Добавить в избранное

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­­ներ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթաց­քում ծագած խնդիրների լուծումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները.

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­­­նու­թյուններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության 3-րդ կետի համա­ձայն՝ «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի իրականացման շրջա­նակ­նե­րում կազ­մա­կերպությունների զուտ շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշ­վետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) «Դիլի­ջանի միջ­ազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հար­կու­մից:

Խնդիրը կայանում է նրանում, որ ծրագիր իրականացնող կազմակերպությունների կող­մից հաշվետու տարվա արդյունքներով վնասներ ունենալու պարագայում ստաց­վում է, որ կազ­­մակերպությունները չեն ապահովում շահութահարկի արտոնության կիրա­ռության համար օրենքով սահմանված նախա­պայմանը:

Միևնույն ժամանակ, օրենքով հստակ կար­գա­վորված չեն հարկման հարաբերու­թյուն­ներն այն դեպքում, երբ «Դիլիջանի միջ­ազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ծրագիրն իրա­կանացնող կազ­մակերպու­թյուն­ներն իրա­կա­նաց­նում են ծրագրին չառնչվող գործու­նեու­թյուն (գոր­ծարք­ներ), որոնց մասով նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հար­կա­յին արտոնությունները:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազ­մա­կեր­պու­թյուն­ների ստացվող եկամուտները, ինչպես նաև ծախս չեն համարվում ծրագրի իրա­կա­նաց­ման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը՝ վերացնելով ծրա­գիրն իրականացնող կազ­մա­կեր­­պությունների զուտ շահույթը ծրագրի շրջանակներում օգտագործած լինելու նախա­պայ­մանը, քանի որ այդ նախապայմանի առկայությունը գործ­նա­կա­նում ուղեկցվում է բարդու­թյուն­­ներով։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագ­րին չառնչվող գոր­ծու­նեու­թյուն (գործարքներ) իրա­կանացնելու դեպքում հար­կերի հաշ­վարկ­ման հետ կապված հարա­բերու­թյունները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջ­ազ­գա­յին դպրոց» ծրագրի հետագա իրականացմանը խոչընդոտող պայմանների վերա­ցումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հստակեցնել Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջա­նակ­ներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրա­ռու­թյան հետ կապված հարաբերությունները:


 

Տեղեկանք

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրա­վական ակտե­րի ընդունման անհ­րա­­ժեշ­տու­թյուն չի առա­ջանա:

 

 

Եզրակացություն

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­­­մամբ պետա­­­կան բյուջեի եկա­մուտ­նե­րի էական նվազեցում կամ ծախ­սե­րի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­վում: 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    05.02.2021 - 21.02.2021

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1359

Принт