Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի՝

       1) 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.

       2) 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը:

  1. 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներ համարվող անձանց վրա:
  • Обсуждалось

    17.03.2021 - 01.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5521

Принт

Предложения

Vardan Vardanyan

23.03.2021

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդրի ստացած կրթաթոշակը և այլ վճարովի աշխտանքից ստացած աշխատավարձը նույն բովանդակությունը և նպատակը չունեն։ Առաջինի դեպքում նպատակը այլ է, երկրորդի դեպքում ամբողջովին այլ և այստեղ, իմ կարծիքով կա նաև հակասահմանադրականոթյան խնդիր, ուստի առաջարկում եմ հստակեցնել նախագծի բուն նպատակը, ենթադրվող օգուտները, նախկին իրավակարգավորումից բխող վնասները։

Maria Asatryan

20.03.2021

Սակայն կան ոմանք, ովքեր իրենց ուսումը չեն համադրում աշխատանքի հետ։Իսկ մյուսները վարձատրվում են իրենց ախատանքի դիմաց։

Գրիգոր Բեջանյան

19.03.2021

Մի քանի առարկություն, նոր նախագծով հստակ չի նշվում, թե որքան է <<մեծամասնության>> թիվը, և եթե նույնիսկ լինի 5-6 ունկնդիր, տվյալ նախագծով խախտվում են իրենց կրթություն ստանալու իրավունքը և տվյալ ունկնդիրները արդեն չեն կարող մասնակցել միայն համապատասխան մասնագիտական պատրաստման ծրագրերին: ՀԳ նիստերի քարտուղարի աշխատավարձը 115000 դրամ է միջին ուսամն տևողությունը 6 ամիս 115000x32x6=22,080,000 դա ԱԺ 3-4 պատգամավորի աշխատավորձ է առանց պարգևավճար, և չեմ կարծում, որ 135 պատգամավորներն էլ աշխատում են մեծ ջանքերով և ներուժով, կրճատումները կատարեք համապատասխան ոլորտներում:

Узнать больше