Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Լիանա Բաբաջանյան 17.02.2021 15:05:09 | Ինքնին անտրամաբանական է Քրեական օրենսգրքի նման բովանդակությամբ հոդվածով ծանրաբեռնումը, քանի որ ՀՀ Սահմանադրության 28 հոդվածը սահմանում է բոլորի հավասարությունն օրենքի առջև, իսկ հոդված 29 սահմանում է որևէ հատկանիշով խտրականության արգելքը։ Այս տեսանկյունից հանրային ծառայության մեջ գտնվող անձի պատիվն ու արժանապատվությունը չի կարող ավելի բարձր և կարևոր գնահատվել շարքային քաղաքացիների պատվից և արժանապատվությունից։ Քրեորեն պատժելի զրպարտությունը հակասում է ժողովրդավարության գաղափարին, քանի որ խեղդում է այլակարծությունը, պատժելով պետական պաշտոնյանների և ինստիտուտների մեծամասամբ հիմնավորված և արդարացի քննադատությունը։ Ազատազրկումը չափազանց խիստ պատիժ է տվյալ <<հանցակազմի>> համար, որը բազմիցս արձանագրել է նաև ՄԻԵԴ-ը։ Բացի այդ գրեթե բոլոր զարգացած եվրոպական երկրները գնում են վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ճանապարհով։ | ||
| 2 | Դավիթ Սանդուխչյան 21.02.2021 23:23:10 | Անընդունելի եմ համարում հանրային ծառայության մեջ գտնվող անձանց զրպարտելու կամ վիրավորելու համար առավել բարձր պաշտպանություն շնորհելը, քան մասնավոր ու հանրային հատվածներում ներգրավված մարդկանց։ Առաջարկելով ընդունել նման բովանդակությամբ 317.1 հոդվածը, կառավարությունը իրեն դասում է առավել պաշտպանություն ունեցող արտոնյալ մի վերնախավ։ Գրեթե անհավանական է, որ ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը կարող է ենթարկվել զրպարտության կամ վիրավորանքի՝ իր պարտականությունները կատարելու կապակցությամբ`առավել ևս զանգվածային զանգվածային լրատվության միջոցով։ Ակնհայտ է, որ հոդվածը մշակվել է առաջին հերթին քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտպանելու նպատակով, որոնք ավելի հաճախ են քննադատվում, և շատ անգամ տեղին՝ պարտականություները թերի կատարելու կամ առհասարակ չկատարելու համար։ Ճիշտ է, հաճախակի,հիմնականում սոցիալական ցանցերում որոշ անձինք անցնում են պարկեշտության սահմանը և օգտագործում են գռեհիկ ու քաղաքակիրթ հասարակությունում ընդունված սահմաններում չընդգրկված բառապաշար, սակայն պետք է նշել, որ թիրախավորվում են ոչ միայն բարձրաստիճան հանրային ծառայողները, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, շատ հաճախ նաև՝ լրագրողները, փաստաբանները, նախկին քաղաքական գործիչները ու հասարակական ակտիվիստները։ Նշված անձինք ոչ պակաս խոցելի են վիրավորանքի ու զրպարտության առումով ու անհասկանալի է թե, ինչու պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչները՝ իշխանավորները պետք է ավելի պաշտպանված լինեն քան մնացած բոլորը։ Եթե անդրադառնանք Եվրոպական մարդու իրավուքների դատարանի նախադեպերին՝ օրինակ Cf. Chauvy v. France գործով որոշմանը՝ Դատարանի դիրքորոշումը այդպիսինն է, որ քաղաքական բանավեճում վիրավորանք հասցնելը չի կարող հիմք լինել խոսքի ազատությունը սահմանափակելու համար, եթե այն օգտագործվել է ոչ միայն ըննդիմախոսին վիրավորելու նպատակով, այլ օգտագործվել է իր դիրքորոշումը ավելի վառ, հստակ կամ ազդեցիկ լումավորելու համար։ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է (օրինակ Lingens v. Austria կամ Monnat v. Switzerland), որ հասարակական շահ չհետապնդող վիրավորանքն ու զրպարտությունը կարող է առաջացնել քրեական պատասախանատվություն, սակայն պատիժը պետք է լինի համաչափ ու չգործի որպես լրատվական գործունեություն հուսալքող միջոց։ Այդ նկատառումը ՄԻԵԴ-ը արել է ազատազրկումը լրագրողների հանդեպ կիրառելու կապակցությամբ։ Ուստի այս առումով առաջարկվող նորմը հակասում է ՄԻԵԴ-ի իրավակիրառման պրակտիկային։ Առանձին պետք է անդրադառնալ առաջարկվող հոդվածի դիսպոզիցիայի թերություններին։ Նախ և առաջ սահմանված չեն վիրավորանքի ու զրպարտության հասկացությունները։ Նախկինում՝ հեղինակների կողմից հիշատակված 318-րդ հոդվածում դրա կարիքը չկար, քանի ոչ գործում էին 135 և 136 հոդվածները, որոնք բացատրում էին թե ի՞նչ է զրպարտությունն ու վիրավորանքը քրեական օրենսդրության իմաստով։ Քրեական օրենսգրքում վիրավորանքի սահմանումը էականորեն տարբերվում էր քաղաքացիական օրենսդրությունում հետագայում ներառված համապատասխան հասկացությունից և որպես պարտադիր օբյետիվ հանգամանք պարունակում է պատիվն ու արժանապատվությունը ստորացնելը և գործողության անպարկեշտ լինելը։ Այսինքն, վիրավորանքի անպարկեշտությունը դա այն սկզբունքային տարբերությունն էր որն առաջացնում էր քրեական պատասխանատվություն։ Համենայնդեպս, կար վիրավորանքի ու զրպարտության ստույգ սահմանում, որը բացակայում է առաջարկվող օրինագծում։ Անհրաժեշտ է նաև նշել, որ նույնիսկ քաղաքացիական պատասխանատվությունը, լինելով վիրավորանքի ու զրպարտության կանխարգելման միջոց, և որը ավելի դրական ու նախըտրելի է դիտվում ՄԻԵԴ-ի կողմից, պարունակում է վերապահում այն դեպքերի համար երբ զրպարտությունը ծառայում է հանրային շահին։ Այսինքն նախկինում օրենսդրիրը նախատեսել է (ենթադրաբար հաշվի առնելով նույն ՄԻԵԴ-ի նախադեպերը), որ որոշ դեպքերում զրպարտությունը կարող է լինել թույլատրելի եթե այն հետապնդում է հանրային շահ։ Առաջարկվող 317.1 հոդվածը որևէ նման բացառություն չի պարունակում, և ըստ այդմ, միանշանակ պետք է գնահատվի որպես ռեպրեսիվ ու, հետևաբար՝ ՀՀ սահմանադրության 42-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածներին հակասող։ ԱՌԱՋԱՐԿ - օրենքի նախագծից հանել 2-րդ հոդվածը որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական։ | ||
| 3 | Արտակ Քյուրումյան 22.02.2021 13:35:21 | ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն իսկ ունեցել է «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը» վերնագրով 318-րդ հոդվածը, որն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մայիսի 19-ի օրենքով (https://www.arlis.am/documentView.aspx?docid=44419): Վստահ եմ, որ նույնիսկ եթե ընդունվի, ժամանակի ընթացքում այս նախաձեռնությունը ևս չեղարկվելու է: Եթե ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը պատրաստվում են ընդունել այս օրենքը, ապա մինչև այն նորից չեղարկելը, առաջարկում եմ ներառել նաև «Հանրային ծառայության մեջ գտնվող անձի կողմից վիրավորելը կամ զրպարտելը» 317 պրիմ 2 հոդված և սահմանել առավել խիստ պատիժներ, քան նախատեսվում են հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից հնչող վիրավորանքների և զրպարտության համար: Անցած մեկ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ընդդիմախոսների հասցեին վիրավորական արտահայտություններ են արել: Մասնավորապես, ԱԺ ամբիոնից պատգամավորներն իրենց հակառակորդներին և ընդդիմախոսներին դիմել են «բութ», «սրիկա», «հոգնած», «տրյապկա», «անբարոյականի վաստակ», «լակոտ», «վիժվածք» և այլ բառերով ու արտահայտություններով, կամ օգտագործել են «վիզդ կկտրեմ», «հանգիստ վեր ընգեք տեղներդ», «դատաստանը լինելու է դաժան» և այլ սպառնալիքներ: Այդ բառերն ու արտահայտություններն առկա են ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020թ. ապրիլի 28-ի №30 (http://parliament.am/transcript.php?AgendaID=3913&day=28&month=04&year=2020&lang=arm#28.04.2020) և մայիսի 8 №35 (http://parliament.am/transcript.php?AgendaID=3922&day=08&month=05&year=2020&lang=arm#08.05.2020) և այլ նիստերի սղագրություններում, տարբեր հեռուստաընկերությունների վիդեորեպորտաժներում (https://www.youtube.com/watch?v=DhWW5J8wCNs , https://www.youtube.com/watch?v=niaXEJNTgkw , https://www.youtube.com/watch?v=kbfpku050Dw , https://www.youtube.com/watch?v=LhVTbq7vy94 ): Այս արտահայտությունները և սպառնալիքները հնչել են ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից: |