Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ՝ համաձայն N 1 Հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
  • ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը.
  • ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման N 1 Հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:
  1. Սահմանել, որ`

1)       սույն որոշման N 1 Հավելվածում նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռքբերող).

2)       սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) տարին.

3)       սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) սույն որոշմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի № 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

5) պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

  1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաները՝ համաձայն N 2 և N 3 Հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ուսումնասիրել և տարածքները ձեռք բերողին ներկայացնել դրանցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական օբյեկտների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարին՝

սույն սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 Հավելվածում նշված հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    19.01.2022 - 03.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3152

Принт