Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով՝

  • նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող՝ Քաղաքացիական և Վարչական պալատներ,
  • կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցեր:
  • Обсуждалось

    06.04.2021 - 21.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1285

Принт

Предложения

Սուրեն Անտոնյան

21.04.2021

Կարծում եմ, յուրաքանչյուր դեպքում որևէ իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար նախևառաջ պետք է տեսնել դրա ընդունման անհրաժեշտությունը, դրա վերաբերյալ հիմնավորումները՝ համապատասխան վերլուծություններով։ Այս նախագիծը նույն չհիմնավորումներով /այո տառասխալ չկա, այո չհիմնավորումներով/ նույն փաստարկներով ներկայացվել Սահմանադրական փոփոխություններից հետո դատաիրավական օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթով և հանվել էր շրջանառությունից, հաշվի առնելով ներկայացված բացասական դիրքորոշումները։ Էլի վկայակոչվել էին սահմանադրական դատարանի որոշումները, որտեղ խոսվել էր վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին, քանի որ վերաքննություն իրականացնող օղակի բացակայության պայմաններում վճռաբեկ դատարանի կողմից իրականցումը վճռաբեկության ավելի խիստ կանոններով սահմանափակում էր դատավարության մասնակիցներիկողմից դատական երկրորդ ատյանում իրենց բողոքը քննվելու հնարավորությունից։ Դրանից ավելին չի ասվել քանի որ գործող մոդելը այս տարիների ընթացքում արդարացրել է իրեն, չունենալով վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իրականացմանը խոչընդոտող արատներ։ Համենայնդեպս ներկայացված հիմնավորումներում չկան այդպիսի վերլուծություններ։ Չեմ կարող հիմնավորված համարել նաև այն պնդումը, որ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներից վարչական մասնագիտացում ունեն տնտեսական դատարանում աշխատանքային փորձ ունեցող դատավորները, քանի որ ինչպես տնտեսական դատարանի այնպես էլ ընդհանուր իրավասության դատարանները այդ ժամանակահատվածում կիրառել են քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որը կարգավորել է նաև պետական մարմինների և պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հարուցված քաղաքացիական գործերի վարույթը։ Նշեմ նաև, որ այդ ժամանահատվածում արդեն իսկ գործողության մեջ էր դրված նաև Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը, որը ևս հավասարապես կիրառվում էր ինչպես ընդհանուր իրավասության դատարանների այնպես էլ տնտեսական դատարանի դատավորների և վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի դատավորների կողմից։ կողմից։ Ընդ որում տնտեսական դատարանի դատական ակտերը անմիջականորեն բողոքարկվել են վճռաբեկ դատարան և միայն բեկանումից հետո է տնտեսական դատարանում ձևավորվել կոլեգիալ կազմ վերաքննություն իրականացնելու համար։ Նախագծի հիմնավորումներում անթույլատրելի գաղափար է տարվում, որ վարչական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումների կայացման հարցում որոշիչ դեր ունեն քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները։ Երևի թե նախագծի հեղինակները այս հարցը պետք է քննարկեյին նաև վճռաբեկ դատարանում որոշում կայացնող դատավորների հետ, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեին ինչպես քաղաքացիական այնպես էլ վարչական գործերի քննության առանձնահատկությունների մասին։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների կողմից կայացված որոշումները և դատավորների հատուկ կարծիքները հրապարակված և հանրայնացված են և նախագծի հեղինակները կարող էին ներկայացնել համապատասխան վերլուծություններ, թե ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում ըստ իրենց <<ոչ մասնագետ>> դատավորների քվեարկությունը վարչական գործերով։ Նախագծի հեղինակների տրամաբանությամբ շարժվելու դեպքում ելնելով <<մասնագիտական արդարադատություն>> ունենալու պահանջից պետք է ստեղծենք նաև սնանկության գործերով, սնանկության գործերի շրջանակում քննվող քաղաքացիական և վարչական գործերի, սոցիալական ապահովության մարմինների, հարկային գործերի, ընտանեկան հարցերի և այլ դատարաններ և վերադաս ատյաններ։։ Նման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է այնպիսի վերծություն, որը թույլ կտա համոզվել գործող մոդելի անարդյունավետության մեջ և ոչ թե հիմնավորումների հիմքում դնել սահմանադրական դատարանի բոլորովին այլ հարցերով կայացված որոշումներից բերված մեջբերումները։ Առկա հիմնավորումների շրջանակում գտնում եմ որ ներկայացված նախագիծը ոչնչով չի տարբերվում նույնաբովանդակ նախորդ օրինագծից, որը շրջանառությունից դուրս հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ, ինչն էլ ինքնանպատակ է դարձնում այս ողջ գործընթացը։ Նման նախագիծ ձեռնարկելուց առաջ ցանկալի կլիներ քննարկումներ անցկացնել մասնագիտական այն շրջանակների հետ, որոնք կարող էին մասնագիտական լուրջ պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ։ Ցանկանում եմ նաև նշել, որ այս տիպի հարցերով փակ քննարկումներն արդյունավետ չեն։ Սուրեն Անտոնյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

21.04.2021

Առաջարկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների տարանջատմամբ ձևավորել առանձին քաղաքացիական և վարչական պալատներ՝ առանձնացնելով նաև դատավորներին։ Ընդ որում, որպես նախագծի ընդունման հիմնավորում մատնանշվում է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացումը, դրա մատչելիությունը քաղաքացիների համար, ինչպես նաև վարչական արդարադատության բեռնաթափումը։ Որպես առաջարկվող իրավակարգավորման անալոգիա ներկայացվում է մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Լիտվայի և այլ երկրներում առկա տարբերակները։ Ներկայացված նախագծի, մասնավորապես՝ սահմանադրական օրենքի փոփոխություններում նման հատվածական լուծումները անընդունելի են հետևյալ նկատառումներից ելնելով․ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ դատական համակարգի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով առաջադրվեց դատավորների թվի ավելացման խնդիր։ Քննարկվող խնդիրը հատկապես ակնառու է վարչական արդարադատության ոլորտում, որտեղ անձի և պետության միջև առաջացող վարչաիրավական հարաբերություններում բողոքների քանակը վերջին տարիներին գնալով աճում է՝ հասնելով աննախադեպ ցուցանիշների՝ ըստ էության անարդյունավետ և անհասանելի դարձնելով վարչական արդարադատությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Խնդրի լուծման նպատակով վերոնշյալ ռազմավարությամբ, ինչպես նաև 12․02․2020թ․ ՀՀ վարչապետի՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման հիման վրա, նախատեսվում էր նաև դատական իշխանության մարմինների համակարգային փոփոխություններ, որոնք պետք է նպատակամղված լինեին ապահովելու դատական իշխանության անկախությունը, արդյունավետ գործունեությունը՝ վերջնանպատակում ակնկալելով երաշխավորել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Սակայն դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ ոլորտային հիմնական իրավական ակտում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերջին մեկ տարում տասից ավել փաթեթային փոփոխությունները ոչ միայն չեն նպաստել դատական իշխանության անկախության ապոհվմանը, դատավորների ծանրաբեռնվածության նվազեցմանը, այլ ավելացրել են դատական իշխանության կախվածության իրավական հնարավորությունները, վատթարացրել են դատավորների ծանրաբեռնվածության վիճակը։ Վերոնշյալի հիմնական պատճառը օրենսդրական բարեփոխումների չհամակարգված բնույթն է, վարչաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրության անկատար վիճակը, որի շտկման ուղղությամբ քայլերը բովանդակային առումով տեսանելի չեն։ Մասնավորապես՝ ներկայումս ՀՀ վարչական արդարադատության ծանրաբեռնվածության զգալի մասն են կազմում հարկային, տնտեսական մրցակցության, քաղաքաշինական և վարչաիրավական հարաբերությունների այլ ուղղություններից բխող վեճերով գործերը։ Նշյալ ոլորտներում նորմատիվային պահանջների հակասական սահմանումները, իրավական բացերը, կոռուպցիոն էական ռիսկերին նպաստող անիրավաչափ կարգավորումները բացառում են դատական բարեփոխումների ցանկացած լուծումների պարագայում վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակի իրականացումը։ Նման պայմաններում, օրենսդրության վերոնշյալ ոլորտներում արմատական և համակարգային բարեփոխումների անտեսմամբ, իրավական կայունության և որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը ռազմավարական պլանավորմանը հակասող անթույլատրելի հաճախականությամբ և բովանդակությամբ ենթարկվում է փոփոխությունների՝ անտեսելով օրենսդրական ակտերի փոխկապվածության, իրավակարգավորումների համալիր բնույթի առանձնահատկությունները։ Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում իրավական և կառավարման ռազմավարության սկզբունքներին հակասող նմանատիպ փոփոխություններից և օրենսդրության կատարելագործման քաղաքականության ոլորտում առաջնորդվել համակարգայնության, ռազմավարական երկարաժամկետ պլանավորման, համալիրության սկզբունքներով՝ ապահովելով նաև պետական միջոցների ծախսերի արդյունավետությունը։

Узнать больше