Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու  քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:

  • Обсуждалось

    23.08.2021 - 07.09.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4773

Принт

Предложения

Սերգեյ Սարգսյան

06.09.2021

Կարծում եմ չպետք է առանձնացվի զին ծառայության դեմ հանցանք գործած մարդկանց ներում տալը և մնացածին անտեսել։ Չհաշված մի քանի հանցանքներ, բոլոր առաջին անգամ հանցանք գործած մարդիկ էլ պետք է ներման հնարավորություն ստանան, այն էլ այս դատական համակարգի ձեռքով դատվածները, որ մարդու անհատականությունը ընդհանրապես դեր չի խաղում։ Միանում եմ մեծամասնության առաջարկներին, որ հարկավոր է լայնամասշտաբ համաներում արվի բոլոր կալանավորված և քրեական գործերով հետապնդվողների նկատմամբ։

Ani Hovsepyan

06.09.2021

Միանշանակ լայնածավալ համաներում: Համաճարակից, պատերազմից հետո համաներում պետք է հայտարարել այն էլ այն դեպքում երբ անկախության 30ամյակն է: Հումանիզմը ներկայումս, կարծում եմ , կարևոր կոմպոնենտ է` մանավանդ ժողովրդավար ՀՀ ում:

Zinaida Martirosyan

05.09.2021

LAYNAMASHTAB ENK PAHANJUM HAMANERUM HAYATARAREL

Узнать больше