Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգիրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քննիչի որոշումն է։ Ձերբակալման արձանագրության հիման վրա անձին ձերբակալվածներին պահելու վայր ընդունելու դեպքում առավելագույնը 6 ժամվա ընթացքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմ պետք է ներկայացվի ձերբակալման մասին քննիչի որոշումը, հակառակ դեպքում անձը ենթակա է ազատ արձակման։»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում քրեական գործին բառերը փոխարինել քրեական վարույթին բառերով։

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում քրեական գործով բառերը փոխարինել քրեական վարույթի շրջանակներում բառերով, իսկ քրեական գործի քննության բառերը՝ քրեական վարույթի բառերով,
  • 10-րդ մասում քրեական գործի քննությանը բառերը փոխարինել քրեական վարույթի իրականացմանը բառերով։

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում հետաքննություն կատարող անձի բառերը փոխարինել հետաքննության մարմնի պետի բառերով։

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում քրեական գործով բառերը փոխարինել քրեական վարույթով բառերով։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է  2022 թվականի հուլիսի 1-ից:

 

 

  • Обсуждалось

    28.10.2021 - 12.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Полиция

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6034

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: