Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Ռուդիկ Գևորգյան 29.09.2017 00:41:39 Առաջարկում եմ 7-րդ կետի բոլոր տեղերում հանել «ռուսաց լեզու» ձևակերպումը, քանի որ ռուսաց լեզուն նույնպես օտար լեզու է և պիտի դիտարկվի օտար լեզուների շարքում։ Առաջարկը ընդունելի է:
2 Ռաիսա Գալստյան 29.09.2017 14:17:53 «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս¬տատության դասարանների կազմավորման կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ առաջարկություններ 1. Նախագծի հավելվածի 1-ին կետում «հիմնական ընդհանուր պետա¬կան ծրագիր» բառերը փոխարինել «հիմնական ծրագրեր» բառերով, քանի որ հավելվածում սահմանված է ոչ միայն ընդհանուր, այլ նաև մասնագիտացված և հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը: 2. Նախագծի հավելվածի 7-րդ կետը («Տարրական դասարաններում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին և ավագ դասարաններում /այդ թվում՝ առանձին գործող ավագ դպրոցների/ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է») հանել, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն («Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով») նշված դրույթի սահմանումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունն է: 3. Նախագծի հավելվածի 8-րդ կետի 1-ին պարբերությունը («Մասնագիտական առարկաների (դասընթացների) ուսուցումն իրականացվում է ուսումնական խմբերի և անհատական պարապմունքների միջոցով՝ մասնա¬գիտացված դպրոցի կանոնադրության և ուսումնական պլանի պահանջներին համապատասխան») ավելորդ է, քանի որ 12-րդ կետում սահմանված է, որ՝ «Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրության համապատասխան»: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան Առաջարկներն ընդունելի են:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: