Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____  2022 թվականի    N     - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 1-ին հավելվածի`

1) N 1 ձևի 6-րդ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ» գլխում «6.21.1, 6.21.2 պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.22.1,6.22.2.» պարբերությունը.

6.22.1, 6.22.2. «Հատում հետիոտնային անցման հետ». աջ և ձախ ուղղություններով մշտապես թույլատրված շրջադարձի դեպքում՝ հետիոտնի թույլատրված երթևեկության մասին վարորդի նախազգուշացում:»․

2) N 1 ձևի նկար 7-ը լրացնել 6.22.1 և 6.22.2 թվագրմամբ «Հատում հետիոտնային անցման հետ» նոր պատկերներով՝ համաձայն հավելվածի:

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 11-րդ կետում «ԳՕՍՏ 10807-78 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 32945-2014 Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ» բառերով, իսկ 28-րդ և 44-րդ կետերում «ԳՕՍՏ 10807-78» բառը և թվերը՝ «ԳՕՍՏ 32945-2014» բառով և թվերով․

2) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.24-րդ կետով.

«53․24․  6․22․1 և 6․22․2 «Հատում հետիոտնային անցման հետ» ճանապարհային նշանները ներքին լուսավորությամբ են, կիրառվում են այն խաչմերուկներում, որտեղ պահանջվում է տրանսպորտային միջոցների վարորդներին տեղեկացնել աջ և ձախ ուղղություններով մշտապես թույլատրված շրջադարձի դեպքում հետիոտնային անցման հետ հատվելու մասին և տեղակայվում են լուսացույցների լրացուցիչ սեկցիայի հետ։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

                                   

      «____» ____________ 2022 թ.

           ք.Երևան

  • Обсуждалось

    26.04.2022 - 11.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Транспорт, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2764

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

27.04.2022

Նախագիծը բացակայում է, նախագիծ բաժնում տեղադրված է հիմնավորումը

Узнать больше