Добавить в избранное

«Կրթության եվ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին»

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ _________________ 2021 թվականի  N    -Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՌ ԿԱՐԵՆԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ

 ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 9.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝ բակալավրի կրթական ծրագրով սովորող Գոռ Կարենի Նահապետյանին (ծնվ.՝ 08.09.2003թ., բնակության վայրը` Կանադա, Մարին Դրայվ - 2205 Լովեր Մոլ, ք․ Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա V6T 1Z4, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Կարենի Նահապետյանի 18 տարին լրանալուց հետո:
  3. Սահմանել, որ Գոռ Կարենի Նահապաետյանի  համար տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2021 թվականի հուլիսի 29-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2021 թվականի հուլիսի 29-ը ներառյալ Գոռ Կարենի Նահապետյանը իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայացնի համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունը ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նա համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված կարգով:

        

        

 

                                                                                                 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                         Նիկոլ Փաշինյան

 

 

  • Обсуждалось

    09.07.2021 - 25.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4214

Принт