Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

          Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին»  N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել 2017թ․ապրիլի 15-ին։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին»  N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրաց է ճանաչվել 2017թ․ ապրիլի 15-ին, ուստի վերոնշյալ որոշումն ևս պետք է ուժը կորցրած  ճանաչել ։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին»  N 1031 – Ն որոշումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի № 1031-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին»  N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել ։

 

  • Обсуждалось

    22.10.2021 - 07.11.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика, Экономическая, Публичная служба

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3526

Принт