Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով՝

  • նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող՝ Քաղաքացիական և Վարչական պալատներ,
  • կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցեր:
  • Տևողություն

    06.04.2021 21.04.2021
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 704

Տպել

Առաջարկներ`

Գոռ Հակոբյան

12.04.2021

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մինչ նախագծի բովանդակության վերաբերյալ ըստ էության դիտարկումներս ներկայացնելը ցանկանում եմ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ում առնչվում է տվյալ օրենսդրական նախաձեռնությունը, նշել, որ նման օրենսդրական փոփոխության նախագծի ստեղծման գործընթացին ճիշտ կլիներ անմիջականորեն՝ համապատասխան քննարկումների միջոցով, մասնակից դարձնել հենց առավել շահագրգիռ մարմնին՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին՝ ի դեմս այդ պալատի՝ նման ցանկություն ունեցող դատավորների՝ նպատակ ունենալով նշված դատավորներին իրազեկելու նախագծի վերաբերյալ, բացահայտելու նրանց կարծիքը, նրանցից ստանալու դիտողություններ և առաջարկություններ, որից հետո միայն ամփոփել տվյալ գործընթացը: Կարծում եմ, որ դեռևս այդ հնարավորությունն առկա է։ Այժմ, ըստ էության․ 1․ Հոդված 1-ով առաջարկվում է քաղաքացիական պալատի թվակազմը սահմանել յոթ դատավոր, մինչդեռ այդ չափի վերաբերյալ տվյալ օրենքի ընդունման վերաբերյալ հիմնավորումը որևէ հիմնավորում չի պարունակում։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է գոնե որոշակի ժամանակահատվածի կտրվածքով ուսումնասիրել քաղաքացիական գործերի քանակային առումով համապատասխան վիճակագրությունը, այդ գործերի բաշխվածության աստիճանը ներկայումս գործող դատավորների միջև, որից հետո ճիշտ հետևություն անել տվյալ պալատի անհրաժեշտ թվակազմի վերաբերյալ։ Հակառակ պարագայում կարող է ստեղծվել արհեստական և չհիմնավորված ծանրաբեռնվածություն։ 2. Հոդված 2-ով նախատեսվում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի այն դատավորները, որոնք չեն դիմել կամ դիմել և չեն ընտրվել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար, վարչական պալատի ձևավորումից հետո շարունակում են պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ մինչև իրենց լիազորությունների համար սահմանված ժամկետի ավարտը: Կարծում եմ, որ այստեղ հաշվի չի առնվել այն իրավիճակը, երբ, օրինակ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների կողմից համապատասխան դիմումը չներկայացվելու կամ նրանց չընտրվելու դեպքում պաշտոնավարելը շարունակելու պայմաններում քաղաքացիական պալատի դատավորների քանակը կարող է գերազանցել որոշված թվակազմը՝ յոթը։ Դրանից ելնելով՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է անորոշությունից խուսափելու նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ ամբողջությամբ և որոշակիորեն լուծում տալ ապագայում առաջանալիք բոլոր հնարավոր իրավիճակներին։ 3. Հոդված 2-ով նախատեսվել է նաև, որ քաղաքացիական և վարչական պալատները համարվում են ձևավորված վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրվելու պահից, և մինչև վարչական պալատի ձևավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական և վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից: Նախ ցանկանում եմ նշել, որ անհասկանալի պատճառով քաղաքացիական և վարչական պալատների ձևավորված լինելու հարցը պայմանավորվել է բացառապես վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրված լինելու փաստով՝ անտեսելով, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ, օրինակ, որոշակի հանգամանքներից ելնելով և տարբեր պատճառներով՝ չհամալրվի (պակասի) հենց քաղաքացիական պալատի դատավորների թվակազմը։ Այս իրավիճակը ևս դուրս է մնացել առաջարկվող օրենսդրական փոփոխության կարգավորման դաշտից։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ առաջարկվող այդ փոփոխությանն անդրադառնալ նաև հետևյալ տեսանկյունից։ Այսպես՝ Նախագծի բովանդակությունից բխում է, որ քաղաքացիական պալատը կարող է ձևավորված համարվել բացառապես այն պահից, երբ վարչական պալատում համալրվել են դատավորների բոլոր թափուր պաշտոնները։ Մինչդեռ կարծում եմ, որ քաղաքացիական պալատի ձևավորված լինելու փաստը, եթե տվյալ պալատի թվակազմն ամբողջական է, ճիշտ չէ պայմանավորել մյուս պալատի դատավորների թափուր պաշտոնները համալրված չլինելու փաստով։ Այս դեպքում, կարծում եմ, որ քաղաքացիական պալատն ամեն դեպքում պետք է համարել ձևավորված։ Այլ հարց է, որ մինչև վարչական պալատի ձևավորումը վճռաբեկության կարգով վարչական գործերի քննությունը վերապահվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին: Ընդ որում, այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել բացառապես այդ պալատի այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ՝ այն էլ այն դեպքում, երբ նրանց թիվը ձևավորված քաղաքացիական պալատում կկազմի մեծամասնություն։ 4. Հոդված 2-ով նախատեսվել է նաև, որ Վարչական պալատի ձևավորումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է Վարչական պալատի նախագահի նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը: Տվյալ դեպքում առաջարկվող օրենսդրական փոփոխության կարգավորման դաշտից դուրս է մնացել Քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում վերջինիս նշանակման հարցի լուծման ընթացակարգի կարգավորումը։ 5. Հոդված 2-ով նախատեսվել է նաև, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից քննվող գործերը Վարչական պալատի ձևավորման պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջև, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի այն գործերը, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում և որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի մասնագիտացմանը, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջև: Նախ կարծում եմ, որ այստեղ ևս անհրաժեշտ է մտցնել հստակեցում այն առումով, որ պարզ լինի, որ <<քննվող գործեր>> ասելով՝ ի նկատի են ունեցվում բացառապես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ Վարչական պալատի ձևավորման պահին վարույթում գտնվող գործերը։ Բացի այդ, քանի որ ինչպես Վարչական պալատի ձևավորման պահին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթում գտնվող գործերի, այնպես էլ այդ պահին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի այն գործերի, որոնց վերաբերյալ դեռևս չի կայացվել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում և որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի մասնագիտացմանը, համար նախատեսվել է մեկ շաբաթվա ընթացքում դրանք Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջև վերաբաշխելու հնարավորություն, ուստի առաջարկում եմ Հոդված 2-ի 14-րդ և 15-րդ կետերը միավորել՝ նկատի ունենալով, որ դրանցով նախատեսվող կարգավորումները նույնական են։ Հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ այդ նորմերը նախատեսում են միմյանցից տարբերող կարգավորումներ։ Միաժամանակ կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը պետք է շարադրել այնպիսի խմբագրությամբ, որպեսզի Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատն իրավունք ունենա վճռաբեկ բողոքը վերադարձնելու այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում սխալ է նշվել Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի անվանումը, որին հասցեագրվել է բողոքը։ Նման թերություններն սկզբնական շրջանում կարող են լինել բազմաթիվ։ Ընդ որում, նման իրավիճակների համար կիրառելի եմ համարում հենց վճռաբեկ բողոքը վերադարձնելու գործիքակազմը՝ նպատակ ունենալով այն ներկայացրած անձին հնարավորություն տալ շտկելու թերությունը և ընտրելու ճիշտ պալատը։ Միևնույն ժամանակ գտնում եմ, որ այս դեպքում կարելի է նաև քննարկել սխալ պալատ ընտրելու հետևանքով բողոք ներակայացնելու ժամկետը բաց թողնելիս այն օրենքով պարտադիր հարգելի համարելու հարցը՝ անցումային դրույթներում նման <<արտոնություն>> կիրառելու համար սահմանելով որոշակի վերջնաժամկետ։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.04.2021

Հարգելի գործընկերներ, մենք կողմ ենք նախագծին: Սակայն կայքում չի երևում քվեարկության հարթակը: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: