Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«__  ___________   2022 թվականի  N           -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը և  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 7 հավելվածի`

ա. 3-րդ կետում «Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» և «Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» նախադասությունները հանել,

բ. 4-րդ կետում «Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը:»  նախադասությունը հանել:

գ. 5-րդ կետում «3-րդ ու 4-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ կետում» բառերով,

դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) նախաբանում «Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով,

3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1. Հաստատել Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների»,

4) Որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԿԱՐԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ»,

5) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները»:

6) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը և 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

7) Որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ»:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    02.02.2022 - 17.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3108

Принт