Добавить в избранное

В стадии разработки

«Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ  

«ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի մոտ 25.12.2021 թ. կայացած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ խորհրդակցության N 1 արձանագրության 3-րդ կետի 3-րդ ենթակետը, համաձայն որի հանձնարարվել է միջոցառումը վերանախագծել այն նպատակադրմամբ, որ այն միտված լինի նպաստառու աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը և զբաղվածության խթանմանը։

2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունած յուրաքանչյուր գործազուրկի համար 250.0 հազ. դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի համար՝ 300.0 հազ. դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ՝ գործատու), որն առնվազն մեկ տարի ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկի հետ, որը մինչև միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող։ Գործատուն միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով պետք է ներկայացնի առցանց դիմում և կարող է ստանալ պետական աջակցություն միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ աշխատանքի ընդունվող անձը գործազուրկ է (նպաստառու ընտանիքի անդամ է) և վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մեծացնել գործազուրկի (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «1088. Զբաղվածության ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների շրջանակում: 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են վերոնշյալ միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 01.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2674

Принт