Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-376-Ն և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-377-Ն օրենքների կիրարկումն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի փետրվարի 4-ի N 155-Ա որոշմամբ հաստատված օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
       2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներում 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-376-Ն և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-377-Ն օրենքներով կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից զինապարտ քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման և փոխանակման, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշման, ըստ բնակության վայրի հաշվառման գործողությունների հստակեցման, ինչպես նաև դրանց իրականացման դեպքում քաղաքացիների կողմից ներկայացվող զինվորական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի հստակեցման ուղղությամբ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներն իրացնել նաև զինվորական հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2018 թվականի 1269-Ն որոշման մեջ
        3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացում ՀՀ ոստիկանության մարմինների գործողությունների շրջանակին վերաբերվող՝ նախազորակոչային տարիքի զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրման, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու, ինչպես նաև անձնագիր կամ նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու կամ ըստ բնակության վայրի հաշվառելու հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենքների դրույթներին:
       4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
       5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:

 

  • Обсуждалось

    11.02.2022 - 27.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3598

Принт