Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 21.10.2021 13:11:40 Երբ որոշում կայացնողները կտրված են լինում իրականությունից, ցանկացած, նույնիսկ լավ նախաձեռնություն, դատապարտված է տապալման: Խոսքը Հարկային օրենսգրքով նախատեսված հորիզոնական մոնիտորինգի համակարգի մասին է:
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 21.10.2021 13:12:42 Դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդին հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդման հետ կապված հայտնել էր, որ օրինապահ հարկ վճարողների համար չստուգվելը ինքնին չի կարող հիմնական շարժառիթ հանդիսանալ նշված համակարգին մասնակցելու ցանկության առաջացման համար, հետևաբար, անհրաժեշտ ենք համարում քննարկել այնպիսի լրացուցիչ շարժառիթների նախատեսումը, որոնք բարենպաստ պայմաններ կապահովեն օրինապահ հարկ վճարողների՝ համակարգին միանալու համար։ Հարկ վճարողի համար լրացուցիչ, էական շահագրգիռ գործոնների չնախատեսումը հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդրումը կարող է դարձնել ինքնանպատակ և պետության տեսանկյունից նաև դառնալ ոչ պետքական ևս մեկ կարգավորում՝ լրացնելով մինչ այժմ նախատեսված ոչ պետքական այլ համակարգերի շարքը: Երկրորդ և երրորդ պարբերություններում նշված առաջարկությունների հետ կապված հարկ է նկատի ունենալ, որ մինչ հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդրումը հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կիրառվել է պիլոտային եղանակ , որի արդյունքում անկախ գործունեության իրականացման տեսակից այդ համակարգից օգտվելու համար 2018թ. դիմում էր ներկայացրել շուրջ 36 հարկ վճարող: Ընդ որում, որևէ լրացուցիչ առաջարկ չէր ներկայացվել, որը կարող էր շարժառիթ հանդիսանալ նշված համակարգին միանալու համար: Հետագայում դրանցից 21-ը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են համաձայնագիր ստորագրելուց, իսկ 15-ի հետ կնքվել են համաձայնագրեր: Սակայն այդ հարկ վճարողների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում լրիվ հասանելիությունը հնարավոր չի եղել ապահովել, քանի որ հարկ վճարողների կողմից կիրառվում էին տարբեր էլեկտրոնային ծրագրեր, բացի այդ հարկ վճարողների կողմից կիրառվող էլեկտրոնային ծրագրերում հիմնականում չէին արտացոլվում համաձայնագրով նախատեսված ողջ տեղեկատվությունը:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 21.10.2021 13:19:01 Առաջարկում ենք, ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 65-րդ գլուխը, այլ բովանդակությունը վերանայել: Ի դեպ, առաջարկները ներկայացվել են դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ: Մասնավորապես, առաջարկել ենք հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատված համար՝ ա) հարկերի պակաս հաշվարկմանը վերաբերող տուգանքների չկիրառումը և տույժերի չհաշվարկումը. բ) կրկնակի ստուգումների և վերստուգումների բացառումը․ գ) հարկի վերադարձման ենթակա գումարների վերադարձման գործող ժամկետներից ավելի վաղ ժամկետներում վերադարձի նախատեսումը. դ) հարկ վճարողի կողմից գրավոր ներկայացված դիմումների պատասխանելու համար գործող ժամկետից ավելի վաղ ժամկետում պարզաբանումների տրամադրումը, իսկ սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով պետական մարմնի նկատմամբ տույժի և (կամ) տուգանքի նախատեսումը, օրինակ՝ 200 հազ դրամի չափով տուգանքի սահմանումը. ե) հաշվետվությունները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների չկիրառումը. զ) պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի չկիրառումը. է) օրենքից չբխող կարգավորումներից հարկ վճարողներին զերծ պահելը. ը) հարկային օրենսդրության կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներում հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակելու դեպքերում մեկնաբանել և կիրառվել հարկ վճարողի օգտին. թ) անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկմամբ հարկ վճարողներին չծանրաբեռնելը: Հորիզոնական մոնիտորինգի համակարգը նախատեսված է հարկ վճարողի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հասանելիության, իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ մշտական ընթացիկ հսկողության և ռիսկերի վերլուծության, տնտեսվարող սուբյեկտի և հարկային մարմնի միջև իրական ժամանակում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակման ապահովման համար: ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մասնավորապես՝ օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` օրենսգրքով սահմանված տույժերից և տուգանքներից ազատումը հարկային արտոնություն է, որը կարող է սահմանվել բացառապես օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Ընդ որում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանձին հարկ վճարողներին կամ հարկ վճարողների խմբերին օրենսգրքով կամ օրենքով հարկային արտոնությունների տեսքով օժանդակության տրամադրումը նպատակահարմար չի համարում հաշվի առնելով, որ որևէ սուբյեկտին հասցեական (անհատական) արտոնության տրամադրումը չի բխում արդարության ու հավասարության սկզբունքներից, քանի որ նույն իրավիճակում գտնվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ըստ էության, կիրառվում են տարբերակված մոտեցումներ: Բացի այդ, որևէ տնտեսվարող սուբյեկտին հասցեական (անհատական) արտոնության տրամադրումը, որպես կանոն, բացասական է ազդում հարկային կարգապահության մակարդակի վրա: ՀՀ հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 4-րդ մասի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 08.06.2017թ. N659-Ն որոշման N2 հավելվածի ձևի (հորիզոնական մոնիթորինգի անցկացման համաձայնագիր) 3.2.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը պարտավոր է կազմակերպությանը համաձայնագրի գործողության ժամանակահատվածում չներառել հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում՝ անկախ կազմակերպության ռիսկայնության խմբից: Հետևաբար՝ հորիզոնական մոնիտորինգի անցկացման համաձայնագրի գործողության ժամանակահատվածում կազմակերպության մոտ բացառվում է կրկնակի ստուգումների և վերստուգումների անցկացումը: Հարկ է նկատի ունենալ նաև, որ ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է հարկի գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգ, որը կիրառվում է նույն որոշմամբ սահմանված չափանիշները բավարարող հարկ վճարողների նկատմամբ: Հետևաբար, եթե հորիզոնական մոնիտորինգի անցկացման համաձայնագրի գործողության ժամանակահատվածում հարկ վճարողը կբավարարի նշված որոշմամբ սահմանված չափանիշներին և միասնական հաշվում կունենա վերադարձման ենթակա հարկի գումար, ապա այդ գումարը հարկ վճարողին կվերադարձվի հարկային մարմին հարկ վճարողի դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է հորիզոնական մոնիտորինգի համակարգում գտնվող հարկ վճարողների նկատմամբ հարկային պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի չկիրառմանը, ապա հայտնում ենք, որ նշված գործոնը ևս կառաջացնի խտրական մոտեցում արդարության ու հավասարության սկզբունքների կիրառման առումով: Բացի այդ, անհասկանալի է այդ գործոնը հորիզոնական մոնիտորինգի համակարգի հետ կապելը: Հարկային օրենսդրության կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակելու դեպքերում հարկ վճարողի օգտին մեկնաբանման և կիրառման մասով կարգավորումը արդեն իսկ սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, այդ դրույթը վերաբերում է բոլոր հարկ վճարողներին՝ անկախ հորիզոնական մոնիտորինգի համակարգին միանալու հանգամանքից: