Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգ

                                                                                                                                                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                                                                                                              ………  2017 թվականի N ……Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգը՝

համաձայն Հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2017 թվականի
..............  ...  N  ...   –Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

                               I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ընդհանուր պետա­կան ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատության(այսու­հետ՝ հանրա­կրթական դպրոց) դասարանների կազմավորման հետ կապված հարա­բե­րու­թյունները:
  2. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների, «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պետա­կան հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազ­մակերպության օրինակելի կանոնադրության պահանջ­ներին համապատասխան:
  3. Դասարանը միևնույն առարկայական ծրագրեր ուսումնասիրող և նույն տարիքային խմբին պատկանող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
  4. Բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է:

 

                                 II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

        5.Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի           տնօրենի հրամանով:

       6. Տարրական և միջին դպրոցների դասարաներում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ դպրոցում՝ 20-25 սովորող: Դասարանում սովորողների առավելագույն            թիվը տարրական և միջին դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը:

       7.Տարրական դասարաններում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին և ավագ դասարաններում/այդ թվում՝ առանձին գործող ավագ դպրոցների/ «Հայոց լեզու», «Ռուսաց                լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

       8.Մասնագիտական առարկաների (դասընթացների) ուսուցումն իրականացվում է ուսումնական խմբերի և անհատական պարապմունքների միջոցով՝ մասնա­գիտացված դպրոցի            կանոնադրության և ուսումնական պլանի պահանջներին համապատասխան: Մասնագիտացված դպրոցի դասարաններում (խմբերում) սովորողների թիվը սահ­ման­վում է 20                սովորող: Առավելագույն թիվը չի կարող գե­րա­զան­ցել 25-ը:

       9.Հատուկ դպրոցի դասարաններում (խմբերում) սովորողների քանակը, սա­նի­տա­րական նորմերի պահպանմամբ, սահմանվում է.

      1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խան­­­գա­րում­ներ ունեցող  երեխաների,  մտավոր հետամնացություն ունեցող երե­խա­­նե­րի հանրա­                   կրթական հա­տուկ հաստատու­թյուն­­ներում` 15 սո­վորող (ընդ որում`  սովորող­ների թիվը դասարանում (խմբում) չի կարող գե­րա­զան­ցել 18-ը),

      2) չափավոր և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունե­­ցող սո­վորողների թիվը յուրաքանչյուր դասարանում (խմբում) չի կարող գե­րա­զան­ցել 9-ը,

      3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հանրա­կրթա­կան հա­տուկ հաստա­տություններում` 20 աշակերտ (ընդ որում` սովո­րող­ների թի­վը դասա­րանում (խմբում) չի               կարող      գերազանցել 25-ը):

  1. Սույն կարգով սահ­ման­ված խտու­թյունից պակաս խտու­­թյամբ դասարան (ուսում­նական խումբ) կարող է կազմավորվել (խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով) հանրակրթական դպրոցի ֆինանսակ­ան միջոցների առկայության դեպքում՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խոր­հր­դի որոշ­­մամբ՝ սանիտարական և շինարարական նորմերի պահպանմամբ:
  2. Հանրակրթական դպրոցում սովորողների՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված թվաքանակից պակաս լինելու դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ձևավորվում են բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը:
  3. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրության համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

      Ներկայացված նախագծի նպատակն է՝ հստակեցնել հանրկրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանների ձևավորման                  գործընթացը, դասարաններում սահմանել սովորողների քանակը:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլաններում սահմանված դրույթներով: Անհրաժեշտություն կա հստակեցնել այդ գործընթացը՝ ապահովելով <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջի ապահովում, <<Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունում:

 

  1. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան հանրկարթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանների ձևավորման գործընթացը հստակեցնելն ու կարգավորելն է, ինչպես նաև՝ դասարաններում սովորողների քանակը սահմանելը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կհստակեցվի և կկարգավորովի դասարանների ձևավորման գործընթացը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն կա, մասնավորապես անհրաժեշտ է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի/ուսումնական խմբի/ կազմավորման և ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման կարգը»:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 2

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    22.09.2017 - 07.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

22.09.2017 19:10

Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13004

Принт

Предложения

Ռաիսա Գալստյան

29.09.2017

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս¬տատության դասարանների կազմավորման կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ առաջարկություններ 1. Նախագծի հավելվածի 1-ին կետում «հիմնական ընդհանուր պետա¬կան ծրագիր» բառերը փոխարինել «հիմնական ծրագրեր» բառերով, քանի որ հավելվածում սահմանված է ոչ միայն ընդհանուր, այլ նաև մասնագիտացված և հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը: 2. Նախագծի հավելվածի 7-րդ կետը («Տարրական դասարաններում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին և ավագ դասարաններում /այդ թվում՝ առանձին գործող ավագ դպրոցների/ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է») հանել, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն («Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով») նշված դրույթի սահմանումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունն է: 3. Նախագծի հավելվածի 8-րդ կետի 1-ին պարբերությունը («Մասնագիտական առարկաների (դասընթացների) ուսուցումն իրականացվում է ուսումնական խմբերի և անհատական պարապմունքների միջոցով՝ մասնա¬գիտացված դպրոցի կանոնադրության և ուսումնական պլանի պահանջներին համապատասխան») ավելորդ է, քանի որ 12-րդ կետում սահմանված է, որ՝ «Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրության համապատասխան»: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան

Ռուդիկ Գևորգյան

29.09.2017

Առաջարկում եմ 7-րդ կետի բոլոր տեղերում հանել «ռուսաց լեզու» ձևակերպումը, քանի որ ռուսաց լեզուն նույնպես օտար լեզու է և պիտի դիտարկվի օտար լեզուների շարքում։

Узнать больше