Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 296-րդ հոդվածում`

  • 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

  • 2-րդ մասի 2-րդ կետում «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,» բառերը.
  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

 7) կատարվել է շահադիտական դրդումներով՝».

  • 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

  • 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 297-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու» բառը «չորս» բառով.
  • 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տաս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.07.2017 - 02.08.2017

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция, Охрана природы

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11164

Принт