Добавить в избранное

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

       ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «Նախագահը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը:

      Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Մինչև ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների, այլ մասնագիտական որակավորում ունեցող անձանց գիտելիքները ստուգվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով»:

      Հոդված 3Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Նախագահը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը:

      Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում՝

      1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Պաշտոնը կամ պաշտոնների խումբը

 

Ծառայության սահմանային տարիքը

Ծառայության ժամկետի երկարաձգման ժամանակահատվածը

պետական կառավարման մարմնի ղեկավար

65

մինչև 5 տարի

պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար

63

մինչև 3 տարի

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ

62

մինչև 3 տարի

»,

      2) 2-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը,

      3) 3-րդ մասից հանել «՝ Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ» բառերը:

      Հոդված 5. Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «տեխնիկական սպասարկում իրականացնող» բառերից հետո լրացնել  «և քաղաքացիական աշխատանք կատարող» բառերը:

     Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՆԱԽԱԳԱՀ                                                                                   Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

  • Обсуждалось

    04.09.2017 - 30.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9863

Принт