Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը կանխելու և հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի տարբերությունները հնարավորություն են տալիս ագրեսիվ հարկային պլանավորման։ Մասնավորապես, հաճախ կազմակերպությունները, չունենալով ֆինանսական միջոցների կարիք, ֆիզիկական անձանցից ներգրավում են փոխառություններ, որոնց դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, միաժամանակ, այդ տոկոսները նվազեցվում են շահութահարկով  հարկման բազայից, հետևաբար՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը նվազում է ավելի մեծ չափով։ Ընդ որում՝ տվյալ դեպքում կազմակերպությունները խուսափում են նաև շահաբաժինների և արդյունքում դրանց մասով հաշվարկվող եկամտային հարկի վճարումից։ Փաստորեն, նկարագրված իրավիճակներում, կազմակերպությունները վճարում են 10 տոկոս եկամտային հարկ, սակայն շահութահարկը նվազում է 18 տոկոսով, և չեն վճարում շահաբաժնիններից՝ 5 տոկոս դրույքաչափով գանձվող եկամտային հարկը։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 Հաշվի առնելով նկարագրված իրավիճակները, ինչպես նաև ելնելով ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից դրամական միջոցների ներգրավվման մասով խոչընդոտներ չստեղծելու հանգամանքից, նախագծով առաջարկվում է վերանայել միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ընդհանուր չափին համապատասխան։

  1. Կարգավորման առարկան. Ֆիզիկական անձանցից փոխառությունների տրամադրման միջոցով կազմակերպությունների կողմից հարկերից խուսափելու դեպքերի կանխումը, հարկային գործակալներից ստացվող որոշ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվառման կանոնակարգումը։
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանխել կազմակերպությունների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի առա­ջաց­­նում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 

  • Обсуждалось

    26.10.2021 - 10.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5031

Принт

Предложения

Մխիթար Ասլանյան

10.11.2021

Հիմնավորումներում անդրադարձ չկա պարտոմսերի միջոցով հավաքագրավծ փոխառություններին ու դրանց դիմաց վճարվող պասիվ եկամուտներին։ Կառավարությունը քաղաքականություն է վարում արժեթղթերի շուկայի զարգացման ուղությամբ, մասնավորապես ցուցակված պարտատոմսերի եկամուտը ազտված է հարկից, ինվեստիցիոն նպատակով ձեռք բերված պարտատոմսերից ստացված եկամուտները նույնպես ազատված են հարկից և այլն։ Այս օրենսդրական փոփոխությունով ընդհանրապես վերջ կդրվի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ոչ բանկ հատվածի զարգացմանը։ Եթե ընկերությունը չի ցուցակվել բորսայում, ինչի պայմանները բավականին խիստ են, սակայն անցել է ընկերության պարտատոմսերի առևտրի թույլատրության գործընթաց, ինչը նույնպես կարևոր գործընթաց է հանդիսանում բորսայական առևտրի զարգացման համար, ապա նա դառնում է բանկերի համեմատ անմրցունակ և զրկվում է անմիջապես փողի առաջարկ ներկայացնողներից միջոցներ ներգրավելու հնարավորություններից 2, Տոկոսադրույքների հաշվեգրման եղանկի կիրառությունը կարող է խնդիրներ առաջացնել հենց պարտատոմսերի թողարկման դեպքում, քանի որ պարտատոմսերի շրջանառությունը շուկայում տեղի է ունենում թողարկողից(փոխառուից) անկախ, այս դեպքում ստացվոււմ է, որ թողարկողը եկամտահարկի հաշվարկման դեպքում չի տիրապետում ում են պատականում եկամուտները կամ պետք է դեպոզիտարիայից կամ ենթապահառուից պահանջի սեփականատերերի ռեեստրը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում թողարկողի մոտ։

Մխիթար Ասլանյան

05.11.2021

Հիմանվորումներում նշված է, որ «կամակերպությունը չունենալով դրամական միջոցների պահանջ փոխառություններ է ձևակերպում և կատարում տոկոսների վճարում»։ Սակայն հիմնավորումներում հաշվի առնված չէ այն դեպքերը, որ իրոք կազմակերպությունը ունենում է դրամական միջոցների պահանջ ու ֆիզ անձանցից ներգրավում է միջոցներ։ Այսպիսի կարգավորումը սահմանափակում է ֆիզ․ անձանց հնարավորությունները, ստացվում է, որ նրանք զրկվում են այլընտրանքից և կարող են փոխառություն (ավանդ) տրամադրել բացառապես բանկերին, որոնք էլ կորոշեն թե ում ու ինչպես վարակավորեն։ Ըստ էության այսպիսի կարգավորումը, թանկացնում է բիզնեսի ֆինանսավորում, քանի որ բացառում է ֆիզ անձանց կողմից վարկավորումը։ Այն կազմակերպությունների համար, ովքեր իրոք կարիք ունեն ֆիանանսական միջոցների, ստիպված վարկեր պետք է վերցնեն բանկերից ու վարկային կազմակերպոիւթյուններից։ Կարգավորումը լրացուցիչ արգելք է ստեղծում նաև այն անձնաց համար, ովքեր ցանկանում են ֆինանանսավորել իրենց սեփական բիզնեսը։ Այսպես․ եթե ենթադրենք, որ անձը ՀՀ-ում կազմակերպել է գործունեություն ուղղակի ներդրման միջոցով, որտեղ իր մասնակցությունը չի կազմում 100% և ցանկանում է ներդնել իր ընկերությունում լրացուցիչ միջոցներ շուկայում ձևավորված իրավիճակին համապատասխան տոկոսներով, ապա նա զրկվում է այդ հնարավորություննից։ Իմ կարծիքով, առաջարկությունը կարիք ունի բազմակողմանի ուսումնասիրության, որպեսզի բանկերին ու վարկային կազմակերպություններին չտրվի լրացուցիչ արտոնություններ ու չսահմափակվի մարդկանց, գործարարների բիզնես հնարավորությունները և եթե կա հիմնավորումում նշված «ոչ իրական» գործարքներ, ապա դրանց սահմանափակման նպատակով չի կարելի վնասել իրական գործարքներ իրականցնողների գործունեությունը։ Հիփոթեթիկ օրինակ։ Նաև, գործունեության սխեմա, նախագծի վրա մեծ հույսեր դնողների ու դրանից հիասթափվողների համար։ Ներկայումս ցանկացած բանկ տրմադրում է վարկ, ավանդադրված գումարի գրավով։ Ֆիզ անձը կավանդադրի, որի գրավով բիզնեսը կվարկավորվի։ Բիզնեսը կծախսագրի, ֆիզանձը կհարկվի 10 %-ով, այնպես ինչպես ներկայումս։ Վարկ-ավանդ տոկոսադրույքների սպրեդը (տարբերությունը) կազմում են 2-3%։ Առաջարկվող կարգավորումը ուժի մեջ մտնելու դեպքում, այն անձը ով իրականում ունի միջոցներ և կատարել է իր բիզնեսի վարկավում, ստիպված կդիմի բանկին վերը նշված ծառայությունից օգտվելու համար։ Իհարկե այլընտրանքի բացակայության դեպքում վարկ-ավանդ սպրեդը մի փոքր կարող է աճել, բայց կարող է նաև նվազել մասշտաբի էֆեկտի հաշվին, սակայն կստացվի։ Այն անձինք, ովքեր կատարում են «ոչ իրական» գործարքներ, կարող են բանկում մեկ շաբաթով ապահովեն միջոցների ավանդադնում ու վարկավորում, ու շարունակեն նույն կերպ վարվել։ Արդյունքում բիզնեսի եկամուտները կհոսեն դեպի բանկեր ու վարկային կազմակերպություններ՝ զրկելով գործարարներին սեփական աղբյուրների հաշվին գործունեության զարգացման հնարավորությունից։ Բացի այդ բանկի միջոցով նման գործարքի իրականացումը հնարավորություն կտա ծախսագրել սեփական կապիտալից 9 անգամ շատ տոկոսագումարներ, այն դեպքում, որ ներկայումս այն կազմում է կրկնապատիկը, այսինքն՝ կունենանք հակառակ ազդեցություն։

Узнать больше