Добавить в избранное

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

        «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերին կատարված ՀՀ սահմանադրության փոփոխություններով, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության տարիքային սահմանափակումների վերանայման, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերջիններիս գիտելիքները սամանված կարգով ստուգելու անհրաժեշտությամբ:Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքում առկա բացերը:

        Միաժամանակ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 16-ի N 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

        2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվեց, որ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ է շնորհում ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ: Անհրաժեշտություն է առաջացել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ևս նախատեսել նշված կարգավորումը:

        Բացի այդ ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողների համար սահմանված տարիքային սահմանափակումները ոստիկանության գլխավոր խմբի ծառայողների համար սահմանված սահմանափակումների համեմատ ոչ համաչափ են: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնում անձը կարող է ծառայել մինչև 62 տարեկանը, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողների համար սահմանային տարիք է սահմանված 60-ը: Այս ժամկետը կարող է երկարաձգվել բացառապես ՀՀ նախագահի կողմից: Նշված անհամաչափությունը վերացնելու նպատակով սույն նախագծով վերանայվել է նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում ծառայության սահմանային տարիքը: Հարկ է նշել նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն սպայական կազմի համար սահմանային տարիք է ամրագրված 65-ը ( 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ): Տարիքային սահմանափակումների վերանայումը հիմնավորվում է նաև այն առումով, որ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիների համար կենսաթոշակի անցնելու հիմնական տարիք է սահմանված 63-ը:

        Միաժամանակ, ներկայացված նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս վերջիններիս գիտելիքները՝ ստուգելու կարգը սահմանելու լիազորություն է վերապահվում ՀՀ ոստիկանության պետին:

       

         3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

         Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

 

  1. 4. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանի ՀՀ նոր սահմանադրությանը, կվերանա ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներում առկա անհամաչափությունը, կկանխվեն այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կվերացվեն օրենքում առկա բացերը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    04.09.2017 - 30.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9868

Принт