Add to favourites

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիկոտին պարունակող արտադրանքի կազմի մասին հաշվետվության ներկայացման գործընթացի իրականացմանն ուղղված իրավական կարգավորումները։
  4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո.    1)ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 675-Ն որոշումը: 2) սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ թույլատրվում է շրջանառել վերջինիս պիտանիության ժամկետում՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

-ի N -Ն որոշման

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

  1. Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է նիկոտին պարունակող (ներառյալ՝ հեղուկ նիկոտին մատակարարող համակարգեր` տաքացվող ծխախոտային և համակցված) արտադրանքի վրա, որն օգտագործվում է նիկոտին մատակարարող համակարգերի (այսուհետ՝ ՆՄՀ) միջոցով։
  2. Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշացմամբ առաջացած աէրոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։
  3. Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
  4. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ՆՊԱ-ի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:
  5. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով, բացառությամբ ՆՊԱ-ի նմուշների, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք․
  • ցուցահանդեսներին, տոնավաճառներին ու միջազգային հանդիպումներին ցուցադրության համար նախատեսված արտադրանքի, ինչպես նաև արտադրանքի նման ցուցադրության ընթացքում օգտագործման կամ ցուցահանդեսներին, տոնավաճառներին և միջազգային հանդիպումներին օգտագործման համար․
  • որպես հետազոտությունների ու փորձարկումների համար նախատեսված փորձանմուշներ ու նմուշներ՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի հետ կնքված պայմանագրի կամ նամակի պատճենը տրամադրելու պայմանով, որը հաստատում է ներմուծվող (ներմուծված) արտադրանքի (ապրանքների)՝ այդ նպատակների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը), լաբորատորիաների, արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, չափման միջոցների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիայի) անցկացման, դիզայնի ուսումնասիրման նպատակով․
  • նախկինում օգտագործված (շահագործված),
  • եզակի օրինակներով (քանակներով) ներմուծվող (ներմուծված), որոնք նախատեսված են մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ ներմուծողի կողմից բացառապես անձնական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակների համար, որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր)։
  1. Սույն տեխնիկական կանոնակարգի կանոնակարգման օբյեկտ չեն հանդիսանում հետևյալ արտադրանքը՝
    • ծխախոտային արտադրատեսակները, մասնավորապես՝ ծխախոտային տերևից և (կամ) այլ մասերից ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստված արտադրանքը, որոնք պատրաստված են այնպես, որ օգտագործվեն ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար․
    • դեղ հանդիսացող հեղուկները,
    • այն արտադրանքը, որն արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս․
    • բնական նիկոտին պարունակող պարենային արտադրանք:

 ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները ՝
  • սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.
  • պարկուճ (քարթրիջ)՝ ՆՄՀ-ի բաղադրատարր, որն իրենից ներկայացնում է ՆՄՀ-ի համար արդյունաբերական եղանակով լցոնված հեղուկով տարողություն և որը կարող է ներկառուցվել ՆՄՀ- ի մեջ,
  • բաղադրիչ՝ բաղադրատարր, որն օգտագործվում է նիկոտին պարունակող արտադրանքի լցանյութի արտադրության մեջ և առկա է նիկոտին պարունակող պատրաստի արտադրանքում, ներառյալ՝ փոփոխված ձևում,
  • աէրոզոլ՝ գազային վիճակում գտնվող պինդ և (կամ) հեղուկ մասնիկների կախույթ, ներառյալ ծխախոտային գոլորշի, որը ստացվում է լցանյութից՝ ցանկացած եղանակով՝ բացառությամբ լցանյութի այրումից (ծխալուց),
  • համակցված արտադրանք՝ նիկոտին պարունակող արտադրատեսակ, որն ունի երկու կամ ավելի տարբեր տեսակի լցանյութեր, որոնցից առնվազն մեկը պարունակում է նիկոտին (նիկոտինի աղեր) և որի ըստ նշանակության կիրառման արդյունքում առաջանում է սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ, որը պարունակում է նիկոտին կամ նիկոտինի աղեր․
  • տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ կազմված արտադրական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտից՝ հավելումների օգտագործմամբ կամ առանց հավելումների և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման.
  • տարողություն՝ ՆՊԱ-ի համար նախատեսված տարա, որն օգտագործվում է ՆՄՀ-ի լիցքավորման համար, չի հանդիսանում ՆՊԱ-ի բաղադրատարր և չի կարող տեղադրվել ՆՊԱ-ի մեջ,
  • լցոն՝ ՆՊԱ-ի հիմնական տարր (ներառյալ՝ ծխախոտի խյուս, հեղուկ, գել, փոշի և այլն), որից և (կամ) որի միջոցով ՆՊԱ շահագործման ընթացքում ձևավորվում է սպառողի կողմից ներքաշվող՝ նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ,
  • նիկոտին պարունակող արտադրանք (ՆՊԱ)՝ սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ,
  • ՆՄՀ՝ ՆՊԱ-ի շահագործման համար անհրաժեշտ սարք (ներառյալ էլեկտրոնային գոլորշիչ, էլեկտրոնային ծխախոտ, էլեկտրոնային գոլորշու գեներատոր, տաքացման համար սարք և այլն), որն անհրաժեշտ է լցոնից սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ ստանալու համար (ՆՊՀ-ն կարող է կառուցվածքով միացված լինել ՆՊԱ-ի հետ),
  • նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգ (ՆՄԷՀ)` էլեկտրոնային սարք, որն ապահովում է ՆՊԱ-ի համար նախատեսված հեղուկի վերածումը սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլի՝ առանց այրման,
  • ծխախոտային խառնուրդ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակով կամ համակցված արտադրատեսակով լցոն, որը պարունակում է արդյունաբերական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտ՝ այլ բաղադրատարրերի (հավելումների) ավելացմամբ կամ առանց դրանց,
  • ՆՊԱ-ի շահագործում՝ սպառողի կողմից նիկոտինի կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլի ներքաշում, որը ստացվում է ՆՊԱ-ի լցոնից ՆՊՀ-ի միջոցով,
  • բուրավետիչ՝ համ և (կամ) բույր հաղորդելու համար նախատեսված հավելում,
  • վնասակար կամ հնարավոր վնասակար նյութեր՝ արտազատվող նյութեր, որոնք վնասում են կամ կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը,
  • արտազատվող նյութեր՝ քիմիական տարրեր կամ միացություններ, որոնք արտազատվում են արտադրանքի նպատակային օգտագործման ընթացքում, ներառյալ նիկոտին պարունակող աէրոզոլում պարունակվող նյութեր, որոնք սպառողը ներքաշում է,
  • հավելում՝ ծխախոտից բացի տաքացվող ծխախոտային արտադրատեսակին (ծխախոտային խառնուրդին) ավելացվող ցանկացած հումք կամ նյութ,
  • ծխախոտի տաքացում՝ ջերմային ներգործություն (այրումը բացառող ջերմափոխանցման ցանկացած եղանակով) տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) վրա, որի օգտագործման ընթացքում առաջանում է նիկոտին պարունակող աէրոզոլ,
  • տաքացման համար սարք՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակի հետ օգտագործման համար նախատեսված սարք, որը նիկոտին պարունակող աէրոզոլի առաջացման նպատակով ապահովում է տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) ուղղակի կամ անուղղակի տաքացում՝ առանց վերջինիս այրման:
  • ոչ ծխախոտային նյութեր՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ արտադրատեսակի կազմի մեջ մտնող նյութեր (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ (ծխախոտային խառնուրդի), ներառյալ հավելումները), որոնք վերջինիս հաղորդում են արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը, ներառյալ՝ թուղթ, ֆիլտր, թանաք, սոսինձ, պատիճ (կապսուլ) և այլն,
  • մատակարար՝ ՄՊԱ-ի, ՆՊՀ-ի սարքի կամ ՆՄՀ-ի արտադրող, ներկրող կամ մատակարար,
  • պիտանիության ժամկետ՝ ՆՊԱ-ի նպատակային օգտագործման համար նախատեսված ժամանակահատված, որի լրանալուց հետո ՆՊԱ-ն նպատակային օգտագործման համար այլևս պիտանի չէ,
  • պահպանման ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում արտադրողի կողմից սահմանված պահպանման պայմաններին համապատասխան պահելու դեպքում ՆՊԱ-ն պահպանում է բնութագրիչները և հատկանիշները՝ ըստ նշանակության: Պահպանման ժամկետի լրանալը չի նշանակում, որ արտադրանքը նպատակային օգտագործման համար պիտանի չէ։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ՆՊԱ պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով, հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:
  2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ՆՊԱ-ի շրջանառությունն առանց 8-րդ կետով սահմանված պայմանների։
  3. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել, իրացվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանող ՆՊԱ-ն:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ՆՊԱ-ները կարող են արտադրվել արտահանվող երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան:

 ՆՊԱ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

12. Տարբերակվում են ՆՊԱ-ի հետևյալ տեսակները՝ կախված լցոնից․

  • ՆՊՀ-ի համար նախատեսված հեղուկներ,
  • տաքացվող ծխախոտային արտադրատեսակ (տաքացվող ծխախոտ),
  • համակցված արտադրատեսակ:
  1. ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկները պետք է պատրաստվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան` տվյալ արտադրատեսակի տեխնոլոգիական ցուցումներով և բաղադրատոմսերով` հետևելով ՀՀ կարգավորող իրավական փաստաթղթերում սահմանված անվտանգության պահանջներին:
  2. ՆՄՀ-ի հեղուկների արտադրման գործընթացում օգտագործվում է հետևյալ հումքը.

1) նիկոտին, նիկոտինի աղեր` 98% -ից ոչ պակաս մաքրությամբ,

2) թորած գլիցերին սննդի արդյունաբերության համար՝ 95%-ից ոչ պակաս մաքրությամբ,

3) պրոպիլեն գլիկոլ` 95% -ից ոչ պակաս մաքրությամբ:

  1. Թույլատրվում է արտադրությունում կիրառել միայն այն բաղադրիչները, որոնց օգտագործումն ապահովում են արտադրողի կողմից սահմանված ՆՄՀ-ի հեղուկի բնութագրերը:
  2. ՆՄՀ-ի հեղուկներում նիկոտինի առավելագույն պարունակությունը 1 մլ (սմ3)-ում չպետք է գերազանցի 20 մգ-ը։
  3. Սպառման համար նախատեսվող՝ միավոր պարկուճում (քարթրիջում) ՆՄԷՀ-ի հեղուկի ծավալը չի կարող գերազանցել 2 մլ /սմ3։

  

 ՆՊԱ-Ի ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով ՆՊԱ-ի նույնականացումն իրականացնում են արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը (վաճառողը), սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինը, համապատասխանության գնահատման մարմինը և օրենսդրությամբ նախատեսված անձինք՝ զննմամբ և գործիքային եղանակով։
  2. ՆՊԱ-ի զննմամբ նույնականացումն իրականացվում է ըստ դրա անվանման, բնութագրող հատկանիշների և կիրառման եղանակի՝ ՆՊԱ-ի արտաքին տեսքը սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանման մեջ շարադրված հատկանիշների հետ համեմատելու եղանակով։

1) ըստ անվանման՝ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի և ներդիր թերթիկի վրա զետեղված տեղեկատվության մեջ և (կամ) ուղեկցող փաստաթղթերում (մատակարարման մասին պայմանագրի բնօրինակներ (հաստատված պատճեններ), ապրանքին կից ներկայացվող փաստաթղթեր կամ ՆՊԱ-ի համապատասխանության հայտարարագիր) նշված ՆՊԱ-ի անվանումը՝ սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանումների հետ համեմատելու եղանակով․

2) ըստ բաղադրիչների կազմի՝ ըստ տաքացվող ծխախոտի (ծխախոտային խառնուրդի) առկայության. ուսումնասիրվող արտադրանքների սպառողական փաթեթվածքի վրա կամ փաստաթղթերում տաքացվող ծխախոտի (ծխախոտային խառնուրդի) առկայության մասին տեղեկությունների ստուգման միջոցով,

3) ըստ կիրառման եղանակի՝ ուսումնասիրվող արտադրանքների սպառողական փաթեթվածքի վրա կամ փաստաթղթերում տաքացման սարքի միջոցով արտադրանքի շահագործման վերաբերյալ տեղեկությունների առկայության ստուգում: գ) ըստ կիրառման եղանակի՝ սպառողական փաթեթվածքի կամ շահագործման փաստաթղթերում նշման առկայության ստուգման միջոցով՝ նիկոտին պարունակող արտադրատեսակների (տեսակը, մակնիշը, մոդելը) կիրառման համար սարքի նշումը, որի հետ պետք է օգտագործվի ՆՊԱ-ն կամ ՆՊԱ-ի կիրառման եղանակը, եթե դրա կիրառումը չի ենթադրում սարքի օգտագործում:

  1. ՆՊԱ-ի կիրառման համար նախատեսված սարքի տեսքից ելնելով՝ դրանք լինում են մեկանգամյա և բազմակի օգտագործման, բաց և փակ տիպի սարքերի։
  • Մեկանգամյա օգտագործման սարքը ներկառուցված պարկուճով (քարտրիջով) նիկոտինի առաքման համակարգ է՝ առանց դրա փոփոխության հնարավորության, նախատեսված մեկանգամյա օգտագործման համար:
  • Բաց տիպի սարք՝ նոր օգտագործման սարք է, որը պարունակում է տարողություն, որը նախատեսված է լրացնելու համար, քանի որ այն սպառվում է: Կախված բաց տիպի սարքից, կարող են լինել բաց տիպի սարքեր հեղուկ խառնուրդի համար և բաց տիպի սարքեր խառնուրդների համար:
  • Փակ տիպի սարք՝ բազմակի օգտագործման սարք, որը նախատեսված է ՆՊԱ-ի օգտագործման համար։ Կախված ՆՊԱ-ի տեսակից, փակ տիպի սարքերը կարող են լինել նիկոտին պարունակող/չպարունակող հեղուկի սպառման համար և տաքացվող (տաքացվող ծխախոտի)/ խառնուրդով արտադրատեսակների տաքացման համար սարքեր։
  1. ՆՊԱ-ի գործիքային նույնականացումը կատարվում է համաձայն հետևյալ նույնականացման ցուցանիշների․
  • տաքացվող ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից առաջացած նիկոտին պարունակող աէրոզոլում նիկոտինի առկայություն․

2) տաքացվող ծխախոտի (ծխախոտային խառնուրդի) այրման բացակայություն:

  1. ՆՊԱ-ի նույնականացման նպատակով որպես արտադրանքի վերաբերյալ փաստաթուղթ օգտագործվում են հետևյալ փաստաթղթերը՝ շահագործման հրահանգը, ուղեցույց ներդիր-թերթիկը, տեղեկատվական թերթիկը, պայմանագիրը, ապրանքաուղեկից փաստաթղթերը, համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև մատակարարի կողմից տրամադրված այլ փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում):
  2. Նույնականացման արդյունք է համարվում նույնականացվող արտադրանքը ՆՊԱ-ի շարքին դասելը կամ չդասելը:

 

ՆՊԱ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. ՆՊԱ-ն պետք է արտադրվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ՆՊԱ-ի համապատասխան արտադրատեսակների վերաբերյալ արտադրողի տեխնոլոգիական հրահանգների և բաղադրատոմսերի համաձայն:
  2. Տաքացվող ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար օգտագործում են.
  • ֆերմենտացված ծխախոտային հումք .
  • ծխախոտ, վերականգնված, 7% -ից ոչ պակաս խոնավությամբ,
  • ծխախոտահումք, առանձնացված/չառանձնացված կենտրոնական առանցքով, 6%-ից ոչ պակաս խոնավությամբ,
  • թորած գլիցերին՝ 95%-ից ոչ պակաս մաքրությամբ,
  • 95%-ից ոչ պակաս մաքրությամբ պրոպիլենգլիկոլ:
  1. Թույլատրվում է կիրառել այնպիսի հավելումներ, որոնք պահպանում են արտադրողի կողմից տաքացվող ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված բնութագրերը:
  2. Արտադրողի հրահանգներին համապատասխան օգտագործելու դեպքում տաքացման համապատասխան սարքով տաքացվող ծխախոտային արտադրատեսակը պետք է արտադրված լինի այնպես, որ տաքացվող ծխախոտային արտադրատեսակների տաքացումը հանգեցնի նիկոտին պարունակող աէրոզոլի առաջացման:
  3. ՆՊԱ-ի (ծխախոտային խառնուրդների) արտադրության համար օգտագործվող ծխախոտի յուրաքանչյուր խմբաքանակում պարունակվող պեստիցիդների (թունաքիմիկատների) քանակը չպետք է գերազանցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներով՝ ծխախոտի հումքում պեստիցիդների պարունակության առավելագույն թույլատրելի սահմանը:
  4. ՆՊԱ-ի (ծխախոտային խառնուրդ) արտադրության ընթացքում օգտագործվող հավելումները պետք է համապատասխանեն սննդային հավելումների համար Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
  5. Բացառությամբ նիկոտինի, ՆՄՀ-ի համար հեղուկում օգտագործվում են միայն այն բաղադրիչները, որոնք վտանգ չեն ներկայացնում մարդու առողջության համար` տաքացված կամ այլ տեսքով:
  6. ՆՊԱ-ի (ծխախոտային խառնուրդների) արտադրության համար օգտագործվող հավելումների նույնականացումն իրականացվում է յուրաքանչյուր հավելման համար Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
  7. Եթե հավելումը տարբեր նյութերի խառնուրդ է, մատակարարը պետք է տվյալ հավելումի բաղադրության վերաբերյալ հավաստող համապատասխան փաստաթղթավորված տեղեկատվություն ունենա:
  8. Նիկոտին պարունակող աէրոզոլում ոչ ծխախոտային նյութերից արտազատվող ցանկացած նյութ պետք է համապատասխանի համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին:
  9. Տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը, ինչը որոշվում է ծխախոտային գոլորշու գազային փուլում 100 սմ3 - ում 0.3 մգ-ից ոչ ավել ածխածնի մոնօքսիդի պարունակությամբ:
  10. Նիկոտին պարունակող հեղուկը չի կարող պարունակել հետևյալ հավելումները.

1) վիտամիններ կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր,

2) կոֆեին կամ տաուրին կամ այլ հավելումներ և խթանիչ միացություններ, որոնք կապված են էներգիայի և կենսունակության հետ,

3) արտանետումների գունազարդման հատկություններ ունեցող հավելումներ,

4) հավելումներ, որոնք հեշտացնում են ինհալացիան կամ նիկոտինի կլանումը,

5) հավելումներ, որոնք ունեն քաղցկեղածին, մուտագեն կամ ռեպրոտոքսիկ (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) հատկություններ չտաքացված վիճակում:

  • Տաքացվող ծխախոտային արտադրանքի ֆիզիկամեխանիկական ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N1 աղյուսակով։

 

Աղյուսակ N 1

Տաքացվող ծխախոտային արտադրատեսակ

խոնավություն, %

7-ից ոչ պակաս

գլիցերին թորած, %

95-ից ոչ պակաս մաքրությամբ

պրոպիլենգլիկոլ, %

95-ից ոչ պակաս մաքրությամբ

 

 

  1. Մանրէաբանական ակտիվությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ տաքացվող ծխախոտային արտադրատեսակների որակի, շահագործման ընթացքի և պիտանիության ժամկետի վրա: Արտադրողը պարտավոր է իրականացնել ռիսկերի գնահատում՝ օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան: Ռիսկերի գնահատման ընթացքում հաշվի են առնվում հումքի հատկություններն ու մանրէաբանական, արտադրական գործընթացի և վերահսկման առանձնահատկությունները, փաթեթավորման պայմանները և մատակարարման ողջ շղթայում տաքացվող ծխախոտային արտադրատեսակների կենսացիկլը: Մասնավորապես, արտադրողը պարտավոր է՝
  • Գնահատել տաքացվող ծխախոտային արտադրատեսակներում ջրի ակտիվությունը, որի ցուցիչը չպետք է գերազանցի 0,7 Aw:
  • Մանրէաբանական և (կամ) թունաբանական գնահատում իրականացնել այն դեպքում, եթե ջրի ակտիվության ցուցիչի 0,7 Aw բարձրացման ռիսկը չի կարող բացառվել:
  • Ռիսկերի գնահատման արդյունքներով որոշվում են պահպանման պայմանները և պիտանիության ժամկետը կամ բացառապես պահպանման ժամկետը:
  • Պահպանման ժամկետը կամ պիտանիության ժամկետը սահմանվում են արտադրողի կողմից՝ սեփական ուսումնասիրությունների հիման վրա:
  1. Ջրի ակտիվությունը գնահատվում է օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան։
  2. Տաքացվող ծխախոտային արտադրատեսակների տաքացման համար նախատեսած սարքը պետք է համապատասխանի օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին։
  3. ՆՊԱ-ի (ծխախոտային խառնուրդների) այրման գործընթացի բացառումը երաշխավորելու համար նիկոտին պարունակող աէրոզոլում ածխածնի մոնօքսիդի (СО) և ազոտի օքսիդների (NՕ, NՕх) պարունակությունը չպետք է գերազանցի N 2 աղյուսակում նշված առավելագույն թույլատրելի սահմանը:
  4. Նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման համար նախատեսված նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործման համար նախատեսված նյութերի պարունակությունը 100 սմ 2 աէրոզոլում չպետք է գերազանցի N 3 աղյուսակում սահմանված սահմանային արժեքները:
  5. ՆՊԱ-ի տարողության մեջ նիկոտին պարունակող հեղուկի ծավալը չպետք է գերազանցի 10 մլ-ը:
  6. Վնասակար և հավանական վնասակար նյութերի պարունակությունը.

1) չպետք է գերազանցի աղյուսակ 2-ում նշված առավելագույն թույլատրելի սահմանը,

2) պետք է չափվի նիկոտին պարունակող աէրոզոլում՝ կիրառելով համապատասխան վերլուծական մեթոդներ,

3) հաշվարկվի որպես զանգված 100 սմ3 նիկոտին պարունակող աէրոզոլում:

  1. Նիկոտին պարունակող աէրոզոլում նիկոտինի պարունակությունը հաշվարկվում է մգ-ով 100 սմ3 նիկոտին պարունակող աէրոզոլում գազաքրոմատագրման մեթոդով՝ օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. ՆՊԱ-ի արտադրության ժամանակ արգելված բաղադրիչները ներկայացված են ՆՊԱ-ի արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների Ցանկում։

 

 Աղյուսակ N 2

Արտազատվող նյութերի թույլատրելի առավելագույն սահմանը 100 սմ3 նիկոտին պարունակող աէրոզոլում

Վնասակար կամ հավանական վնասակար նյութեր՝

Չափման միավոր

 

Արտազատվող նյութերի թույլատրելի առավելագույն սահմանը (նիկոտին պարունակող աէրոզոլի 100 սմ3-ում)

Ածխածնի մոնօքսիդ (СО)

մգ/100 սմ3

0,3

Ազոտի օքսիդ (NO)

մկգ/100 սմ3

4.0 ± 20%

Ազոտի օքսիդներ (NOх)

մկգ/100 սմ3

5.0 ±20%

 

 

Աղյուսակ N3

Նյութ

Չափման միավոր

100 սմ3 աէրոզոլում առավելագույն պարունակությունը

1.                                                                                         

Ացետալդեգիդ

մկգ/100 սմ 3

150

2.                                                                                        

Ակրոլեին

մկգ /100 սմ 3

15

3.                                                                                        

Ֆորմալդեհիդ

մկգ /100 սմ 3

7

4.                                                                                        

Բենզապիրեն

նգ/100 սմ 3

1,5

5.                                                                                        

1,3-բուսադիեն

մկգ /100 սմ 3

10

6.                                                                                        

Բենզոլ

մկգ /100 սմ 3

7

7.                                                                                        

N-նիտրոսոնորնիկոտին

նգ /100 սմ 3

25

8.                                                                                        

4-(N-մետիլ-N-նիտրոսամինո)-1-(3-պիրիդիլ-)-1-Բուտանոն

նգ /100 սմ 3

25

 

 

ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. ՆՊԱ-ի միավոր փաթեթվածքի և արտադրանքի սպառողական փաթեթվածքի համար օգտագործվում են.

1) ստվարաթղթից պիտակներ,

2) ստվարաթղթե, թղթե և համակցված նյութերից տուփեր,

3) հարթ ստվարաթղթե ապրանքաման, որը սոսնձված է,

4) փաթեթավորման թուղթ,

5) պոլիմերային թաղանթ,

6) սպառողական պոլիմերային փաթեթավորում:

  1. Սպառողական փաթեթավորման տեսանելի թերությունների ցանկը, ինչպես նաև այդպիսի թերությունների գնահատման մեթոդաբանությունը սահմանում է արտադրողը:
  • ՆՄԷՀ -ի համար նախատեսված հեղուկն արտադրողի կողմից տեղադրվում է մեկ չափաբաժնի փաթեթավորման մեջ կամ ուղղակիորեն ՆՄԷՀ-ում` արդյունաբերական եղանակով:
  1. Արտադրողը պետք է ապահովվի երեխաների կողմից արտադրանքի բացման անհնարինությունը։
  2. Միավոր փաթեթավորումը և արդյունաբերական եղանակով հեղուկով լցված ՆՄՀ-ը պետք է բացառեն հեղուկի արտահոսքը։

 

 ՆՊԱ-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Արտադրողը պարտավոր է ապահովել պարբերական ներքին հսկողության գործընթացի իրականացումը։
  2. Արտադրողի արտադրական գործընթացները, արտադրանքի տեխնիկական պայմանները, փորձարկման արձանագրությունները և արտադրանքի չափաքանակի ընդունումն ու մոնիթորինգը պետք է փաստաթղթավորվեն։
  3. Եթե տաքացվող ծխախոտային արտադրատեսակների և տաքացման համար սարքի արտադրողները տարբեր անձինք են, ապա սույն գլխի պահանջները կիրառվում են յուրաքանչյուր արտադրողի համար առանձին, սակայն հաշվի է առնվում այն, որ ՆՄՀ-ը ընդհանուր առմամբ, ինչպես նաև վերջինիս բաղադրիչները (տաքացվող ծխախոտային արտադրատեսակներ, տաքացման համար սարք), համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
  • Արտադրողն ապահովում և պատասխանատվություն է կրում, որ ՆՄՀ-ի ցանկացած բաղադրիչի արտադրության համար անհրաժեշտ հումքի և նյութերի յուրաքանչյուր խմբաքանակը համապատասխանի նիկոտինի մատակարարման այսպիսի համակարգի բաղադրիչի վերաբերյալ արտադրողի տեխնիկական պայմաններին:
  1. Համապատասխանությունը հավաստվում է ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝

1) երրորդ անձի կողմից (հումքի և նյութերի մատակարարի կողմից) տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթով ՝ հումքի կամ նյութերի մատակարարի պարբերաբար իրականացված աուդիտի վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին, կամ

2) նիկոտինի մատակարարման համակարգի համապատասխան բաղադրիչի արտադրողի կողմից հումքի և նյութերի յուրաքանչյուր խմբաքանակի փորձարկման միջոցով:

  1. ՆՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքը, ինչպես նաև տաքացման համար սարքը պետք է նույնականացում ունենա, որի միջոցով արտադրողը կարող է միանշանակ որոշել արտադրանքի խմբաքանակի հերթական համարը, արտադրման օրը և արտադրական օբյեկտը:
  • ՆՊԱ-ները փոխադրվում են ըստ փոխադրամիջոցի տվյալ տեսակի համար գործող ապրանքափոխադրման կանոնների:
  1. Փոխադրամիջոցները պետք է լինեն ծածկված, չոր, մաքուր և առանց կողմնակի հոտի:
  2. ՆՊԱ-ների պահպանման համար նախատեսված տարածքը պետք է լինի չոր, մաքուր և առանց կողմնակի հոտի:
  3. Արգելվում է ՆՊԱ-ները պահել արագ փչացող ապրանքների և հոտավետ մթերքների հետ միևնույն տարածքում:

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 ՆՄՀ- ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա պետք է մակնշվի հետևյալ տեղեկատվությունը․

1) արտադրանքի տեսակը,

2) արտադրանքի անվանումը,

3) կտորների քանակը (չափաբաժնային փաթեթավորման դեպքում),

4) արտադրողի անվանումը,

5) արտադրողի հասցեն,

6) ՀՀ-ում գրանցված և սպառողների պահանջները ընդունելու համար արտադրողի կողմից լիազորված կազմակերպության անվանումը և հասցեն,

7) հեղուկում նիկոտինի պարունակությունը (մգ/սմ3),

8) արտադրման ամիսը, տարին և պիտանիության ժամկետը,

9) անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում,

10) հեղուկի ծավալ (մգ կամ սմ3),

11) նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով,

12) նախազգուշացնող մակագրություն՝ «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է և կախվածություն է առաջացնում»։ Մակագրության տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և Helvetica Armenian PS Regular տառատեսակով: Տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը։ Սույն կետով նախատեսված տեղեկությունը ներկայացվում է 3-4 մմ3-ից ոչ պակաս հաստություն ունեցող սև շրջանակում: Շրջանակով սահմանափակված հատվածը՝ ներառյալ հենց շրջանակը պետք է զբաղեցնի սպառողական փաթեթավորման հիմնական դիմային կողմի 30%-ից ոչ պակաս մակերեսը․

13) արտադրանքի օգտագործման և պահպանման հրահանգները.

14) հակացուցումները.

15) նախազգուշացումներ հատուկ ռիսկային խմբերի համար.

16) հնարավոր անբարենպաստ ազդեցությունները:

  1. Եթե անհնար է տեղադրել մակնշմանը վերաբերող տեղեկատվությունը սպառողական փաթեթավորման վրա, ապա այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվի սպառողի փաթեթավորման մեջ տեղեկատվական թերթիկի վրա կամ կցված լինի արտադրանքին, երբ այն վաճառվում է սպառողին:
  • Սպառողական փաթեթավորման, կամ տեղեկատվական թերթիկի մեջ կարող է տեղադրվել արտադրանքի և դրա արտադրողի վերաբերյալ սպառողի համար հավաստի տեղեկատվություն:
  1. Սպառողական փաթեթավորման վրա տեղեկատվությունը կարող է տեղադրվել ցանկացած ձևով և պետք է լինի պարզ և հեշտ ընթեռնելի: Չի թույլատրվում «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:
  2. Տեղեկատվության տեղադրման միջոցները պետք է ապահովեն դրա կայունությունը պահեստավորման, փոխադրման և վաճառքի ժամանակ:
  3. Արտադրանքի փաթեթվածքի մակնշումը պետք է լինի հայերեն լեզվով:
  4. Արտադրանքի տրանսպորտային փաթեթավորման վրա պետք է լինի հետևյալ տեղեկատվությունը.

1) արտադրանքի տեսակը,

2) արտադրանքի անվանումը,

3) արտադրողի անվանումն ու հասցեն,

4) արտադրանքի որակի մասին տեղեկատվություն (չափաբաժնային փաթեթավորման մեջ կտորներով արտադրանքների համար),

5) տրանսպորտային փաթեթավորման մեջ գտնվող սպառողական փաթեթավորման մեջ պարունակվող հեղուկի ընդհանուր ծավալը:

  1. Տրանսպորտային փաթեթավորման վրա կարող է լինել լրացուցիչ այլ հավաստի տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում):
  2. Տրանսպորտային փաթեթավորումը պետք է ամուր փակված լինի այնպես, որ ապահովի փոխադրման և պահեստավորման ընթացքում ապրանքների անվտանգությունը:
  3. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքը (տուփը) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝

1) «Նիկոտին պարունակող արտադրանք» մակագրությունը, և (կամ) ՆՊԱ-ի անվանումը (օրինակ՝ «տաքացվող ծխախոտի գլանակ», «ծխախոտ պարունակող տաքացվող կապսուլա» և այլն),

2) ՆՊԱ-ի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը,

3) արտադրողի կողմից լիազորված Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում),

4) սպառողական փաթեթվածքում ՆՊԱ-ի գլանակների քանակի մասին տեղեկություններ (հատիկով արտադրանքի համար),

5) արտադրողի և (կամ) ներկրողի անվանումը, վերջիններիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն): Նշված տեղեկատվությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմի վրա՝ կարդալու համար տեսանելի տեղում,

6) ՆՊԱ-ի սարքի անվանումը, որի հետ օգտագործվում է ՆՊԱ-ն,

7) ՆՊԱ-ի արտադրության ամսաթիվը, ինչպես նաև պիտանիության ժամկետը,

8) «Անչափահասներին վաճառքն արգելվում է» մակագրություն,

9) նախազգուշացնող մակագրություն՝ «Այս արտադրանքը զերծ չէ ռիսկերից և առաջացնում է կախվածություն»: Մակագրության տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և Helvetica Armenian PS Regular տառատեսակով: Սույն կետով նախատեսված տեղեկությունը ներկայացվում է 3-4 մմ-ից ոչ պակաս հաստություն ունեցող սև շրջանակում: Շրջանակով սահմանափակված հատվածը՝ ներառյալ հենց շրջանակը պետք է զբաղեցնի սպառողական փաթեթավորման երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ՝ շրջանակը, ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է մոլորեցնի սպառողներին: ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա կամ վերջինիս ներդիր-թերթիկի վրա կարող է ներկայացվել սույն ստանդարտի սույն կետում չթվարկված լրացուցիչ տեղեկություններ՝ տեղեկությունները հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում: Չի թույլատրվում սույն կետում թվարկված տեղեկությունները ներկայացնել փաթեթավորման թաղանթի վրա, քանի որ սպառողական փաթեթվածքի կամ վերջինիս ներդիր-թերթիկի վրա ներկայացված տեղեկությունները պետք է ներկայացված լինեն հստակ, ընթեռնելի, չջնջվող, կլիմայական գործոնների նկատմամբ դիմացկուն տառերով կամ նշաններով:

  1. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում զետեղել՝

1) տաքացման համար նախատեսված այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել նիկոտինի մատակարարման համակարգի գնահատման համար՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան,

2) տաքացման համար նախատեսված այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնց օգտագործմամբ նիկոտինի մատակարարման համակարգի համապատասխանության գնահատում իրականացնելու ընթացքում հայտնաբերվել են ՆՊԱ-ի, ՆՊԱ-ի օգտագործման հետևանքով առաջացած նիկոտին պարունակող աէրոզոլի և (կամ) նիկոտինի մատակարարման ընդհանուր համակարգի և օրենսդրական պահանջների միջև անհամապատասխանություն,

  • Տեղեկատվություն, համաձայն որի ՆՊԱ-ն նախատեսված է կամ կարող է օգտագործվել տաքացման համար ցանկացած և (կամ) բոլոր սարքերի հետ:
  1. Սպառողական փաթեթվածքի կամ վերջինիս ներդիր-թերթիկի վրա տեղեկություններ զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է ապահովեն ՆՊԱ-ի փոխադրման, պահպանման կամ իրացման ընթացքում այդպիսի տեղեկության պահպանումը:
  2. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի կամ վերջինիս ներդիր-թերթիկի վրա տեղեկությունները պետք է զետեղվեն հայերեն (կարող են զետեղվել նաև այլ լեզուներով):

 

ՆՄԷՀ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

  1. Ըստ օգտագործման մեթոդի ՆՄԷՀ-ը բաժանվում է հետևյալ խմբերի․

     1) մեկանգամյա օգտագործման համար ՆՄԷՀ` պատրաստի օգտագործման համակարգ, որը արտադրողի կողմից նախապես լցված է ՆՄԷՀ-ի համար նախատեսված հեղուկով, որը նախատեսված չէ ՆՄԷՀ-ը կրկնակի լիցքավորելու համար կամ օգտագործված չափաբաժնային փաթեթավորումը փոխարինելու համար,

     2) Բազմակի օգտագործման ՆՄԷՀ, որը նախատեսված է օգտագործողի կողմից չափաբաժնային փաթեթավորումը փոխարինելու կամ բեռնարկղը հեղուկով նորից լցնելու համար: ՆՄԷՀ- ի առանձին բաղադրիչները և ՆՄԷՀ-ի հեղուկը կարող են ամբողջությամբ մատակարարվել ՆՄԷՀ- ի հետ և / կամ գնվել առանձին:

  1. ՆՄԷՀ-ը կարող է ներառել հետևյալ բաղադրիչները՝ ատոմայզեր, չափաբաժնային փաթեթավորում ՆՄԷՀ հեղուկով (պարկուճի (քարթրիջի) տեսքով և այլն), բեռնարկղ ՆՄԷՀ հեղուկի համար, էլեկտրաէներգիայի աղբյուր, լիցքավորիչ, ծխափող, պատյան, հոսանքափոխարկիչ, լույսի ցուցիչ և այլ տարրեր:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆՊԱ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգին ՆՊԱ-ի համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների անմիջական կիրառմամբ և կատարմամբ:
  2. ՆՊԱ-ների համապատասխանությունը սույն տեխնիկակակն կանոնակարգին, փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

  1. Մինչև Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ դրվելը, ներառյալ ներմուծելը՝ ՆՊԱ-ն ենթակա է համապատասխանության հավաստման՝ համապատասխանության հայտարարագրմամբ։
  2. Սույն տեխնիկական կանոնակարգինՆՊԱ-ի համապատասխանության գնահատումն իրականացվում է ՆՊԱ-ի խմբաքանակի և սերիական արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:
  3. ՆՊԱ-ի համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատուն՝

1) կազմում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝

ա․ սպառողական փաթեթվածքի նմուշը.

բ․ ներդիր թերթիկը․

գ․ ՆՊԱ-ի նմուշների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունը․

դ․ մատակարարման մասին պայմանագիրը և ապրանքաուղեկից փաստաթղթերը.

ե․ որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (համապատասխանության գնահատման ընթացակարգով սահմանված պահանջի դեպքում).

զ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել հաստատելու ՆՊԱ-ի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև վերջինիս վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (առկայության դեպքում).

է․  իրականացնում է ՆՊԱ-ի նույնականացումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի V գլխին համապատասխան.

ը․ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որակի կառավարման համակարգի գործունեությունը լինի կայուն (անհրաժեշտության դեպքում).

թ․ ընդունում է համապատասխանության հայտարարագիրը, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանով սահմանված պահանջներին, լրացվի հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ՝ համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ձևաչափին.

ժ․ զետեղում է ՆՊԱ-ի սպառողական և փոխադրման տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով։

  • համապատասխանության հավաստման ընթացակարգն ավարտվելուց հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագիրը։

 

ՆՊԱ-Ի ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Արտադրողի կողմից լիազորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող ՆՊԱ-ի արտադրողը կամ ներմուծողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ հաշվետու օրացուցային տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի վերջին օրվանից ոչ ուշ, առողջապահության ոլորտում լիազոր մարմին ներկայացնել հաշվետվություն, որը պարունակում է տեղեկություններ նիկոտին պարունակող արտադրատեսակների լցանյութերի կազմի, առանց նիկոտինային և նիկոտին պարունակող հեղուկների կազմի, տաքացման համար խառնուրդների կազմի մասին, այդ թվում՝ տեղեկություններ, հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրականացված՝ սույն տեխնիկական կանոնակարգով ներկայացված Ձևին համապատասխան (այսուհետ ՝ հաշվետվություն)։
  2. Հաշվետվությունը ներկայացվում է անդամ պետություններում շահագործման հանձնված և հաշվետվության կազմում ներկայացվող տվյալների հաղորդման և պահպանման գաղտնիությունը ապահովող էլեկտրոնային համակարգի միջոցով։
  • Հաշվետվությունը պետք է պարունակի բաղադրիչների անվանումների ցանկը և դրանց կշիռը ՝ ըստ նիկոտին պարունակող արտադրանքի յուրաքանչյուր անվանման։
  1. Այն դեպքում, երբ արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը բաղադրամասերի վերաբերյալ թունաբանական հետազոտություններ են իրականացրել կամ նման հետազոտություններ են իրականացվել դրանց պատվերով, ապա արտադրողը և (կամ) ներմուծողը պարտավոր է հաշվետվության մեջ հայտնել թունաբանական հետազոտությունների անցկացման փաստի մասին և առողջապահության ոլորտում անդամ պետության լիազոր մարմին ներկայացնել այդ հետազոտության արդյունքների մասին տեղեկությունները ՝ նշելով այդ ժամանակ օգտագործված մեթոդները, չափումների կատարման մեթոդիկաները և չափումների միջոցների տեսակները։

 

 ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է Oրենքով սահմանված կարգով:

 

 

 ՑԱՆԿ

ՆՊԱ-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ

 

  1. Նյութեր՝

ագարինաթթու (Acidumagaricinicum).

կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum).

դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ.

սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis).

գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum).

կամֆորայի յուղ (Oleum Camphoratum).

կամֆորա.

կումարին.

կանճրակ.

կենսածառ` թույա

սաֆլոր,

թուխոն:

  1. Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։
  2. Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii).

ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտեր (Herba Rutae).

սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis).

դեղատու իշառվույտից (Millilotus officinalis).

տոնկա հատիկներից (Semen Toncae).

հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima).

գետնաստղից (Asperulaodorata):

ՁԵՎ

 

ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված (շրջանառության մեջ դրված) նիկոտին պարունակող արտադրատեսակների

 

  1. Նիկոտին պարունակող արտադրանքի անվանումը ______________________________________________________________

 

  1. Գլիցերինի, պրոպիլենգլիկոլի, նիկոտինի (նիկոտինի աղերի) մաքրություն

______________________________________________________________

 

  1. Բաղադրիչների անվանումների ցանկը և դրանց կշիռը:

______________________________________________________________

№ հ/հ

Բաղադրիչների անվանումները

Բաղադրիչների մասնաբաժինը, կշիռը տոկոսներով (%)

1

2

3

 

 

       

Նշում․ Բաղադրամասի մասնաբաժինը, կշիռը հաշվարկվում է ըստ բաղադրատոմսի (մասնագրի).

 

  1. 3-րդ կետում նշված բաղադրիչների վերաբերյալ անցկացված թունաբանական հետազոտությունների մասին տեղեկություններ:

Կատարվել են արդյոք արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված նիկոտին պարունակող արտադրանքի թունաբանական հետազոտություններ, թե հաշվետու ժամանակահատվածում դրանց թունաբանական հետազոտությունները պատվիրվել են՝ սույն հաշվետվության մեջ նշված բաղադրիչների վերաբերյալ։

այո

□ ոչ

  1. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները (որոնք կոնֆիդենցիալ բնույթի տեղեկություններ են) նշված են __________________

______________________________________________________________ (սույն զեկույցի աղյուսակի կետերը)

 

Նշումներ: 1. Առևտրային գաղտնիք կազմող (կոնֆիդենցիալ բնույթի տեղեկատվություն հանդիսացող) տեղեկությունների բացակայության դեպքում դրվում է գծիկ։

  1. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների (որոնք կոնֆիդենցիալ բնույթի տեղեկություններ են) Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից ապահովվում է տեղեկությունների գաղտնիության պահպանման ռեժիմը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

 

 

Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված նիկոտին պարունակող արտադրանքը, _____________________________

__________________________________________________________________

______________________________________________________________

(պաշտոն) (ստորագրություն) (անուն, ազգանուն, հայրանունը)

"___" ____________20___թ

 

  • Discussed

    23.06.2021 - 11.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 884

Print