Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1 Եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել, ապա դատապարտյալի, նրա պաշտպանի, դատախազի, կամ քրեակատարողական հիմնարկի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանում նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ առկա են միևնույն անձի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ սահմանված չէ, կամ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 430-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 430.

Դատական որոշման վերաբերյալ կասկածների, անհստակությունների, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով վերջնական պատժաչափի վերաբերյալ հարցի լուծումը

 

Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանը, իսկ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռների դեպքում՝ վերջին դատական ակտը կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները, անհստակությունները, ինչպես նաև վերջնական պատժաչափի հարցը, մասնավորապես`

1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ կամ միևնույն անձի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով դատավճիռների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակված չէ.

2) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

3) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Միևնույն անձի վերաբերյալ երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներով վերջնական պատիժ սահմանելու վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    25.06.2021 - 10.07.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2885

Принт