Добавить в избранное

В стадии разработки

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1691.1-ին հոդվածով.

«Հոդված 1691.1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացնում (առաջացրել) հարկի նվազեցում

  1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացնում (առաջացրել) հարկի նվազեցում`

առաջացնում է նախազգուշացում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»,

Հոդված 2. Օրենսգրքի 169․12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարաապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»։

Հոդված 3. Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «169,» թվից հետո լրացնել «1691.1,» թիվը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

  • Обсуждалось

    26.10.2021 - 11.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3958

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

28.10.2021

Նախ, անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր տեղեկատվության, վարչարարական գործառույթի օգտակարությունը, պիտանելիությունը հարկային վերահսկողության նպատակների տեսանկյունից: Նախագծով դրանց նեկայացման օգտակարությունը կամ պիտանելիությունը ներկայացված չէ: Հետևաբար, ստացվում է, որ հաշրակներով հայցվող տեղեկատվությունը ինքնանպատակ է կամ առնվազն նպատակ ունի ՊԵԿ որոշ աշխատակիցների համար ապահովվել որոշակի զբաղվածություն:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

28.10.2021

Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ. «..Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:»: ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հարկային հաշվարկը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է հաշվետու ժամանակաշրջանում կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ: Օրենսդիրը Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով հարկային մարմնին հարկային հաշվարկի ձև սահմանելու լիազորություններ վերապահելով, Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցրել է հարկային հաշվարկի բովանդակության, իսկ նույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները և տեղեկությունները, դրանով իսկ սահմանափակելով հարկային մարմնին հարկային հաշվարկում սահմանել պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության սահմանման կամ նախատեսման հնարավորությունը: Հետևաբար, հարկային մարմին ներկայացվող հաշվարկը բացառապես հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի, ինչպես նաև օրենքով սահմանված պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության ներկայացման համար է: Ստացվում է, որ ներկայացված նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել օրենքով չնախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար:

Վարդան Պետրոսյան

28.10.2021

Ստացվում է, որ երբ հարկային մարմնի վերլուծաբանները, առանց լիարժեք տիրապետելու հարկ վճարողի տեղեկատվությանը, երբեմն նաև համապատասխան գիտելիքների, կազմելու են կամերալ արձանագրություններ ուղարկելու են իրավաբանական վարչություն, որտեղ ոչ հավաստի եզրույթը հակասելու է հավաստիության կանխավարկածին։ Արդյունքում կազմվելու են ՊԵԿ-ին բնորոշ բազմաթիվ ապօրինի վարչական ակտեր, որոնք վիճարկելու են վարչական դատարաններում` ծանրաբեռնելու պետական կառավարման համակարգը։ Հասկանում եմ, որ այսօր նույն "ոչ հավաստի" կոչված տեղեկությունների հարցը ևս լուծվում է խնդրահարույց մեթոդով` անձանց նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու եղանակով, բայց կարծում եմ այս տարբերակով նոր լարվածություն է սերմանվում հարկային-հարկ վճարող առանց այդ էլ լարված հարաբերություններում։

Узнать больше