Добавить в избранное

В стадии разработки

«Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

--------- ---------------- 2022  թվականի  N    - Լ 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. հաստատել գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ․
  • մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման ընթացիկ գնահատում: Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում․
  • 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման վերջնական գնահատում: Կայուն զբաղվածության չափանիշը 50 տոկոսից բարձր լինելու դեպքում միջոցառումը դարձնել զբաղվածության պետական ծրագիր։

 Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

«           » «   » -ի N     -Լ որոշման

 ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 
  1. Միջոցառման նպատակն է մեծացնել գործազուրկի, այդ թվում՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի (այսուհետ՝ նպաստառու գործազուրկ) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։
  2. Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտռրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում՝ զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
  3. Միջոցառման շրջանակում միանվագ փոխհատուցում է տրամադրվում այն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ՝ գործատու), որն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 12 ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող։
  4. Միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունած յուրաքանչյուր գործազուրկի համար գործատուին վճարվում է միանվագ փոխհատուցում 250.0 հազար դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի համար՝ 300.0 հազար դրամի չափով։ 
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 
  1. Միջոցառման շրջանակներում փոխհատուցում ստանալու նպատակով գործատուն ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով լրացնում է առցանց դիմում՝ կցելով համապատասխան աշխատանքային պայմանագիրը և մուտքագրում աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը։ Գործատուի դիմումը ընդունվում է համակարգի կողմից միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ աշխատանքի ընդունվող անձը գործազուրկ է (նպաստառու գործազուրկ է) և համապատասխանում է սույն միջոցառման 3-րդ կետով նախատեսված չափանիշներին։
  2. Գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
  3. Միջոցառման շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ՝ մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.

2) գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է իր նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը.

3) գործատուի և գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից հավասարապես, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:

  1. Միջոցառմամբ սահմանված ժամկետից՝ մեկ տարուց շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուի կամ գործազուրկի կողմից վերադարձման ենթակա գումարի չափը հաշվարկվում է` գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը բաժանելով 12-ի և բազմապատկելով դեռևս չաշխատած կամ ոչ լրիվ աշխատած ամիսների թվով։
  2. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ։
  3. Միջոցառման ընթացիկ գնահատումն իրականացվում է աշխատանքի տեղավորման չափանիշի հիման վրա, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Sչ 

 Ը - Ա

 x

100%, որտեղ՝

Ը

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

  1. Միջոցառման վերջնական գնահատման համար հիմք է հանդիսանում կայուն զբաղվածության չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ


=

Ը - (Ա - Ատ)


x 100%,


որտեղ՝

__________

Ը

 Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 01.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2585

Принт