«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
|
1. Անհրաժեշտություն |
|
Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: |
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Նախագիծը պատրաստելիս հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթությա նմասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին N 1191-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.07.2015թ. N 647 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը: Բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակներում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար: |
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության տնտեսության զարգացման համարառաջնայինուկարևորություններկայացնողբնագավառներումմասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային,ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը: Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի առնվել նաև՝ - ՀՀ կառավարության 2021թ. ծրագիրը, - ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, - դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները, - նախորդ տարիների ընդունելության արդյունքները, - տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը: Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների կբաշխվեն հիմք ընդունելով բուհի կողմից ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: |
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Անվճար կրթություն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովում |
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ |
|
6. Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար: |
-
Продолжительность
15.02.2021 02.03.2021 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 498
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .