Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«__» «______» 2022 թվականի N ___ Ն

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1.  «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյան 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու, Անիի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի համայնքներին գույք նվիրաբերելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N925-Ն ու 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրավասություն վերապահելու մասին»  N303-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը հանել,
2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջարկել Գյումրու, Սպիտակի և Անիի համայնքների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացը:»,

3) որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերի» բառերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման 5-րդ կետից «մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը հանել:

  1. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    24.05.2022 - 08.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2485

Принт