Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է.

1) ուժը կորցրած ճանաչել 44-րդ հոդվածի 5-րդ մասը,

2) հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով,

3) վաղեմության ժամկետներով պայմանավորված սահմանափակումները չտարածել հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող փոփոխությունների նկատմամբ,

4) հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ,

5) հստակեցնել, որ հարկային մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած ինչպես հարկերի, այնպես էլ վճարների մեծությունները,

6) հստակեցնել, որ օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան արձանագրությունը կազմվում է հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելու դեպքում,

7) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 65-րդ գլուխը:

  • Обсуждалось

    19.10.2021 - 03.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4359

Принт

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Առաջարկում ենք, ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 65-րդ գլուխը, այլ բովանդակությունը վերանայել: Ի դեպ, առաջարկները ներկայացվել են դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ: Մասնավորապես, առաջարկել ենք հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատված համար՝ ա) հարկերի պակաս հաշվարկմանը վերաբերող տուգանքների չկիրառումը և տույժերի չհաշվարկումը. բ) կրկնակի ստուգումների և վերստուգումների բացառումը․ գ) հարկի վերադարձման ենթակա գումարների վերադարձման գործող ժամկետներից ավելի վաղ ժամկետներում վերադարձի նախատեսումը. դ) հարկ վճարողի կողմից գրավոր ներկայացված դիմումների պատասխանելու համար գործող ժամկետից ավելի վաղ ժամկետում պարզաբանումների տրամադրումը, իսկ սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով պետական մարմնի նկատմամբ տույժի և (կամ) տուգանքի նախատեսումը, օրինակ՝ 200 հազ դրամի չափով տուգանքի սահմանումը. ե) հաշվետվությունները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների չկիրառումը. զ) պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի չկիրառումը. է) օրենքից չբխող կարգավորումներից հարկ վճարողներին զերծ պահելը. ը) հարկային օրենսդրության կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներում հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակելու դեպքերում մեկնաբանել և կիրառվել հարկ վճարողի օգտին. թ) անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկմամբ հարկ վճարողներին չծանրաբեռնելը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդին հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդման հետ կապված հայտնել էր, որ օրինապահ հարկ վճարողների համար չստուգվելը ինքնին չի կարող հիմնական շարժառիթ հանդիսանալ նշված համակարգին մասնակցելու ցանկության առաջացման համար, հետևաբար, անհրաժեշտ ենք համարում քննարկել այնպիսի լրացուցիչ շարժառիթների նախատեսումը, որոնք բարենպաստ պայմաններ կապահովեն օրինապահ հարկ վճարողների՝ համակարգին միանալու համար։ Հարկ վճարողի համար լրացուցիչ, էական շահագրգիռ գործոնների չնախատեսումը հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդրումը կարող է դարձնել ինքնանպատակ և պետության տեսանկյունից նաև դառնալ ոչ պետքական ևս մեկ կարգավորում՝ լրացնելով մինչ այժմ նախատեսված ոչ պետքական այլ համակարգերի շարքը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Երբ որոշում կայացնողները կտրված են լինում իրականությունից, ցանկացած, նույնիսկ լավ նախաձեռնություն, դատապարտված է տապալման: Խոսքը Հարկային օրենսգրքով նախատեսված հորիզոնական մոնիտորինգի համակարգի մասին է:

Узнать больше