Добавить в избранное

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիկոտին պարունակող արտադրանքի կազմի մասին հաշվետվության ներկայացման գործընթացի իրականացմանն ուղղված իրավական կարգավորումները։
  4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո.    1)ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 675-Ն որոշումը: 2) սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ թույլատրվում է շրջանառել վերջինիս պիտանիության ժամկետում՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

-ի N -Ն որոշման

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

  1. Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է նիկոտին պարունակող (ներառյալ՝ հեղուկ նիկոտին մատակարարող համակարգեր` տաքացվող ծխախոտային և համակցված) արտադրանքի վրա, որն օգտագործվում է նիկոտին մատակարարող համակարգերի (այսուհետ՝ ՆՄՀ) միջոցով։
  2. Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշացմամբ առաջացած աէրոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։
  3. Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
  4. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ՆՊԱ-ի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:
  5. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով, բացառությամբ ՆՊԱ-ի նմուշների, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք․
  • ցուցահանդեսներին, տոնավաճառներին ու միջազգային հանդիպումներին ցուցադրության համար նախատեսված արտադրանքի, ինչպես նաև արտադրանքի նման ցուցադրության ընթացքում օգտագործման կամ ցուցահանդեսներին, տոնավաճառներին և միջազգային հանդիպումներին օգտագործման համար․
  • որպես հետազոտությունների ու փորձարկումների համար նախատեսված փորձանմուշներ ու նմուշներ՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի հետ կնքված պայմանագրի կամ նամակի պատճենը տրամադրելու պայմանով, որը հաստատում է ներմուծվող (ներմուծված) արտադրանքի (ապրանքների)՝ այդ նպատակների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը), լաբորատորիաների, արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, չափման միջոցների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիայի) անցկացման, դիզայնի ուսումնասիրման նպատակով․
  • նախկինում օգտագործված (շահագործված),
  • եզակի օրինակներով (քանակներով) ներմուծվող (ներմուծված), որոնք նախատեսված են մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ ներմուծողի կողմից բացառապես անձնական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակների համար, որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր)։
  1. Սույն տեխնիկական կանոնակարգի կանոնակարգման օբյեկտ չեն հանդիսանում հետևյալ արտադրանքը՝
    • ծխախոտային արտադրատեսակները, մասնավորապես՝ ծխախոտային տերևից և (կամ) այլ մասերից ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստված արտադրանքը, որոնք պատրաստված են այնպես, որ օգտագործվեն ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար․
    • դեղ հանդիսացող հեղուկները,
    • այն արտադրանքը, որն արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս․
    • բնական նիկոտին պարունակող պարենային արտադրանք:

 ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները ՝
  • սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.
  • պարկուճ (քարթրիջ)՝ ՆՄՀ-ի բաղադրատարր, որն իրենից ներկայացնում է ՆՄՀ-ի համար արդյունաբերական եղանակով լցոնված հեղուկով տարողություն և որը կարող է ներկառուցվել ՆՄՀ- ի մեջ,
  • բաղադրիչ՝ բաղադրատարր, որն օգտագործվում է նիկոտին պարունակող արտադրանքի լցանյութի արտադրության մեջ և առկա է նիկոտին պարունակող պատրաստի արտադրանքում, ներառյալ՝ փոփոխված ձևում,
  • աէրոզոլ՝ գազային վիճակում գտնվող պինդ և (կամ) հեղուկ մասնիկների կախույթ, ներառյալ ծխախոտային գոլորշի, որը ստացվում է լցանյութից՝ ցանկացած եղանակով՝ բացառությամբ լցանյութի այրումից (ծխալուց),
  • համակցված արտադրանք՝ նիկոտին պարունակող արտադրատեսակ, որն ունի երկու կամ ավելի տարբեր տեսակի լցանյութեր, որոնցից առնվազն մեկը պարունակում է նիկոտին (նիկոտինի աղեր) և որի ըստ նշանակության կիրառման արդյունքում առաջանում է սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ, որը պարունակում է նիկոտին կամ նիկոտինի աղեր․
  • տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ կազմված արտադրական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտից՝ հավելումների օգտագործմամբ կամ առանց հավելումների և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման.
  • տարողություն՝ ՆՊԱ-ի համար նախատեսված տարա, որն օգտագործվում է ՆՄՀ-ի լիցքավորման համար, չի հանդիսանում ՆՊԱ-ի բաղադրատարր և չի կարող տեղադրվել ՆՊԱ-ի մեջ,
  • լցոն՝ ՆՊԱ-ի հիմնական տարր (ներառյալ՝ ծխախոտի խյուս, հեղուկ, գել, փոշի և այլն), որից և (կամ) որի միջոցով ՆՊԱ շահագործման ընթացքում ձևավորվում է սպառողի կողմից ներքաշվող՝ նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ,
  • նիկոտին պարունակող արտադրանք (ՆՊԱ)՝ սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ,
  • ՆՄՀ՝ ՆՊԱ-ի շահագործման համար անհրաժեշտ սարք (ներառյալ էլեկտրոնային գոլորշիչ, էլեկտրոնային ծխախոտ, էլեկտրոնային գոլորշու գեներատոր, տաքացման համար սարք և այլն), որն անհրաժեշտ է լցոնից սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ ստանալու համար (ՆՊՀ-ն կարող է կառուցվածքով միացված լինել ՆՊԱ-ի հետ),
  • նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգ (ՆՄԷՀ)` էլեկտրոնային սարք, որն ապահովում է ՆՊԱ-ի համար նախատեսված հեղուկի վերածումը սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլի՝ առանց այրման,
  • ծխախոտային խառնուրդ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակով կամ համակցված արտադրատեսակով լցոն, որը պարունակում է արդյունաբերական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտ՝ այլ բաղադրատարրերի (հավելումների) ավելացմամբ կամ առանց դրանց,
  • ՆՊԱ-ի շահագործում՝ սպառողի կողմից նիկոտինի կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլի ներքաշում, որը ստացվում է ՆՊԱ-ի լցոնից ՆՊՀ-ի միջոցով,
  • բուրավետիչ՝ համ և (կամ) բույր հաղորդելու համար նախատեսված հավելում,
  • վնասակար կամ հնարավոր վնասակար նյութեր՝ արտազատվող նյութեր, որոնք վնասում են կամ կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը,
  • արտազատվող նյութեր՝ քիմիական տարրեր կամ միացություններ, որոնք արտազատվում են արտադրանքի նպատակային օգտագործման ընթացքում, ներառյալ նիկոտին պարունակող աէրոզոլում պարունակվող նյութեր, որոնք սպառողը ներքաշում է,
  • հավելում՝ ծխախոտից բացի տաքացվող ծխախոտային արտադրատեսակին (ծխախոտային խառնուրդին) ավելացվող ցանկացած հումք կամ նյութ,
  • ծխախոտի տաքացում՝ ջերմային ներգործություն (այրումը բացառող ջերմափոխանցման ցանկացած եղանակով) տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) վրա, որի օգտագործման ընթացքում առաջանում է նիկոտին պարունակող աէրոզոլ,
  • տաքացման համար սարք՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակի հետ օգտագործման համար նախատեսված սարք, որը նիկոտին պարունակող աէրոզոլի առաջացման նպատակով ապահովում է տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) ուղղակի կամ անուղղակի տաքացում՝ առանց վերջինիս այրման:
  • ոչ ծխախոտային նյութեր՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ արտադրատեսակի կազմի մեջ մտնող նյութեր (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ (ծխախոտային խառնուրդի), ներառյալ հավելումները), որոնք վերջինիս հաղորդում են արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը, ներառյալ՝ թուղթ, ֆիլտր, թանաք, սոսինձ, պատիճ (կապսուլ) և այլն,
  • մատակարար՝ ՄՊԱ-ի, ՆՊՀ-ի սարքի կամ ՆՄՀ-ի արտադրող, ներկրող կամ մատակարար,
  • պիտանիության ժամկետ՝ ՆՊԱ-ի նպատակային օգտագործման համար նախատեսված ժամանակահատված, որի լրանալուց հետո ՆՊԱ-ն նպատակային օգտագործման համար այլևս պիտանի չէ,
  • պահպանման ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում արտադրողի կողմից սահմանված պահպանման պայմաններին համապատասխան պահելու դեպքում ՆՊԱ-ն պահպանում է բնութագրիչները և հատկանիշները՝ ըստ նշանակության: Պահպանման ժամկետի լրանալը չի նշանակում, որ արտադրանքը նպատակային օգտագործման համար պիտանի չէ։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ՆՊԱ պ
  • Обсуждалось

    23.06.2021 - 11.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4780

Принт