Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀO-502-Ն oրենքով կատարված կարգավորումները ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման մեջ իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2021թ. փետրվարի  -ի N -Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ պետք է սահմանվի ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման կարգը, ինչպես նաև փոփոխություններ են կրել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված դրույթներում: Բացի այդ, կատարված փոփոխությունների համաձայն հանվել է ավել վճարված դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու դրույթը, միաժամանակ ՀO-502-Ն oրենքի անցումային 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Կառավարությունը պետք է կարգավորի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականություն ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ամբողջական գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն կարգավորվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձն ապահովելու նպատակով սահմանվում է, որ  որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 3-րդ հավելվածի այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ավել վճարված դրոշմանիշային վճարները վերադարձնելու ընթացակարգին, գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացն իրականացնել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 

  • Обсуждалось

    05.02.2021 - 20.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Социальное обеспечение

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5747

Принт