Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 4. Երեւան քաղաքի բյուջեն ի՞նչու չի կազմված ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը.  ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը ,  ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին»,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները,  և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ.  պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ,  Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Երևանի քաղաքապետարանը անչափ կարևորում է անցումը ծրագրային բյուջետավորմանը, այդ թվում որպես նախադեպ ծառայելով ՀՀ այլ խոշոր համայնքներին և արձանագրելով, որ այն թույլ կտա ծախսային ծրագրերը ներկայացնել թիրախային, նպատակային, արդյունքային ցուցանիշներով և ըստ էության բյուջեն կդարձնի հասարակության համար առավել մատչելի, սակայն պետք է հաշվի առնել, որ պետական հատվածին՝ անցումը իրականացնելու համար, պահանջվեց մի քանի տարի, ինչպես նաև բավականին մեծ ներդրումներ թե՛ կադրային և թե՛ բյուջետային իմաստով: Չնայած դրա բարդ ընթացակարգին Երևան համայնքը արդեն իսկ կատարել է իր առաջին քայլը, մասնավորապես 2021 թվականի Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 16-ի հ. 346-Ա որոշմամբ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություն, որի արդյունքում ստեղծվել է նոր բաժին, որի ստեղծման հիմնախնդիրներից է եղել նաև <<Ծրագրային բյուջետավորման>> անցումը: Ներկայումս Երևանի քաղաքապետարանը մշակում է հստակ գործողությունների քարտեզ, որի շրջանակներում նախատեսվում է նաև համագործակցել պետական հատվածի, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ինչպես նաև Երևան քաղաքի քույր կամ գործընկեր քաղաքների հետ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 5. Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտը 2022 թ. կազմելու է 4261,0 մլն դրամ Երևանի բյուջետային եկամուտների 4,5 տոկոսը և ծախսերի 4,3 տոկոսը՝ համապատասխանաբար՝ 2020 թ. 8.5 տոկոսի և 7.8 տոկոսի, 2019 թ․ 1,5 տոկոսի և 1,5 տոկոսի և 2018 թ․ 0,006 տոկոսի և 0,006 տոկոսի դիմաց։ Ակնհայտ է բյուջեի դեֆիցիտի կրճատման դինամիկան: Սակայն դա մնում է նկատելիորեն բարձր մակարդակի վրա 2018 թ. համեմատությամբ: Բյուջեի դեֆիցիտը ձևավորվում է ֆոնդային բյուջեի ծախսերով: Ընդ որում, այդ դեֆիցիտի ավելի քան կեսը՝ 2.2 մլրդ դրամը, կազմելու են բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռք բերման ծախսերը: Այստեղից էլ հարց է առաջանում, թե ի՞նչ հիմնավորումներով է Երևանի բյուջեի դեֆիցիտը այդպիսի բարձր մակարդակի վրա։ Ի՞նչ միջոցներով է ծածկվելու այդ դեֆիցիտը։ Ի՞նչպիսի բաժնետոմսեր պետք է ձեռք բերվեն և ինչպիսի ընկերությունների կապիտալում մասնակցություն պետք է ունենա Երևանի քաղաքապետարանը: Ընդ որում, անհայտ են մնում դրա ֆինանսավորման համար 1.5 մլրդ դրամի վարկային միջոցներն ու փոխառությունները ինչպիսի միջոցառումների համար են օգտագործվելու և որոնք են դրանց ֆինանսավորման աղբյուրները: 2022 թվականի բյուջեի նախագծով առաջարկվող դեֆիցիտը ծածկվելու է 2 աղբյուրներով՝ տարեսկզբի ազատ մնացորդով և վարկային միջոցներով: Անհրաժեշտ է նկատել նաև, որ ծածկման աղբյուրների առյուծի բաժինը հասնում է տարեսկզբի ազատ մնացորդին և հարկ է նշել, որ 2018 թվականի բյուջեի դեֆիցիտի տարբերությունը պայմանավորված է հենց այդ ցուցանիշի տարբերությամբ: Բաժնետոմսերի ձեռք բերման մասով նախագծի ուղերձում հստակ ներկայացված է կազմակերպությունների ցանկը: Վարկային միջոցները ներգրավված են Երևանի էներգախնայողության ծրագրի շրջանակիներում և ուղղվելու են նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգմանը, որը ևս ներկայացված է ուղերձում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 6. Նախատեսված է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտները 2022 թ․ կազմելու են 94.6 մլրդ դրամ, որոնք նկատելիորեն՝ 12.5 մլրդ դրամով կամ 11.7 տոկոսով նվազելու են 2019 թ. փաստացի մակարդակից։ Որո՞նք են բյուջեի եկամուտների նվազման հիմնական պատճառները։ Ինչպիսի քանակական դերակատարություն ունեն եկամուտների պակասեցման գործում Երևան քաղաքում սահմանված պետական տուրքերի ու պարտադիր վճարների դրույքաչափերի փոփոխությունները։ Որքա՞ն է Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների տեսակարար կշիռը Երևանի բյուջետային եկամուտների ձևավորման գործում։ Բյուջեի նախագծով նախատեսված է, որ այդ նպատակի համար հավաքագրվելու է 1.2 մլրդ դրամ, ինչը կազմում է տեղական վճարների 20.1 տոկոսը: Ընդ որում, անհասկանալի է, թե այդ գումարը ավելացե՞լ է արդյոք 2020, 2021 թթ. համեմատությամբ, թե՝ ոչ: Այս պարագայում հարկ է հիշել, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդուումից հետո այդ ապօրինի կարգավորումը թողնվեց միայն Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների համար: Նվազումը պայմանավորված է պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեի և պետության կողմից Երևան համայնքին տրվող սուբվենցիաների կրճատման հետ:Ավտոկայանատեղի վճարի տեսակարար կշիռը Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասոում կազմում է շուրջ 1.3%: Ավտոկայանատեղի վճարը 2020 և 2021 թվականների համեմատ մնացել է անփոփոխ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 7. Նախատեսված է, որ վարչական իրավախախտումների համար տեղական իրնքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները 2022 թ. կկազմեն 575.7 մլն դրամ կամ տեղական վճարների 9.6 տոկոսը: Անհայտ է մնում, թե այդ եկամուտների որ մասն են կազմելու ապօրինի «կարմիր գծերի» նախատեսված իրավախախտումների համար գանձվող ապօրինի տուգանքները, դրանց ծավալի հարաշարժը (դինամիկան), որոնք մենք գնահատում ենք ապօրինի և ոչ իրավաչափ: Հաշվի առնելով, որ բյուջեներում վարչական իրավախախտումեների համար պատասխանատվության միջոցների կիրառումից գանձվող տուգանքները արտացոլված են որպես միավոր եկամուտ, դրանց տարանջատումը բյուջետային իմաստով չի իրականացվում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 10. Որքա՞ն են Երեւանի բյուջեի պարտավորությունները «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ին վարկային պարտավորությունների համար: 11. Ա՞նց է կացվել արդյոք անկախ աուդիտ «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ի նախընթաց գործունեության վերաբերյալ եւ պատրաստվե՞լ է արդյոք հանցագործության մասին հաղորդում դատախազությանը: 12. Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերը»: Փաստորեն Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի օրենսդրական կարգավորումները: Այսպես կոչված «կարմիր գծերն» իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Հետևապես առաջարկվում է, որպեսզի խնդիրը կարգավորելու նպատակով ընդունվեն նորօրինագծեր, որոնք ուղղված կլինեն Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները չեղյալ համարելուն: 10.2022 թվականին <<Փարքինգ Սիթի սերվիս>> ՓԲԸ վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 172.6 մլն դրամ: 11.Վերաբերելի չէ: 12.Վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 13. Թեև Ծրագրով նախատեսված են, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի արդիականացման աշխատանքների և բարեփոխումների շրջանակներում պլանավորվում է.  նոր, արդիական սարքավորումածրագրային համակարգերի ներդրում, ինչը հնարավորություն կտա ավտոկայանատեղերում իրականացնել տեսանկարահանող սարքերի ավտոմատացման գործառույթ, մասնավորապես, վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցներիի համարանիշերի ճանաչում և թվայնացում,  Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում վճարի գանձման գործընթացը կանոնակարգելու նպատակով փոխվել և տեղակայվել է նոր, էլեկտրոնային արդիական համակարգ,  մայրաքաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի շրջանակներում թույլատրվել է թվով 48 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր,  ինչպես նաև կազմակերպվել է 156 հատ թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղ, այդուհանդերձ անպատասխան է մնում հարցը, թե Երեւանի բյուջեում որքա՞ն են կազմելու իրապես վճարովի կայանատեղիներ կառուցելու ուղղությամբ ծախսերը եւ ո՞րտեղ են նախատեսվելու դրանք կառուցել: Մեր կարծիքով դրանք պետք է կառուցել Երևանի քաղաքապետարանի դիմացի, Ստ.Շահումյանի անվան հրապարակների, ՀՀ կառավարության 3-րդ շենքի դիմացի այգու տարածքներում և այլն, որոնք թույլ կտան թեթևացնելու Երևան քաղաքի փողոցների ու հրապարակների ծանրաբեռնվածությունը ավտոմեքենաներով, ինչպես նաև՝ երևեկության խցանումները: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հիմնովին վերանյավեն կառուցապատման նորմաները, որոնցում պետք է պարտադիր կերպով նախատեսվեն բոլոր հանրային շենքերում ավտակայանտեղիների կառուցում: Երևան քաղաքի բյուջեի նախագծով վճարովի կայանատեղիներ կառուցելու ուղղությամբ ծախսեր նախատեսված չեն: Նախագծում փոփոխություն չի կատարվել
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 14. Երեւան քաղաքում խնդրահարույց է մնում հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Ի՞նչպիսի ծրագրեր կան այդ ուղղությամբ։ Երևան քաղաքում կարմիր գծերով հատվածներում կա հաշմանդամների համար նախատեսված թվով 101 կայանատեղ։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:08:44 15. Ինչպես Ծրագրում, այնպես էլ Բյուջետային ուղերձում չկա որևէ հիշատակում Երևան քաղաքում բնակելի շենքերի կառուցապատման համար հիպոթեկային վարկերի տոկոսների մարման դիմաց եկամտահարկի վերադարձի հակասահմանադրական, խտրական ու սոցիալապես անարդար ծրագրի արդյունավետության գնահատման, դրա բյուջետային ծախսերի և մուտքերի ազդեցության մասին: Վերաբերելի չէ
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 16. Նախատեսված է, որ Երևան քաղաքի բյուջեի ծախսերը 2022 թ․կազմելու են 98.8 մլրդ դրամ, որոնք 2019 թ․ համեմատությամբ նվազելու են 15,0 տոկոսով, իսկ 2018 թ․ համեմատությամբ աճելու են 23.2 տոկոսով։ Նախատեսված է, որ կառավարման մարմնի պահպանման ծախսերը կազմելու են 10.2 մլրդ դրամ կամ 2021 թ. համեմատությամբ ավելանալու են 809.9 մլն դրամով: Այդ ծախսերի առյուծի բաժինը պետք է կազմեն աշխատավարձը և պարգևավճաները՝ 93.9 տոկոս: Ընդ որում, նախատեսված է, որ աշխատավարձը պետք է վճարվի 13 ամսվա հաշվարկով և նախորդ տարվա համեմատությամբ պետք է ավելանա 809.9 մլն դրամով, իսկ պարգևավճարների գումարները պետք է նվազեն սոսկ 100.0 մլն դրամով: Այստեղից բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչու է աշխատավարձը հաշվարկվում 13 ամսվա համար, երբ դրան զուգահեռ նախատեսված են նաև պարգևավճարների ծախսեր: Ինչպիսի՞ քանակական դերակատարություն ունեն ծախսերի ավելացման գործում Երևան քաղաքի աշխատակազմի թվաքանակի ավելացումը, նրանց աշխատավարձերի և դրանց հավասարեցված եկամուտների ավելացումը։ Աշխատավարձի ֆոնդը նախատեսվել է 13 ամսվա համար, սակայն պարգևատրումները չեն նվազել 100.0 մլն դրամով, այլ 2021 թվականի համեմատ նվազել են 1752.3 մլն դրամով և դարձել ընդամենը 100.0 մլն դրամ: 2021 թվականի իրականացված հաստիքային և դրույքաչափային փոփոխությունների արդյունքում աշխատավարձի ֆոնդը՝ 2021 թվականի ճշտված բյուջեի նկատմամբ, ավելացել է 1458.0մլն դրամով: Հարկ է նկատել, որ աշխատավարձերի ավելացումը իրականացվել է պարգևատրման ֆոնդի նվազեցման հաշվին, իսկ ներկայիս պարգևատրման ֆոնդը՝ 100.0մլն դրամ, ուղղվելու է բացառապես բարձր արդյունքային ցուցանիշներ ցուցաբերած աշխատակիցներին: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 17. Բյուջեի նախագծով նախատեսված են մի շարք միջոցառումներ (65, 66, 67, 68, 69 և այլն), ուղղված Երևան քաղաքի բարեկարգմանն ու բազմաբնակարան շենքերի սպասարկման բարելավմանը, որոնց ֆինանսավորմանն ուղղվելու է 2.7 մլրդ դրամ: Սակայն այդ միջոցառումների մեջ ցավալիորեն տեղ չեն գտել մեր կողմից առաջարկված ծրագրերը, որոնք շարադրված են ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Պապոյանին 2021 թ. սեպտեմբերի 20-ին ուղղված նամակում: Փաստորեն Երևան քաղաքի ղեկավարությունը խուսափում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավորին տրված և իր 2021 թ. հոկտեմբերի 01-ի թիվ 02/09-120716հ նամակով տրված (կցվում են, հավելվածներ 6.1., 6.2.), խոստումներն այն մասին, որ այդ նամակում բարձրացված խնդիրների լուծումը կնախատեսվի Երևան քաղաքի 2022 թ. բյուջեում: Մնում է հարցնել, թե ի՞նչ արժեք ունի Երևանի քաղաքապետի տեղակալի խոստումը և ո՞րքան է նա պատասխանատու իր խոսքին: Հուսով ենք, որ սույն քննարկումների արդյունքում այդ խոստումները տեղ կգտնեն Երևան քաղաքի հաստատված բյուջեի ծախսերի մեջ: 04.10.2021 թվականի հ. 02/09-120716հ գրությամբ տեղեկացվել է, որ առաջարկվող աշխատանքները մասամբ կներառվեն Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծում, իսկ մնացած աշխատանքները կդիտարկվեն 2022 թվականի բյուջետային տարվա ընթացքում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 18. Ի՞նչ է նախատեսվում կատարել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների նկատմամբ վստահության բարձրացման և գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում նշված ոլորտի լիազոր մարմին: ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N1160-Ա որոշմամբ, բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: 2020 թվականի հունվարի 24-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով «Հոդված 15.1. Շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր և այլ վճարների վճարման կարգը 1. Սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարները շինությունների սեփականատերերը կատարում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը սահմանելու մասին» N 2078-Ն որոշումը: Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի 90%-ից ավելիի համար կառավարման մարմինների կողմից բացված են առանձին բանկային հաշիվներ:» Նախագծում փոփոխություն չի կատարվել
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 19. Կա՞ն արդյոք Երեւանն իսկապես «Արեւի քաղաք» անվանմանը համապատասխան այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման եւ կանաչ տնտեսության գաղափարն իրացնելու ուղղությամբ ռազմավարական ծրագրեր: Ակտիվ գործունեություն է ծավալվում քաղաքային կայուն զարգացման, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու ադապտացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, էներգախնայողութան և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման բնագավառում: Կարևորելով համայնքային ռազմավարական ծրագրերի առկայությունը՝ քաղաքապետարանը տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համատեղ համագործակցության արդյունքում մշակել է Երևանի կայուն զարգացման ռազմավարական գործողությունների երկու ծրագիր, որոնց դրույթներին համահունչ իրականացվում են նպատակաուղղված միջոցառումներ: Ծրագրերը տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում ստորև ներկայացված հղումներով (https://www.yerevan.am/am/yerevan-green-city-action-plan/, https://www.yerevan.am/am/erewani-kayown-energetik-zargats-man-gortsoghowt-yownneri-tsragir/ ): Նախագծում փոփոխություն չի կատարվել
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 20. Ի՞նչ ծրագրեր են նախատեսված էկոտուրիզմի զարգացման, հատկապես արեւային սրճարանների ցանցի կառուցման ուղղությամբ: Երևան քաղաքում, քաղաքային զբոսաշրջության բոլոր տարատեսակները և ուղղությունները լավագույնս ներկայացված են, ինչ վերաբերում է էկուտուրիզմին, ապա Երևան քաղաքում էկոտուրերի և էկոերթուղիների նկատմամբ պահանջարկը մեծ չէ, սակայն ուշադրության կենտրոնում է կանաչապատ տարածքների ընդլայնման և վերականգնման ծրագրերը: Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականանցում է արտանետումների կրճատմանը, աղբի վերամշակմանը և էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ քաղաքային տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային, ինչպես նաև բնակելի շենքերում, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: Երևան քաղաքում առհասարակ սրճարանների ցանցի կառուցմանն ուղղված ծրագրերը հիմնականում գտնվում են մասնավոր տիրույթում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 21. Նախագծերում ոչ մի խոսք չկա էներգախնայողության նոր տեխնոլոգիաների ներդրման մասին: Ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ: Մենք կից փաստաթղթով ներկայացնում ենք ֆիննական FARTO ֆիրմայի կողմից առաջարկվող լուծումները էներգախնայող ջերմային համակարգերի, հատկապես հիբրիդ համակարգերի վերաբերյալ: Դրանք կարելի է օգտագործել ինչպես դպրոցների ու մանկապարտեզների էներգախնայող ջերմապահովման ժամանակ (համակարգն ապահովում է տաք ջրամատակարարում, ջեռուցում եւ հովացում): Էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանն առնչվող ռազմավարական ծրագրերի մշակումից զատ՝ իրականացվում են նաև հստակ միջոցառումներ մանկապարտեզներում և հանրային շենքերում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ուղղությամբ: Այդ միջոցառումների իրականացմանն ուղղված ծրագրերը ներառված են Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծում: Ներկայացված առաջարկը կդիտարկվի, կուսումնասիրվի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից և, կընդունվի ի գիտություն: Նախագծում փոփոխություն չի կատարվել
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 22. Ի՞նչ եք մտածում Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի շրջանակներում խնայողական ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ: Թաղամասի վերակառուցման իրացման աշխատանքներն ընթացքի մեջ են մինչև 2023թ.: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 19.05.2020թ. ՀՀ փոխվարչապետի կողմից ընդունվել է N.249-Ա որոշում «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին»։ Թաղամասի վերակառուցման ծրագրին առնչվող առաջարկությունները պետք է ներկայացնել ՀՀ կառավարության կամ աշխատանքային խմբի դիտարկմանը: Նախագծում փոփոխություն չի կատարվել
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:10:56 23. Ի՞նչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել Երեւան քաղաքի մայթերին կառուցված ապօրինի կառույցների վերացման ուղղությամբ (այդ կապակցությամբ մեր դիմումները նույնպես արժանանում են «ցրողական պատասխանների», օրինակ՝ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 110 շենքի դիմացի մայթի վրա կառուցված շինության վերաբերյալ): Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը՝ Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, իրականացրել է և ներկայումս էլ իրականացնում է՝ ինչպես ինքնակամ կառույցների, այդպես էլ հողազավթման դեպքերի հայտնաբերման, դրանց կասեցման, կանխարգելման հետևանքների վերացման ուղղությամբ օրենքով սահմանված գործառույթներ: Նշեմ, որ Երևան քաղաքի վարչական տարածքում միայն 2021 թվականին քանդվել (ապամոնտաժվել են) թվով 266 ինքնակամ կառույցներ, որոնց զգալի մասն ապամոնտաժվել է Երևան քաղաքի ավագանու 13.07.2021 թվականի հ.413-Ն որոշման ընդունումից հետո՝ Երևանի քաղաքապետի քանդման որոշումների պահանջների կատարման շրջանակներում և այդ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են և կրում են պարբերական բնույթ: Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի հ.110 շենքի դիմաց գտնվող շինությանը, ապա դրա իրավական կարգավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվության աշխատակազմում առկա չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:12:39 24. Նախատեսվում են շարունակել տարեցների սոցիալական սպասարկման, աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո՝ տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվու՞մ են արդյոք պալեատիվ օգնություն հայցող միայնակ, անժառանգ հաշմանդամ ծերերին այդ ծառայությունների մեջ ընդգրկելու, նրանց նկատմամբ շուրջօրյա խնամք ապահովելու ուղղությամբ (դիցուք մեր կազմակերպության 2 շահառուներ ունեն այդ կարիքը, սակայն չենք կարողանում լուծել նրանց շուրջօրյա խնամքի խնդիրը, թեև սկսած 2020 թ. Երևան քաղաքում իրականացվում էր պալեատիվ (ամոքիչ) բուժօգնության փորձարարական ծրագիրը): Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ մշակվում է «Երևան քաղաքի տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման և իրականացման կարգը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Պալեատիվ խնամքի հետ կապված ծառայություններ իրականացնելու շրջանակներում համագործակցության ծրագիր այս պահին չի իրականացվում: Նմանատիպ ծառայությունների հետ կապված կարող է նախատեսվել պիլոտային ծրագրի իրականացում՝ պատվիրակման, համաֆինանսավորման, սուբսիդավորման ձևով: Եթե կազմակերպությունն ունի նմանատիպ ծրագիր կարող է ներկայացնել դիտարկենք՝ հետագայում նմանատիպ ծրագրի մրցույթում դիտարկելու համար: Կայացել է հեռախոսազրույց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն՝ պարոն Արիստակեսյանի հետ, ով ներկա պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաքինվելուց հետո որոշակի խնդիրներ քննարկել շահառուների հետ և աջակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության լիազորությունների շրջանակներում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
18 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.11.2021 21:12:39 25. Հանրային քննարկման դրված նախագծերում այդպես էլ չկարողացանք գտնել ՔՀԿ-ների հետ համագործակցության և կառուցողական երկխոսության հստակ ծրագրեր։ Այդ կապակցությամբ զարմանք են առաջացնում բյուջեի նախագծով նախատեսված հետևյալ ծախսային ուղղություները.  Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին (38), որով նախատեսվել է 420.3 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են այդ միջոցները հատկացվելու և ում՝ չկա հստակություն,  Աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրով (112) նախատեսվել է 77.5 մլն դրամի ծախս՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին անդամակցելու նպատակով: Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքների համապատասխան և թե ի՞նչու Երևանի քաղաքապետարանը պետք է մասնակցի տարբեր հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ոչինչ չի ասված ինչպես Ծրագրում, այնպես էլ բյուջետային ուղերձում: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում մոտ 0.5 մլրդ դրամի ծախսերը, որոնք իբր ուղղված են լինելու հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը: Հատկացումը իրականացվում է համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից ոլորտի, խնդրի կամ առաջարկի ուսումնասիրման և դրա արդյունքում եզրակացության տրամադրման պայմաններում և գումարի հատկացումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում: Նշված հատկացումների պայմանագրերում նաև բարձր է հաշվետվողականության մակարդակը, մասնավորապես համաձայն կնքվող պայմանագրերի ծրագրի կատարող կողմը պարտավոր է ծրագրի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում ներկայացնել ծրագրի կատարման և ֆինանսական միջոցների ծախսման մասին հաշվետվություն: Նախագծում փոփոխություն չի կատարվել: