պարտապանի գույքի վերաբերյալ տեղեկատվությունների ստացման ժամկետների հետ, իսկ դրանք երբեմն ուշացումներով են են տրամադրվում, բացի այդ կառավարիչը պարտապանի գույքի վերաբերյալ տեղեկությունները ի մի բերելուց հետո նոր միայն պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին և պարտատերերին գույքագրմանը մասնակցելու համար : Օրենքի 56-րդ հոդվածի/պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն/ նոր խմբագրոթյան 2-րդ կետի պահանջով կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ պետք է ներառի և ներկայացնի դատարան եզրակացություն՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին: Օրենքում կեղծ սնանկության հատկանիշի սահմանումը բացակայում է,իսկ ինչ վերաբերվում է կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին եզրակացության տրամադրմանը՝ ապա այն պետք է տրվի փորձագետի կողմից,դատարանի որոշումով: Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում կատարած լրացումը, այն է՝ ,,գույքի վաճառքի ծրագրում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում պարտապանի գույքի գույքագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում,, բառակապակցությունը հակասում է Օրենքի 75-րդ հոդվածի 2 կետի պահանջին, այն է՝,,Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո.....,,; Միաժամանակ պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատվում է լավագույն դեպքում պարտատերերի առաջին ժողովում,կամ լուծարման վարույթի որոշումից հետո կայացած պարտատերերի ժողովում: Կառավարիչը պարտապանի գույքին տիրապետում է պարարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին դատարանի որոշումից հետո Սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյան 1.Ընդունվել է 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Չի ընդունվել 5.Չի ընդունվել 6.Չի ընդունվել 7.Ընդունվել է 1.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 2. Օրենքի 43-րդ հոդվածում սահմանված վարձատրությունը կատարվում է ապահովված պարտատիրոջ կողմից իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն գորավի առարկան ստանալու դեպքում և պայմանավորված չէ կառավարչի կողմից պահանջի բավարարմանն ուղղված գործողություններ կատարելով և տվյալ պայմաններում կառավարչի համար սահմանված նման վարձատրությունը արդարացված է թվում։ 3.Սնանկության կառավարչի տարիքային սահմանափակումների մասով Նախագծով չի փոփոխվել գործող կարգավորումը: 4.Նախագծի 35-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների մասով անհրաժեշտ է նշել, որ դատարանը գործող օրենքով ունի վերահսկողական գործառույթներ սնանկության կառավարչի նկատմամբ, այդուհանդերձ նախատեսված չէ դատարանի իրավունքը ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր սնանկության կառավարչից այն պարագայում, երբ Օրենքը սնանկության կառավարչի կողմից դատարանին հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը սահմանել է ոչ թե ողջ սնանկության վարույթի, այլ դրա առանձին մասերի (պարտապանի գործունեության վերսկսում և այլն) համար: Ուստի Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են կառավարչի հաշվետվողականության և դատարանի կողմից վերահսկողության բարձրացմանը: 5.Պարտապանի կողմից գույքի հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը կատարելու նկատմամբ հսկողություն պետք է իրականացնի կառավարիչը և վերջինս է կրում պարտապանի կողմից նշված պարտականությունը չկատարելու ռիսկերը:Գույքագրման վերաբերյալ կարգավորումների մասով գործող օրենքը և նախագիծը հնարավորություն են տալիս դատարանի կողմից երկարաձգել գույքագրման ժամկետը գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում: 6.Կեղծ սնանկության հասկացությունը բացահայտված է քրեական օրենսգրքով, իսկ կառավարչի կողմից կեղծ սնանկության հատկանիշների վերաբերյալ եզրակացություն տալը քրեաիրավական որակում չէ և հետագայում հիմք կարող է հանդիսանալ քրեական գործ հարուցելու և գործի քննության համար և կնպաստի այս հիմքերով քրեական գործերի քննությանը: 7.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
20 Սարգիս Միրաքյան 10.10.2017 13:45:53 Նախագծի հեղանիկները մոռացել են այն կարևոր հանգամանքը որ գործ ունեն իրավական ակտերի հետ,որոնք ենթակա են բողոքարկման սնանկության վարույթի ցանկացած փուլում:Մասնավորապես օրենքի 46 հոդվածի 8-րդ կետը սահմանում է որ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:Հաշվի առնելով վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում գործի քննության ժամկետները, անհնարին է դառնում 6ամսյա ժամկետում պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո գույքը աճուրդի ներկայացնելը , վաճառելը և վարույթը ավարտելը / թեպետ գույքային ցանակցած վարույթ առանց բողոքարկման էլ սահմանված ժամկետում անհանր է ավարտելը կախված օրենքով նախատեսված ժամկետների հետ /: Նախագծի համաձայն եթե բողոքարկվի նույն վարույթով նաև այլ ակտ կառավարիչը իրենից անկախ պատճառով վերջնական արդյունքում վարձատրություն չի ստանալու: Նկատի ունենալով որ կառավարիչի վարձատրությունը կատարվում է պարտապանի միջոցների հաշվին, ուստի պարտապանի մոտ շահագռգռվածություն է առաջանալու բողոքարկելու և արհեստականորեն ձգձգելու կառավարիչի ցանկացած գործողությունները ավել գումար չվճարելու նպատակով: Արդյունքում ստացվելու է կառավարիչի ուղղակի կախվածությունը պարտապանից կամ պարտատիրոջից: Միաժամանակ անհասկանալի է հետևյալ լրացումը ` Հոդված 55. Օրենքի 76-րդ հոդվածում՝ 1) Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններում վաճառելու մասին իր միջնորդությունը կառավարիչը գույքի վաճառքի ծրագրում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում պարտապանի գույքի գույքագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կառավարիչը ներկայացնում է դատարան`այդ մասին 3 օր առաջ տեղեկացնելով պարտատերերին......... Գույքի գույքագրումը նախատեսված է սնանկության մասին հայտարարության 10 –րդ օրը,ստացվում է որ 13-րդ օրը արդեն պետք է լինի հաստատված ծրագիր և գնահատված գույքի ցանկ: Նշված դրույթը ամբողջովին հակասում է <Սնանկության մասին> ՀՀ Օրենքին : Ընդունվել է Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Փոփոխություններ են կատարվել նաև Նախագծի 55-րդ հոդվածում
21 Արտակ Ալոյան 10.10.2017 14:07:50 Նախագծի ընդունման դեպքում հեղինակը ակնկալում է սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի, նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, սնանկության վարույթի տևողության կրճատմանը, ինչպես նաև օրենքի անհստակությունների վերացմանը: Գտնում եմ, որ ներկայացված նախագիծը չի կարող ապահովել ակնկալվող արդյունքը, այլ ընդհակառակը, դրա կիրառման արդյունքում կմեծանան կոռուպցիոն ռիսկերը, կբացառվի ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթների ավարտը և ընդհանրապես կաթվածահար կլինի սնանկության վարույթի կարգավորման ողջ գործընթացը: Դիրքորոշումս պարզաբանելու և հիմնավորելու նպատակով ցանկանում եմ անդրադառնալ նախագծում տեղ գտած դրույթներին առանձին-առանձին և միայն վերջում ներկայացնել իմ ընդհանրացված տեսակետը դրա վերաբերյալ: Այսպես՝ 1. նախագծի 17-րդ հոդվածով վերախմբագրվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածը, որի համաձայն ՝ «1.Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից» և շարադրվել հետևյալ կերպ՝ «1. Դատարանի` սնանկության գործով վճիռներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»: Նշված փոփոխությունը, ոչ թե արագացնում է սնանկության վարույթը, այլ ընդհակառակը երկարաձգում է այն, քանի որ սնանկության վարույթի ընթացքում դատարանի կողմից կայացված որոշումները, դրանց կայացման պահից ուժի մեջ չմտնելու պարագայում կառավարիչը զրկված է դրանց հիման վրա որևէ գործողություն կատարելու հնարավորությունից, իսկ բողոքարկման պարագայում բոլորիս էլ հայտնի է, թե ինչքան է դա տևելու առկա եռաստիճան և ծանրաբեռնված դատական համակարգով անցնելու դեպքում: 2. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ «Խոշոր հարկ վճարող համարվող, իսկ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ իրավաբանական այլ անձանց սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը»: Նախ գտնում եմ, որ նշված նորմը չի կարող կիրառվել զուտ այն պատճառով, որ սնանկության գործով կառավարչի գործունեությունը լիցենզավորում պահանջող գործունեություն է և դրա համար անհրաժեշտ է հանձնել որակավորման քննություն: Նշեմ նաև, որ նման մոտեցումը իր մեջ պարունակում է խտրական վերաբերմունք, քանի որ և´ նախագծով, և´ գործող օրենքով սնանկության գործով կառավարիչների համար կատարվում է վիճակահանություն՝ հատուկ ծրագրի միջոցով, պատահականության սկզբունքով: Գտնում եմ, որ սնանկության վարույթի արդյունավետությունը ապահովելու նպատակով նշված աուդիտորական կազմակերպությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ, սակայն ոչ որպես կառավարիչ և գործող օրենքի 29-րդ հոդվածը հնարավորություն է տալիս կառավարչին վերջիններիս ներգրավել որպես մասնագետ: Նույն հոդվածով պարտատերերի 2/3-ին հնարավորություն է տրվել՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո առաջարկել նոր կառավարիչ, որին էլ դատարանը պետք է նշանակի: Գտնում եմ, որ նման կարգավորումը անթույլատրելի է, քանի որ այդ կերպ կառավարչի նշանակման դեպքում վերջինս կախման մեջ է ընկնում պարտատերերի հանդեպ, ի դեպ նշեմ, որ կախված պահանջի չափից, ձայների 2/3-ը կարող պատկանել ընդամենը մեկ խոշոր պարտատիրոջը: Ինչ վերաբերվում է վիճակահանությունը ՀՀ Արդարադատության նախարարությունում կազմակերպելուն և դրա համար հավելյալ ծախսեր առաջացնելուն, նշեմ, որ դրա կարիքը ընդհանրապես չկա, քանի նույն գործողությունը, նույն ծրագրի միջոցով իրականացվում է Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից: 3. Նախագծի 28-րդ հոդվածով սահմանվել է, որ «Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամավճարի կամ իր անդամներից գանձվող ցանկացած այլ վճարի չափի սահմանումն իրականացնում է՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հետ»: Նման կարգավորումը ուղղակի անընդունելի է, քանի որ այն հակասում է գործող օրենսդրությանը և չի կարող ինքնակառավարվող կազմակերպության անդամավճարների և այլ վճարների չափը համաձայնեցվել գործադիր իշխանության հետ: 4. Նախագծի 29-րդ հոդվածով սահմանվել է ՀՀ Արդարադատության նախարարության հսկողությունը Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության նկատմամբ, ինչը կարծում եմ, նույնպես անթույլատրելի է: Ինչ վերաբերվում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հաշվետվություն ներկայացնելուն, ապա գտնում եմ, որ դրանով ավելորդ ծանրաբեռնվածություն է դրվել կառավարչի վրա, քանի որ գործող օրենքի և սույն նախագծի 35-րդ հոդվածի համաձայն այն ներկայացվում է արդարադատություն իրականացնող մարմնին՝ դատարանին և ավելի հաճախ, քան նշված նախագծում: 5. Նախագծի 37-րդ հոդվածով կառավարչի որակավորումը դադարեցնելու լիազորությունը միանձնյա կերպով հանձնվել է ՀՀ Արդարադատության նախարարին, ինչից տպավորություն է ստեղծվում, որ կառավարիչը հանդիսանում է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակից, այլ ոչ թե Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, ինչը վերջինիս ուղղակի կախման մեջ է դնում գործադիր մարմնի նկատմամբ: 1.Ընդունվել է 2.Ընդունվել է մասնակի 3.Չի ընդունվել 4,5. Չի ընդունվել 1. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2.Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու, ինչպես նաև պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարիչների հաշվառումը, նրանց նշանակումը իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ուստի վերջինս է այսուհետ վարելու գործող կառավարիչների ցանկը և սպասարկելու ծրագիրը: 3. Նշված դրույթի ամրագրումը նպատակ ունի բացառելու այնպիսի պրակտիկան, ինչպիսին է, օրինակ, որպես ԻԿԿ մուտքի վճար 5 մլն դրամ սահմանելը, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը: Համակարգչային ծրագրի սպասարկման համար նախատեսված վճարը ծառայության վճար է, այլ ոչ թե հարկատեսակ: 4.5. Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն):
22 Արտակ Ալոյան 10.10.2017 14:08:34 6. Նախագծի 38-րդ հոդվածով փոփոխվել և նվազեցվել է կառավարչի վարձատրության չափը և ավելին, կիրառվել են սանկցիաներ սնանկության վարույթի ժամկետների երկարելու հետ կապված, իբրև միտում ունենալով խթանել առողջացման ծրագրով սնանկության վարույթի ավարտը և ապահովել սնանկության վարույթի առավել կարճ ժամկետներ: Գտնում եմ, որ կատարված փոփոխությունները չեն կարող բերել ցանկալի արդյունքի, քանի որ առողջացման ծրագրով սնանկության վարույթի դեպքում նույնպես կառավարիչը ունի վարձատրության իրավունք և միայն վերջինիս նախաձեռնությամբ չի սահմանափակվում նման ավարտը, նման միջնորդություն կարող է ներկայացվել նաև պարտապանի կողմից և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է դատարանը: Նշեմ նաև, որ սույն նախագծի 43-րդ հոդվածի 4-րդ և 44-րդ հոդվածի 8-րդ կետերով կատարված փոփոխությունները բացառում են առողջացման ծրագրով սնանկության վարույթի ավարտը, քանի որ թույլ են տալիս ապահովված պարտատիրոջը անարգել սնանկության վարույթից դուրս բերել այն միակ ակտիվը՝ գրավի առարկան, որի օգտագործմամբ հնարավոր կլիներ իրականացնել պարտապանի առողջացումը: Ինչ վերաբերվում է սանկցիաներ կիրառելուն, ապա գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ըստ իս կառավարիչը առավել քան շահագրգռված է գույքը հնարավորինս շուտ իրացնելու և վարձատրություն ստանալու հարցում և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող խոչընդոտել գույքի իրացմանը, քանի որ գործող օրենքի համաձայն դրա վերաբերյալ հայտարարությունը տեղադրվում է www.azdarar.am կայքում և հայտ լինելու դեպքում չի կարող չիրացվել: Ի վերջո գտնում եմ, որ կառավարչի համար նման անբարենպաստ պայմաններ ստեղծելու արդյունքում կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր, ինչի դեմ այսօր պայքարում ենք ազգովի: Իմ կարծիքով սնանկության վարույթի անհարկի ձգձգումներից խուսափելու համար ճիշտ կլիներ հստակեցնել նույն հոդվածի 3-րդ մասը և կառավարչի վարձատրության տոկոսադրույքը հաշվարկել սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված գումարներից, այլ ոչ թե պարտատերերի բավարարված պահանջների չափից, քանի որ օրենքի նման կարգավորման պարագայում չկա որևէ բանաձև, որով հնարավոր կլիներ հաշվարկել և բաշխել սնանկության հաշվին առկա ամբողջ գումարը: Օրենքի այդ բացի պատճառով է, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից դատական համակարգը ողողվել է բաշխման ծրագրերի դեմ ներկայացված առարկություններով և մնացած պարտատերերը ստիպված են սպասել իրենց պահանջների բավարարմանը մինչև բաշխման ծրագրի հաստատումը, որը պետք է անցնի «Դատական կարուսելի» միջով և հայտնի չէ, թե ինչքան կտևի: 7. Նախագծի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի 39.2-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի` պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը»: Նման պայմաններում, ինչպես արդեն նշեցի, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվում գրավի առարկան անարգել իրացնել արտադատական կարգով, ինչն էլ բացառում է պարտապանի առողջացումը: 8. Նախագծի 50-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել գործող օրենքի 54-րդ հոդվածում և սահմանվել է այնպիսի որոշակի գործողությունների ժամկետ, որի ընթացքում ուղղակի հնարավոր չէ կատարել տվյալ գործողությունները, լավագույն դեպքում նշված երկամսյա ժամկետը պետք է գործի որակի հաշվին: Իմ կարծիքով, վերը նշված նորմը բարեփոխման կարիք ունի, սակայն ոչ ժամկետային, այլ բովանդակային առումով, օրինակ կարիք կա հստակեցնելու և տարանջատելու սույն նորմի իմաստով վնասի հասկացողությունը և դրա համար պատասխանատու անձի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վնասի հասկացողությունից, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանների կողմից հիմնականում մերժվում են 54-րդ հոդվածի հիմնավորմամբ ներկայացված հայցերը, հիմքում դնելով բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը և վնաս հասկացողությունը մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների լույսի ներքո: 9. Նախագծի 52-րդ հոդվածով սահմանվել է, որ «Սնանկության գործով անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն»: Գտնում եմ, որ նման կարգավորումը հակասում է գործող օրենսդրությանը, քանի որ գոյություն ունի ոլորտը կարգավորող օրենք, դեռևս 2005 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, որով էլ պետք է առաջնորդվի անկախ փորձագետը, իսկ կառավարությանն առընթեր գործող մարմնի մասնակցությունը այդ գործընթացին, արդեն իսկ խախտում է փորձագետի անկախությունը: 10. Նախագծի 53-րդ հոդվածով սահմանվել է, որ կառավարչի կողմից ներկայացվող՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը իր մեջ պետք է պարունակի նաև եզրակացություն՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաև սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին: Գտնում եմ, որ այս նորմը հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ կառավարիչը սնանկության վարույթով, որը իրենից ներկայացնում է քաղաքացիական գործ, նույնպես հանդիսանում է կողմ և իրավասու չէ այդ գործով որևէ եզրակացություն տալու, այսինքն՝ այն պետք է տրվի անկախ փորձագետի կողմից և եթե նույնիսկ հաշվի չառնենք այդ հանգամանքը, ապա նման եզրակացություն տալու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնց կառավարիչը պարտավոր չէ տիրապետել: Ընդհանրացնելով կարծիքս քննարկվող նախագծի վերաբերյալ կարող եմ փաստել, որ սնանկության վարույթի նկատմամբ ավելացել է ևս մեկ վերահսկող մարմին՝ ի դեմս գործադիր իշխանության, այն դեպքում, երբ սնանկության վարույթի նկատմամբ արդեն իսկ իրականացվում է վերահսկողություն արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատարանի կողմից և տպավորություն է ստեղծվում, որ նախագծով անվստահություն է հայտնվել դատական իշխանությանը և սահմանվել է լրացուցիչ հսկողություն, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործադիր և դատական իշխանությունների տարանջատման հիման վրա գործելու սկզբունքը: Ի վերջո կարող եմ փաստել, որ սույն նախագծով կատարվել է ոչ թե մեկ քայլ հետ, այլ վերադարձ սկզբնակետին: 6,7. Ընդունվել է 8. Չի ընդունվել 9.Ընդունվել է ի գիտություն 10.Չի ընդունվել Չի ընդունվել 6,7. Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Նախագծով նախատեսվել է նաև ապահովված իրավունքի առարկայի րատադատական կարգով իրացման նոր կարգ՝ սահմանելով այդ առարկան ֆինանսական առողջացման ծրագրում դատարանի որոշմամբ օգտագործելու հնարավորությունը։ 8.Օրենքի 54-րդ հոդվածում կատարված՝ ժամկետների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունների նպատակը սնանկության վարույթն առավել արագ և արդյունավետ դարձնելն է, որը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից:Բացի այդ՝ 54-րդ հոդվածի շրջանակներում ներկայացվող հայցերը չեն կարող քննվել այլ կերպ, քան քաղաքացիական իրավունքի սկզբունքներին և դրույթներին համահունչ, քանի որ առնչվում են քաղաքացիական իրավունքի տարբեր ինստիտուտներին: 9.Նախագծից հանվել է 52-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասը: 10.Կառավարիչը Օրենքի 29-րդ հոդվածի ուժով իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով կարող է ներգրավել համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների, այդ թվում՝ նման եզրակացություններ տալու նպատակով, որ անհրաժեշտ է անհրաժեշտ հիմք կարող է հանդիսանալ հետագայում քրեական գործ հարուցելու և քրեական գործերի քննության համար: Արդարադատության նախարարության կողմից կառավարիչների գործունեության նկատամամբ նախատեսվող հսկողությունը չի կարող խոչընդտել դատարանների կողմից արդարադատության իրականացմանը, այլ նպատակ ունի նպաստել կառավարիչների պատասխանատվության բարձրացմանը, որը բխում է սնանկության վարույթի արդյունավետությունից և վարույթի բոլոր մասնակիցների շահերից։
23 Կարեն Ասատրյան 10.10.2017 14:18:25 Որպես սնանկության գործերով կառավարիչ ներկայացնում եմ իմ դիրքորոշումը և առաջարկությունները ներկայացված նախագծի վերաբերյալ. Նախագծի ընդունման անհրաժեշտության մասին հիմնավորման մեջ մատնանշվում են Համաշխարհային Բանկի, ՄԱԿ-ի առևտրային իրավունքի հանձնաժողովի գնահատականները, եզրկացությունները և առաջարկները, ինչպես նաև մեջբերվում է որոշ երկրներում կիրառվող պրակտիկան: Մասնավորապես՝ առանձնացվում են սկզբունքներ, համաձայն որոնց՝ <<Իրավական համակարգը պետք է ապահովի,որ 1.սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջները լինեն օբյեկտիվ, հստակ և հանրությանը հասանելի 2.սնանկության կառավարիչներն ունենան բավարար ձեռնահասություն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար 3.սնանկության կառավարիչները գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ>>: Նախագծում սնանկության կառավարիչներին վերաբերելի փոփոխությունները ոչ միայն չեն բխում նշված սկզբունքներից, այլ ըստ էության հակասում են դրանց: Մասնավորապես՝ հակասությունը առկա է Սկզբունքների և Նախագծի Բնութագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերի մեջ: Ստեղծելով կառավարիչների գործունեությունը վերահսկող ևս մեկ համակարգ, առանց օբյեկտիվ և հստակ հիմնավորման՝ որոշակիորեն սահմանափակվում է կառավարչի անկախությունը, ինչը կարող է խոչընդոտել սնանկության վարույթի անկողմնակալ և ազնիվ իրականացմանը: Հարկ եմ համարում նշել, որ գործող օրենսդրության սահմաններում արդեն իսկ կառավարչի գործունեության ոլորտը վերահսկվում է: Մասնավորապես՝ կառավարիչը սնանկության վարույթի իրականացման ընթացքում հաշվետվություն է ներկայացնում. 1.որպես անհատ ձեռնարկատեր՝ հարկային մարմիններին 2.դատարաններին՝ սնանկության վարույթի ընթացքի մասին 3.սնանկության վարույթի կողմերին՝ պարտատերերին և պարտապանին 4.Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ դիմումների կամ բողոքների առկայության դեպքում: Կառավարիչների գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու կարգը սահմանված է Օրենքով, իսկ սնանկության վարույթներով մոտ 80 տոկոս դեպքերում որպես պարատերեր հանդես են գալիս բանկերը և ՊԵԿ-ը, որոնք քաջածանոթ լինելով սնանկության գործընթացին, կարծում եմ, իրենց մասով կարողանում են իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն: Նախագծի հեղինակներին կառաջարկեմ հետ կանչել նախագիծը լրամաշակման նպատակով, ստեղծել աշխատանքային խումբ, որում պարտադիր կընդգրկվեն կառավարիչներ, ուսումնասիրել պրակտիկայում առկա խնդիրները՝ կապված սնանկության գործընթացի պատշաճ իրականացման հետ, որից հետո ներկայացնել իրատեսական, բովանդակային և թիրախային նախագիծ: Ներկայացված նախագծում ողջունելի է սնանկության դատարանի ստեղծման գաղափարը: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ:
24 Արման Սարգսյան 10.10.2017 14:56:56 Շարունակություն մեկնաբանության: 6.Օրինագծի 27-րդ հոդվածի 2 մասի համաձայն, կառավարիչի նկատմամբ կարգապահական վարույթը պետք է հարուցի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:Միթե արդարադատության նախարարը պետք է զբաղվի նման հարցերով:Կարծում եմ նախարարի պաշտոնը էլ ավելի մեծ դեր և նշանակություն ունեցող պաշտոն է, քան կարգապահական վարույթ հարուցելը:7.Օրինագծի 29-րդ հոդվածով նախատեսվել է 5-րդ մաս, ըստ որի կառավարիչը պետք է էլեկտրոնային եղանակով վարի պարտատերերի գրանցամատյանը, որպեսզի այն հասանելի լինի պարտատերերին և պարտապանին:Եթե ծանոթանանք գործող օրենքին, ապա պետք է նշել, որ գործող օրենքը արդենիսկ նախատեսում է նման նորմ, պահանջների նախնական ցուցակը, պահանջների լրացումը, փոփոխությունը և պահանջին վերաբերվող այլ նյութերը կողմերին ուղարկելու ընթացակարգը:Դեռ ավելին՝ գործող օրենքը արդենիսկ նախատեսում է նաև այդ պահանջները, պահանջների փոփոխությունները և պահանջների հետ կապվաց հարցերը՝ www.azdarar.am կայքում հրապարակելու ընթացակարգը, որը հասանելի է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին և ամբողջ հանրությանը:8.Օրինագծի 30-րդ հոդվածի անհմին լինելու մասով, կարելի է ներկայացնել մի շարք պատճառաբանություններ:Նախ ինպես արդեն նշեցի իրավագիտության ցանկացած դասագրքում նշվում է, որ ցանկացած օրինագծի հիմքում ընկած է այդ օրինագծի, պետության տնտեսական և քաղաքական վիճակը, օրինագծի անհրաժեշտությունը, հիմնավորումը և տրամաբանությունը:Փոփոխված հոդվածը իր շարադրանքով և մտքով, չի համապատասխանում իմ կողմից նշված ոչ մի նորմին:Այսպես՝ նախ անդրադառնանք հիմնավորմանը:Օրինագծի կազմողի հենց հիմնավորման մեջ վերջինս նշում է՝ ,, Սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, որը ըստ պահանջների բավարարման չափի, սահմանում է վարձատրության տարբեր տոկոսադրույքներ: Այդ տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ,,:Եթե օրինագիծը մշակողները իրոք միտված են, որպեսզի ստեղծվի այնպիսի պայմաններ, որպեսզի առողջացումով ավարտվեն սնանկության գործերը, ապա օրինագծի մշակողները պետք է անդրադառնաին նախ և առաջ գործող օրենքի 59-րդ հոդվածից մինչև 69-րդ և 94-րդ հոդվածների մշակմանը և նոր եթե տեսնեին, որ գործող օրենքով իրականում, միայն կառավարիչից է կախված սնանկ ճանաչված անձի առողջացումը, նոր անդրադառնաին 30-րդ հոդվածի փոփոխություններին և ներկայացնեյին նման հիմնավորում: Մասնավորապես պետք է անդրադառնաին ,, Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին, թե առողջացման ծրագիր ներկայացնողները ովքեր են:Նույն օրենքի 62-րդ հոդվածի հիմքով, կառավարիչը հանդիսանում է ներկայացված առողջացման ծրագիրը, պարտատերերի կողմից քննարկելու նպատակով ժողով հրավիրող անձ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնել գործող օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի և 64-րդ հոդվածի 1-ին մասի նորմերին, ըստ որի եթե պարտատերերի ժողովի ժամանակ առաջարկված ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է պարտատերերի կողմից, նոր դատարանը հաստատում է առողջացման ծրագիրը:Այսինքն ստացվում է այնպես, որ եթե պարտատիրոջ կողմից, /որը բնական է, որ հակված է գույքի արագ իրացմանը և իր գումարը արագ ստանալուն/ քվեարկում է դեմ, ապա դատարանը այլ բան անել չի կարող քան մերժել առողջացման ծրագիրը:Իմ կողմից նշված նորմերում և հոդվածներում խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ գործող օրենքով երբ գրավառուն մերժում է գրավի առարկայի օգտագործումը ֆին առողջացման դեպքում /իսկ նման դեպքերը միշտ են հանդիպում/, ապա դատարանը նույնպես մերժում է առողջացման ծրագիրը:Շատ ավելի վատ պայմաններ են նշված գործող օրենքի 94-րդ հոդվածում, երբ նախատեսվում է ֆիզիկական անձի առողջացումը:Եթե կազմակերպության ֆինանսական առողջացմանը կարող էին քվեարկեին միայն չապահովված պարտատերերը, ապա ֆիզ. անձի դեպքում պարտադիր է գրանցված պարտատիրոջ համաձայնությունը՝ ներառյալ ապահովված պարտատիրոջ և Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերերը և եթե առկա չէ գոնե մեկ պարտատիրոջ համաձայնությունը /որը տեղի է ունենում գրեթե բոլոր դեպքերում/, ապա դատարանը մերժում է ֆինանսական առողջացման ծրագիրը:Երկու դեպքում էլ դատարանին և կառավարիչին չի տրվում հնարավորություն քննության առնելու ներկայացված առողջացման ծրագրերը, որքանով էլ այն հիմնավորված լինի:Այո, իրականում պետք է ստեղծվեր օրնագիծ, որով պետք է հեշտացվեր սնանկության վարույթներում պարտապանների առողջացման ծրագրերի ներկայացման, հաստատման և իրականացման հնարավորությունները:Սակայն օրինագծի մշակողները այդ հեշտացումը տեսնում են ոչ թե իմ կողմից նշված հոդվածներում, այլ կառավարիչի վարձատրության նվազեցման մեջ:Ասեմ ավելին, որ նման օրինագծով, ուզում է լինի աուդիտորական կազմակերպություն, ուզում է կառավարչին առաջարկվի տաս տոկոս հավելավճար և վարձատրություն, ուզում է ընդհանրապես կառավարիչին չվճարվի, այդ նորմերին չանդրադառնալը, այլ միայն կառավարիչին վարձատրությունը իջեցնելը չի կարող նպաստել կազմակերպության առողջացմանը և պատասխանել վարչապետի կողմից տրված հանձնարարականին: Նշված հարցը պետք է միանշանակ քննարկվեր և օրինագծի հեղինակները պետք է խորհրդակցեին գործող գիտուն սնանկության գործով կառավարիչների հետ: Անդրադառնալով 30-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությանը, պետք է նշեմ, որ նման նորմը ընդհանրապես կիրառելի չէ սնանկության գործընթացում:Եթե սահմանվել է նման խիստ նորմ, ապա կառավարիչը պետք է ոչ միայն վեց ամսվա ընթացքում վաճառի պարտապանի գույքը, այլ նաև ավարտի սնանկության գործը:Նախ պետք է նշեմ, որ կառավարիչը գույք վաճառող չէ, գույքի գնորդ գտնող չէ:Ասեմ ավելին, որ քննչական մարմիններում հաճախակի հենց բարձրացվում են այդպիսի հարցեր, որ կառավարիչը որևիցե մի գործ գնորդների հետ չունի:Նա միայն կազմակերպում է աճուրդներ:Իսկ աճուրդները կարող են տեղի ունենալ և կարող են տեղի չունենալ բավականին երկար:Դա կախված չէ կառավարիչից, որ կառավարիչի վրա սահմանվի նման նորմեր՝ վեց ամսվա ընթացքում գույքի իրացման և ավարտի նորմեր, որը միանշանակ իրագործելի չէ: Նույն հոդվածի փոփոխության մեջ ներառված այն հանգամանքը, որ տոկոսային առումով իջեցվում է կառավարիչի վարձատրության չափը, ուղղակիորեն ապսուրդ է: Անհերքելի է այն փաստը, որ սնանկության գործընթացը երկարաձգվում է անկախ կարավարիչից:Դրանք են՝ գույքի հետախուզում, պահանջների վերջնական ցուցակի դեմ առարկությունը, դրանց քննությունը առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ դատարանում և վճռաբեկ դատարանում:Իսկ քանի դեռ հաստատված չեն պարտատերերը, չի կարող տեղի ունենալ առաջին ժողով և չի կարող սկսվել ֆինանսական առողջացման կամ լուծարման գործընթաց և նոր վաճառքի դրվի գույքը, վաճառքից հետո առաջացած գումարները բաշխելու դեպքում հաշվարկվի նման նորմով :Կամ պարտատերերի առաջին ժողովի երկարաձգումը՝ չկայանալը և այլ նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք բազմիցս տեղի են ունենում սնանկության գործընթացի ժամանակ:Եթե ուղղակի տրամաբանորեն իրար գումարենք իմ կողմից նշված այդ ժամանակահատվածները և ուղղակի ամիսների կամ մեկ տարվա կտրվածքով առաջարկվող տոկոսների հանելիությամբ որոշենք կառավարիչի վարձատրության չափը, ապա կստացվի որ կառավարիչը նման պայմաններում, անկախ իր կամքից ընդհանրապես վարձատրություն չի ստանում:Միաժամանակ խնդրում եմ Ձեր ուշադրությունը դարձնել կոռուպցիաի դեմ պայքարի հանձնաժողովի այն արձանագրությանը, որտեղ ամրագրված է շատ հիանալի փաստ՝ չպետք է ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:Իսկ առաջադրված հոդվածը իր մեջ պարունակում է շատ վտանգավոր կոռուպցիոն ռիսկ: 9.Առաջարկվող օրինագծով հանվել է 39.2 հոդվածի 4-րդ մասը:Եթե գործող օրենքով դատարանը դեռ կարող էր քննարկել ապահովված գույքի իրացման հարցը, ապա առաջարկվող օրինագծով, եթե կազմակերպության գույքը հանդիսանում է գրավի առարկա և կարող է օգտագործվել ֆինանսական առողջացման ծրագրով, ապա գույքի իրացման վերաբերյալ առարկությունները բացառվել են, որը նույնպես ոչ թե նպաստում է սնանկ ճանաչված անձի առողջացմանը, այլ ընդհակառակը խոչընդոտում է դրան:10.Առաջարկվող օրինագծի 9-րդ մասով, կառավարիչի վարձատրության ճափ է սահմանվել մեկ տոկոսը բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը:Օրինագծի մշակողների կողմից, բազմիցս հիշատակվում են Բելառուսի, Լատվիայի, Վրաստանի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի և այլ երկրների փորձերը:Սակայն հենց այդ երկրների փորձից է, որ գործունեություն իրականացնող անձը խրախուսվում է պետության կողմից մշակված և ընդունված օրենքներով:Ոչ թե անհիմն կերպով նվազեցվում է այդ անձանց վճարման ենթակա գումարները, այլ ընդհակառակը օրենքի ուժով տալիս է աշխատելու լայն հնարավորություն և համապատասխան վարձատրություն: Իսկ այն գույքի նկատմամբ, որը հետագայում կարող է սնանկության գործընթացի ժամանակ պարտքի դիմաց հանձնվել ապահովված պարտատիրոջը, կառավարիչը կատարում է բազմաթիվ գործողություններ, բազմաթիվ ծախսեր, որոնք ի դեպ որպես գույքի փոխանցման հետ կապված ծախսեր հետագայում չեն դիտվում, սակայն այդ ծախսերը կատարվել է հենց այդ գույքի մասով:Պատկերացրեք երբ այդ գույքի ծավալները լինում են մեծաքանակ և այդ դեպքում ինչ ծավալի աշխատանք է կատարում կառավարիչը այդ գույքերի նկատմամբ, որը հետագայում ուղղակի առավելագույնը, նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով վճարելով, կարող է անցնել ապահովված պարտատիրոջը:Նշված փոփոխության առումով, օրենքը մշակողների կողմից չկա կատարված որևիցեմի հիմնավորումներ:Եթե հիմք ընդունենք արդեն իսկ հնչեցված հիմնավորումը, որ ,, կառավարիչի վարձատրությունն այնքան բարձր է, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ,,, ապա նշված հիմնավորումը, ոչմի առընչություն չունի առաջարկվող վերը նշված փոփոխության հետ:Ինչպես ՀՀ Արդարադատության նախարարությանը, այպես էլ շահագրգիռ կողմերին առաջարկում եմ միասին ևս մեկ անգամ քննարկել առաջարկված օրինագիծը և նման անհիմն օրինագիծ չներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Տե՛ս նախորդ մեկնաբանությունը:
25 Արման Սարգսյան 10.10.2017 14:57:03 Ծանոթանալով օրենքի նախագծին, կուզենայի հայտնել հետևյալը, որ օրենսդրական ցանկացած փոփոխության հիմքում պետք է ընկած լինի այդ փոփոխության նպատակը, հիմնավորումը, անհրաժեշտությունը և բնական է տրամաբանությունը: Ըստ էության, այդ անհրաժեշտությունը առաջացավ ՀՀ Վարչապետի 30.03.2017 թ.-ի հանձնարարականի հիման վրա:Հավելեմ նաև, որ ՀՀ Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:Նման պայմաններում օրինագիծը պետք է բարձրացնի սնանկության վարույթի և սնանկության գործով կառավարիչի գործունեության էֆեկտիվությունը:Չնայած պետք է նշեմ, որ օրինագծի մեծ մասը, ոչ թե բարձրացնում է սնանկության գործերով կառավարիչների էֆեկտիվությունը, այլ ընթհակառակը, խոչընդոտելու է փաստացի սնանկության գործ վարող կառավարիչին գործել անկախ և անկողմնակալ:Այսպես՝1.Օրինագծով նախատեսվել է, որ խոշոր հարկ վճարողների սնանկության գործերը այսուհետ պետք է վարեն աուդիտորական կազմակերպությունները /Հոդված 22/: Նախ պետք է նշեմ, որ որևիցեմի օրենքով խոշոր հարկ վճարող սահմանում գոյություն չունի:,,Հաշվապահական հաշվառման մասին,, ՀՀ օրենքով և հաշվապահական ստանդարտներով սահմանված է խոշոր կազմակերպության հասկացությունը, որի սահմանումներն են՝ մեկ մլրդ-ի չափով շրջանարության և ակտիվների առկայությունը:ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կողմից հրապարակվող հարկ վճարողների ցուցակը, նույնպես չի հանդիսանում որպես խոշոր հարկ վճարողների ցուցակ, առավելևս որ ներկայումս նման հարկային տեսչությունել գոյություն չունի այլ գոյություն ունի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏ: Նշված փոփոխությունը անհիմն է, քանի որ ակնհայտ է, որ պրակտիկորեն այլ բնույթ ունեցող կազմակերպությունը չի կարող վարել սնանկության գործեր, չի կարող ունենալ այդքան փորձ և հմտություն, քան գործը փաստացի վարած, բազում տարիների փորձ վաստակած սնանկության գործով կառավարիչը, քանի որ իրականում աուդիտորական կազմակերպության աշխատանքի բնույթը այլ է: Ասեմ ավելին, որ օրենքի նախագծում խոսք անգամ չկա այն հանգամանքի մասին, որ աուդիտորական կազմակերպությունները նույնպես պետք է ստանան կառավարիչի որակավորում:Այսինքն ստացվում է էնպես, որ ցանկացած նման կազմակերպություն արդենիսկ ստանալով միայն աուդիտորի որակավորում, արդենիսկ կարող է վարել նաև սնանկության գործեր:2. Օրինագծի հիմնավորումներում նշվում է, որ ,,սնանկության կառավարիչները պետք է գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ,,:Այո, սնանկության գործով կառավարիչը չի կարող սնանկության գործընթացի անցկացման ժամանակ պաշտպանել, դատավարական ցանկացած կողմին:Նա պետք է կատարի իր լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով:Սակայն առաջարկվող օրինագոծում, երբ առաջարկվում է որպեսզի կառավարիչ առաջադրվի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ, ըստ տրամաբանության, նման պայմաններում, կարող է արդյոք կառավարիչը գործել անկողմնակալ:3. Օրինագծի մեկ այլ հիմնավորմամբ նշվում է՝ ,, Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով և համապատասխան դիմումների ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ այդ դիմումներին վերջնական լուծում տալու համար:Բնական է, որ այդ դիմում-բողոքները ներկայացնող անձինք հանդիսանում են սնանկության վարույթի կողմեր և ցանկացած պահին վերջիններս կարող են օգտվել իրենց իրավունքից, որը սահմանված է գործող օրենքով և այդ դիմումները ներկայացնեն սնանկության գործը քննող դատարանին, որի վարույթում առկաեն բոլոր վարույթին առընչվող փաստաթղթերը:Դատարանը ուսումնասիրելով և վերլուծելով այդ փաստաթղթերը կայացնում է համապատասխան դատական ակտ:Կամ գործող օրենքով նախատեսված է, որ սնանկության գործընթացի անցկացման ժամանակ, ցանկացած կողմ կարող է հրավիրել պարտատերերի ժողով, որում կարող է առաջադրել կառավարիչին վաղաժամկետ ազատելու հարցը, առավել ևս, որ այդ ժողովի որոշումն էլ գործող օրենքով կարող է բողոքարկվել և դատարանը այդ դեպքում էլ կայացնում է դատական ակտ՝ որոշում:Այսինքն՝ պարտատերերի և առավել ևս դատարանի կողմից, գործող օրենքի ուժով արդենիսկ սահմանված է կառավարիչի վերահսկողությունը:4. Օրինագծի 57-րդ հոդվածում անհասկանալի է, թե նման հիմնավորումը ինչու է բերվել օրենքը մշակողի կողմից:Մատնանշված հոդվածները և գնահատման մեթոդները երբեկ էլ վերաբերելի չեն եղել կառավարիչին և չեն էլ կիրառվել կառավարիչի կողմից, քանի որ կառավարիչը գնահատող չէ, այդ մեթոդները և նշված օրենքի կիրառումը իրականացվում է լիցենզավորված գնահատող կազմակերպության կողմից և այդ դրույթները պարտավոր է պահպանել գնահատող կազմակերպությունը, այլ ոչ թե կառավարիչը, կամ դատարանը կամ սնանկության վարույթի կողմերը /եթե այդ մասը հասկանանք, որ վերաբերելի է ընդհանուր սնանկության վարույթին/:Երկրորդ, հիմնավոր չէ այն մեջբերումը, թե ,, ինչպես բխում է Օրենքի 57-րդ հոդվածից, պարտատերերը որևէ դերակատարում չունեն պարտապանի գույքը գնահատողների ընտրության հարցում, որն ընդունելի չի թվում,,:Գնահատված արժեքի դեմ առարկություններ ներկայացնելը, պարտատիրոջ կողմից նոր գնահատում կատարելը և այդ գնահատման արդյունքները դատարանին ներկայացնելու կարգը, արդենիսկ սահմանված է գործող օրենքով:5. Կիրառելի չէ նաև 54-րդ հոդվածում հետևյալ փոփոխությունը՝ «Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո, երկու ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ ստանում՝ ……..:Կիրառելի չէ, քանի որ 54-րդ հոդվածը ոչ միայն վերաբերվում է պետական մարմիններում գրանցված գույքերին, այլ վերաբերվում է շրջանառու միջոցներին, որոնք պետական մարմիններում գրանցման ենթակա չեն, այլ արտացոլվում են հաշվապահական փաստաթղթերով:Հայտնի են բազում դեպքեր, երբ դատարանի կողմից հայտարարվել են հաշվապահական փաստաթղթերի հետախուզումներ:Կամ օրենքի ուժով փաստաթղթերի ուսումնասիրությունը երկարաձգվել է դատարանի որոշմամբ:Եթե տանենք օրերի պարզ հաշվարկ, ապա նման դեպքերում, արդեն կառավարիչը անկախ իր կամքից խախտում է այդ ժամկետները և քանի որ փոփոխվող 54-րդ հոդվածում նշված ժամկետը իմպերատիվ է, ապա այդ ժամկետներից դուրս ներկայացվող դիմումները՝ հայցադիմումները դատարանների կողմից ենթակա են մերժման:Հավելեմ նաև, որ նմանատիպ վճիռներ, արդենիսկ կայցվել են դատարանների կողմից, երբ կառավարիչին նմանատիպ գործարքները հայտնի են դարձել գործող օրենքով սահմանված ժամկետներից հետո և կառավարիչը հայցադիմումով խնդրել է դատարանին վերականգնել բացթողնված ժամկետները, դատարանը մերժել է և հայցադիմումը և բացթողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է ժամկետից դուրս:Բացի այդ, իմպերատիվ նորմով սահմանված ժամկետը բացթողնելու վերաբերյալ, ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է բազում նախադեպային որոշումներ:Առաջարկում եմ նշված ժամկետը սահմանել Քաղաքացիական Օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ժամկետները: Տե՛ս նախորդ մեկնաբանությունը: