Добавить в избранное

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ղեկավարին» բառերը փոխարինել «վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պետին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ծառայությունն է» բառերից հետո լրացնել «, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է» բառերը,
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «ազգային անվտանգության մարմինների» բառերը:
Հոդված 4. Օրենքի 16.1-ին և 16.2-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16.1. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը և զինվորական կոչումները
1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններ`
ա. ծառայության պետ,
բ. ծառայության պետի տեղակալներ.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններ` պահպանական գործառույթներ իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններ` պահպանական գործառույթներ իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի տեղակալներ, սույն մասի 2-րդ կետում չընդգրկված ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ, ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:
2. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ծառայության ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Ծառայությունում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.
Կազմերը Կոչումները
Ենթասպայական ենթասպա
ավագ ենթասպա
Սպայական
կրտսեր սպաներ լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներ մայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներ
գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ
գեներալ-գնդապետ
4. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանում են կոչումների հետևյալ վերին սահմանները.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը`
ա. ծառայության պետի համար գեներալ-գնդապետի կոչումն է,
բ. ծառայության պետի տեղակալների համար գեներալ-լեյտենանտի կոչումն է.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:
4. Ծառայության պետը, կախված ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները:
5. Ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Ծառայության ծառայողների բարձրագույն սպայական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
7. Ծառայության ծառայողների ավագ և կրտսեր սպայական, ինչպես նաև ենթասպայական կոչումները շնորհում է ծառայության պետը:
Հոդված 16.2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները
1. Ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
3. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
4. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
5. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
6. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միմիայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:
7. Ծառայության ծառայողների կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
8. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության և Արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ծառայության պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.3-րդ և 16.4-րդ հոդվածներով.
«Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված այլ հարաբերությունները
1. Ծառայությունում ծառայության հետ կապված և դրանով պայմանավորված, այդ թվում՝ ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների նշանակման և ազատման, կոչումների շնորհման և զրկման, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, ուսումնառության, կադրերի տրամադրության տակ թողելու, հանգստի ժամանակի, արձակուրդի, սոցիալական այլ երաշխիքների, ծառայության ժամկետի հաշվարկի և այլ՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունների վրա տարածվում են ազգային անվտանգության մարմիններում ծառայության՝ համանման հարաբերությունները կարգավորող դրույթները:
Հոդված 16.4. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը և ազատելը
1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ:
3. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը։»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի իրավահաջորդն է:
3. Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը և աշխատողների քանակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:
5. Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոններում նշանակումներն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի մյուս աշխատակիցները վերանշանակվում են վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայությունում՝ իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարազոր (գրավոր համաձայնության դեպքում՝ նաև ցածր) պաշտոնների՝ վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում:

  • Обсуждалось

    04.03.2021 - 19.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7126

Принт

Связанные документы / ссылки