Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------   ------------------- 2022 թ. № ----------- -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» № 1428-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը  շարադրել  հետևյալ նոր խմբագրությամբ.

 «5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն` ըստ մարզաձևերի պետք է լինի`

N

Մարզաձևը

Ընդունման տարիքը

1

Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ և տղաներ),  գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ

5 տարեկան

2

 սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, շաշկի և մարզատրամաբանական այլ խաղեր,  սպորտային պարեր, լող, ջրացատկ, ֆուտբոլ

6 տարեկան

3

աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո,  լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, դահուկավազք, մականախաղ

7 տարեկան

4

ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, բռնցքամարտ, թիավարություն

8 տարեկան

5

հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ, հրաձգություն, բիաթլոն,

9 տարեկան

6

նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ)

10 տարեկան

7

Ծանրամարտ (աղջիկներ)

11 տարեկան

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    29.03.2022 - 14.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2707

Принт

Связанные документы / ссылки