Добавить в избранное

«Կրթության եվ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՌ ԿԱՐԵՆԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ

 ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

Անհրաժեշտությունը

«Կրթության եվ գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից  տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարնեի Նահապետյանի կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Գոռ Կարենի Նահապետյանը համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընդգրկված է եղել 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների որոշման նախագծում, սակայն սահմանված կարգով զինվորական հաշվառման կանգնած չի եղել, որի կապակցությամբ Պաշտպանության նախարարության առաջարկությամբ նա հանվել է 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների ցանկից: Պաշտպանության նախարարությունը միաժամանակ նշել է, որ նրա տարկետման հարցին հնա­րա­վոր է անդրադառնալ վերջիններիս կողմից զինվորական հաշվառման կանգնելու արդյունքներով: Գոռ Կարենի Նահապետյանը սահմանված կարգով հաշվառվել է և դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ սահմանված կարգոով տարկետում ստանալու խնդրանքով:

 «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը

«Կրթության եվ գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից  տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Գոռ Կարենի Նահապետյանի կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

  • Обсуждалось

    09.07.2021 - 25.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4210

Принт