Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 193-րդ հոդվածի «այլ անձանց շահերից ելնելով,» բառերից հետո լրացնել «որոնք դրսևորվել են հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացմամբ, վնասմամբ, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելով, ակնհայտ անհիմն նվիրատվությամբ, պահանջի ակնհայտ անհիմն ներմամբ, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջմամբ, գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելով, ծառայությունը կամ աշխատանքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելով, ուրիշի պարտքը սեփականը դարձնելով, միջոցները ոչ նպատակային օգտագործելով, ակտիվների նվազեցմամբ,» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Обсуждалось

    25.06.2021 - 10.07.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2967

Принт