Добавить в избранное

В стадии разработки

Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին» ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի արդյունավետության բարձրացմամբ, պարբերական գիտական հրատարակությունների (այսուհետև՝ պարբերականներ) որակի բարելավմամբ և միջազգային չափանիշներին համապատասխանեցմամբ։ 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 10-րդ կետի համաձայն՝ «Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում»: Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ցուցակում ընդգրկվելու համար պարբերականներին ներկայացվող չափանիշները հաստատվել են Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018թ․ դեկտեմբերի 28-ի թիվ 86-Ա հրամանով։ Գործող չափանիշների համաձայն՝ պարբերականների համար սահմանված բացի ընդհանուր տեխնիկական պահանջներից, կան նաև բովանդակային պահանջներ, որոնք, սակայն, ունեն չափելիության խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ։ Արդյունքում, ցուցակում ընդգրկելու համար պարբերականների գնահատումը հանգեցում է որոշակի դժվարությունների և տարըմբռնումների։ Բացի այդ, բացակայում են պարբերականների միջազգայնացմանը նպաստող չափանիշներ, որոնք անհրաժեշտ են պարբերականների որակի շարունակական բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից։

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով ներկայացվող նոր չափանիշների հաստատումը նպատակ ունի պարբերականների գնահատման գործընթացը դարձնել հնարավորինս չափելի և առավել ընկալելի ու հասկանալի խմբագիրների համար՝ միաժամանակ պահպանելով այն հիմնական չափանիշերը, որոնք գործել են մինչ այժմ։   

Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ պարբերականներին առաջադրվում են նոր պահանջներ, որոնց բավարարելը կօժանդակի միջազգային համագործակցությանը և պարբերականների՝ միջազգային  գիտական շտեմարաններում ընդգրկվելուն։

  1. Ակնկալվող արդյունքը.

«Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին» ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունմամբ կունենանք պարբերականներին առաջադրվող նոր պահանջներ, որոնց բավարարելը կօժանդակի միջազգային գիտական համագործակցությանը և պարբերականների որակի բարձրացմանը, արդյունքում՝  միջազգային  գիտական շտեմարաններում ընդգրկվելուն։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին» ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 30․3 կետի կատարումից։

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե:

 

  • Обсуждалось

    29.03.2022 - 14.04.2022

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3567

Принт