Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայկ Մուրադյան 24.08.2021 12:59:39 Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարվել է վերջին անգամ 2018 թվականին: ԱԺ-ի կողմից արդեն իսկ ընդունվել է Նոր ՀՀ քրեական օրենսգրքը, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականին, ինչը իր ազդեցությունը կունենա դատապարտված անձանց վրա՝ սակայն հաջորդ տարի: ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծով սահմանվում են նոր մոտեցումներ պրոբացիայի ոլորտում, որոնք նույնպես ազդեցություն կունենան դատապարտյալների վրա՝ սակայն ոչ հիմա: Ներկայացված նախագծով մարդասիրական մոտեցումը սահմանափակ է և չի տարածվում ոչ ռազմական գործողություններով քրեական գործերի վրա: Առաջարկում եմ քննարկել և նախագծում ներառել նաև Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հարցը: Չի ընդունվել: Առաջարկը չի բխում «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) տրամաբանությունից, քանի որ Նախագիծը կարգավորում է՝ 1) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության կամ ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, ինչպես նաև՝ 2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված «ռազմական դրության ժամանակ» ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
2 Իշխան Գևորգյան 24.08.2021 13:37:07 Ես Իշխան Գևորգյանն եմ, ամբողջ պատերազմը անցել եմ որպես ՈՄԱ - ի գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, 1 սմ չեմ նահանջել,Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ հող եմ հետ բերել նույնիսկ, ունեմ այդ ամենի վիդեոապացույներ: Գումարային պարտավորություն ունեմ պետությանը (անարդար թե արդար հիմա կարևոր չի) : ու դա ինձ խանգարում է ապրել... Իմ պես հաստատ էլի մարդիք կան: Կառաջարկեի պետությունը ներեր իրեն գումարային պարտավորություն ունեցող կռվածներին, հանգիստ շարունակեինք ապրել մեր երկրում: Մենք արյունով վճարել ենք այդ գինը: ԸՆդունվել է ի գիտություն:
3 Var Sargsyan 24.08.2021 19:45:31 Առաջարկում եմ լայնածավալ համաներում կիրառել, բոլոր դատապարտված անձանց վրա, այս ամեն ինչից հետո ուղղակի անմարդկային է, կիրառել համաներում միայն մի փոքր շրջանակի վրա։ Կալանավայրերում մարդիկ կան ովքեր 44 օրյա պատերազմի ժամանակ կորցրել են զավակներ ու հարազատներ, կան մարդիկ, որ դատապարտվել են ոչ համաչափ իրենց հանցանքին։ Օրինակ՝ թմրանյութերին վերաբերվող հանցանքները, մաքսանենգությունը, որոշ տեսակի թմրանյութերի, որ քաշերը, ուղղակի բոլոր տրամաբանական սահմաններից դուրս են սահմանված, որ մարդուն կարող են դատապարտել 8 և ավել տարի 1 անգամյա օգտագործման համար նախատեսված չափաքանակի համար և նույն պատիժը ստանա 1 տոննա ներկրողը, այսինքն հոդվածը ունենա 4 մաս, բայց առաջին 3 մասը ձևական բնույթ են կրում։ Դատապարտյալները պատերազմի օրերին, մի մեծ մաս պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին, նաև, առջևում անկախության 30 ամյակն է, չի կարելի մարդկանց առաջին անգամ հնարավորություն չտալ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և զավակ և հարազատներ կորցրած մարդկանց վերադառնալ իրենց տուն։ Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
4 Var Sargsyan 26.08.2021 19:35:03 Առաջարկում եմ լայնամասշտաբ համաներում կիրառել, ուղղակի անմարդկային է, այս ամենից հետո, փոքր սահմանափակ մարդկանց վրա տարածվող համաներումը, պետք է կիրառվի մարդասիրական ակտ, լայնածավալ բոլոր հանցանքների վրա կիրառվող։ Առավելևս առաջին անգամ հանցանք կատարած մարդկանց վրա։ Բոլոր մեր հարևան երկրները կիրառել են այս տարի համաներում՝ Ուկրաինան, Վրաստանը, Կազախստանը, Ղրղզստանը և մնացած հարևան երկրները և կիրառվում է ամեն տարի։ Իսկ մեր տվյալ պահին գործող քրեական օրենսգրքում, բավական շատ հոդվածներ կան, որոնք, ուղղակի անհամաչափ արարքին պատիժներ են և արդարադատության գաղափարին չեն ծառայում։ Նաև բավական շատ կալանավորներ պատերազմի ժամանակ կորցրել են զավակներ և հարազատներ։ Եվ կալանավորներն էլ իրենց պարտքն են համարել և պատրաստակամ են եղել մասնակցելու պատերազմին։ Ի գիտություն վերցրեք առաջարկը և համերաշխության և մարդասիրական նորմերից ելնելով իրագործեք լայնամասշտաբ համաներում։ Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
5 Պետրոս Եղոյան 30.08.2021 20:47:24 Որպես ՀՀ քաղաքացի առաջարկում և պահանջում եմ մեծ ծավալի համաներում։ Այսինքն ի՞նչ է նշանակում, համաներում կիրառել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր բանակի դեմ ուղղված հանցանք են կատարել, նրանք իրավունք ունեն ստանալ համաներում, իսկ մնացած անձինք չունեն՞ ներվելու իրավունք, նամանավանդ առաջին անգամ հանցանք կատարած անձինք, այն էլ այս ամենից հետո, ինչ եկավ մեզ բոլորիս վրա և առջևում անկախության 30 ամյակի կապակցությամբ։ Առավելևս տվյալ գործող քրեական օրենսգրքի մեջ անսպառ են թերությունները, բավական շատ հանցանքների նկատմամբ համաչափ չեն սահմանված պատիժները։ Խաղաղության մթնոլորտ ստեղծելու համար ընդունեք իրական մարդասիրական համաներման օրենք(ոչ թե նման թերի մի բան, որը չի կարելի անգամ կոչել համաներում), մարդասիրական բոլոր նորմերին համաչափ օրենք և կիրառեք լայնամասշտաբ ձևով։ Շնորհակալություն Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
6 Alina Andreasyan 03.09.2021 19:22:33 Կարծում եմ համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար միանշանակ պետք է լայն համաներում կիրառել, շատ սխալ կլինի նման փոքր զանգվածի վրա տարածվող ներումը։ Կալանավայրերում էլ զավակ կամ հարազատ կորցրած մարդիկ կան և շինծու գործերով բանտարկվածներ, նաև առջևում անկախության 30ամյակն է: Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
7 Marianna Poghosyan 05.09.2021 04:11:19 HH-ankaxutyan 30 amyaki kapakcutyamb, meeec spasumner kan hay joxovrdi mej. Hamanerum haskacoxutyan mej petq che voreve xtrakanutyun mtcnel. Bolornel mard en ev orenqe petqe havasar lini aravel evs mi kani tari Bantum gtnvox andzanc hamar. Mer erkri nman poqr petutyun petqe aveli laynamashtab dzevov ani hamanerum, ete porcumenk shaaat harcerum dzgtel ev nmanvel evropakan orinakeli erkrnerin apa anhrajesht e veranayel amboxch datakan hamakarge ev popoxel mi sharq karevor orenqner. Xndrumenk tal laynamashtab hamanerum qanzi mardik gtnvelov arden mi qani tariner bantaxcum anshusht haskacelen irenc sxale vori hamar zxchum en. Durs hanelov mardkanc karoxeq bacel Nranc arjev aveli lav apaga qan aveli u aveli xortakel mardkanc kyanqer. Spasumenk meec hamanerman! Kanxav shnorhakalutyun, Marianna Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
8 Mane Sargsyan 05.09.2021 12:51:30 Lselov spasvox hamanerman masin spasumnere mec ein, cavoq spasvox hamanerume shat poqr oxaki vra taracvox. Bazmativ Qristonya erkrnerum amen tari Surb Cnndyan toneri kapakcutyamb kam petakan toneri kapakcutyamb Amnesty en stanum ayn bolor bantarkyalnere ovqer mek kam 2 taruc avel gtnvelov Bantum kalanavayrum cucaberelen parkesht varq! Arajarkumem veranayel ev mardkanc shnorhel 2rd shans kyanke sharunakel chisht chanaparhov‘ talov mer erkrin avelin ogut! Ընդունվել է ի գիտություն:
9 Gevorg Hovhannisyan 05.09.2021 20:41:51 Mardasirakan nkatarumneric elnelov hamanerman shrjanake shat poqr e! Aneluc heto areq mec mashtabi hamanerum! Mardik kan vor stacelen aynpisi patij orenqi Poqr xaxtman hamar vor nuinisk mardaspannerin aveli kich jamketov en datapartel kan nman mardun vore tariner sharunak ashxatel ev orinapes vcharele harkere. Ayjm krum e arden qani tari patij, mardasirakan motecum cucaberelov tveq laynacaval masshtabi hamanerum vorpeszi normal varq cucaberac mardik mianan irenc entaniknerin karucelov lav apaga irenc zavakneri hamar ev vochte xortakel nranc ev irenc erexaneri kyanke! Huisov em naxagice kveranayvi!!Shnorhakalutyun! Ընդունվել է ի գիտություն:
10 Zinaida Martirosyan 05.09.2021 21:25:18 LAYNAMASHTAB ENK PAHANJUM HAMANERUM HAYATARAREL Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
11 Ani Hovsepyan 06.09.2021 16:00:17 Միանշանակ լայնածավալ համաներում: Համաճարակից, պատերազմից հետո համաներում պետք է հայտարարել այն էլ այն դեպքում երբ անկախության 30ամյակն է: Հումանիզմը ներկայումս, կարծում եմ , կարևոր կոմպոնենտ է` մանավանդ ժողովրդավար ՀՀ ում: Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը:
12 Սերգեյ Սարգսյան 06.09.2021 21:03:44 Կարծում եմ չպետք է առանձնացվի զին ծառայության դեմ հանցանք գործած մարդկանց ներում տալը և մնացածին անտեսել։ Չհաշված մի քանի հանցանքներ, բոլոր առաջին անգամ հանցանք գործած մարդիկ էլ պետք է ներման հնարավորություն ստանան, այն էլ այս դատական համակարգի ձեռքով դատվածները, որ մարդու անհատականությունը ընդհանրապես դեր չի խաղում։ Միանում եմ մեծամասնության առաջարկներին, որ հարկավոր է լայնամասշտաբ համաներում արվի բոլոր կալանավորված և քրեական գործերով հետապնդվողների նկատմամբ։ Չի ընդունվել: Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը: