Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդաբանության և ջրավազանային կառավարման պլանի մոդելի   փոփոխությամբ, որոնք հաստատվել են համապատասխանաբար  ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն և  ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումների ընդունմամբ:  Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև Ախուրյանի գետավազանում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, ջրօգտագործողների միջև էներգետիկ ու ոռոգման նպատակներով ջրօգտագործման գործընթացի հավասարակշմամբ: 

  • Обсуждалось

    19.03.2021 - 05.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6509

Принт

Предложения

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

31.03.2021

Ուսումնասիրելով էկոլոգիական թողքի արժեքները, վստահաբար կարող ենք ասել, որ էկոլոգիական թողքի արժեքները հաշվարկվել են ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական կարողություններ ունեցող անձանց կողմից, ինչպես նաև գործ ունենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերը Չտիրապետող անձանց հետ: Մասնավորապես, առաջարկվող նախագծի Աղյուսակ N3-ի 8-րդ կետում ներկայացված է Գիժգետը Թավշուտի ջրամբարից մինչև գետաբերան հատվածի համար12 ամիսներին տարբեր բնապահպանական թողքի արժեքները: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ ՛՛20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը՛՛: Ինչպես գիտենք Թավշուտի ջրմաբարի ընդհանուր ծավալը շուրջ 6 մլն խմ է, ուստի Թավշուտի ջրամբարից հետո բնպահպանական թողքի արժեքը 12 ամիսների համար պետք է լինի միարժեք, այն է՝ բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, առաջարկվում է ամբողջովին վերանայել սույն նախագիծը:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

30.03.2021

Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում բնապահպանական թողքերի համար նշված է բավականաչափ մեծ սխալանքի տոկոս՝ ±15-25%: Բերված այս սխալանքի տոկոսով գետերում անհրաժեշտ բնապահպանական թողք չի կարող հաշվարկվել և չպահպանելով հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական ցուցանիշների համար անհրաժեշտ ջրաքանակ, ապա այդ գետահատվածներում կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը, ուստի ՛՛±15-25% սկալանքը՛՛ վերանայման կամ հստակ գիտական հիմնավորման անհրաժեշտություն ունի:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

30.03.2021

Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում օգտագործված է ՛՛ջրային մարմին՛՛ տերմինը, ինչը ՀՀ-ում գործող որևէ օրենսդրական, ենթաօրենսդրական կամ իրավական ակտով սահմանված չէ, ուստի տերմինը խմբագրման կարիք ունի:

Узнать больше