Add to favourites

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

1.    Անհրաժեշտություն

Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախագիծը պատրաստելիս հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթությա նմասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին N 1191-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.07.2015թ. N 647 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը:

Բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:

Միջպետական համաձայնագրի շրջանակներում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝  պետության տնտեսության զարգացման համարառաջնայինուկարևորություններկայացնողբնագավառներումմասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային,ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի առնվել նաև՝

-       ՀՀ կառավարության 2021թ. ծրագիրը,

-       ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները,

-       դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները,

-       նախորդ տարիների ընդունելության արդյունքները,

-       տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների կբաշխվեն հիմք ընդունելով բուհի կողմից ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

4.   Կարգավորման նպատակը և բնույթը

Անվճար կրթություն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովում

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

6.   Ակնկալվող արդյունքը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

  • Duration

    15.02.2021 02.03.2021
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 495

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.