Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.08.2022 - 12.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի (ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկումը։ Ներկայացված նախագծով կսահմանվեն Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։ Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայկական կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվի է առնվում Համաձայնագրի անդամ պետությունում ձեռքբերված ստաժը, եթե ՀՀ տարածքում ձեռք բերված ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունք ունենալու համար։ Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Համաձայնագրի անդամ պետության տարածքում ներկայումս ՀՀ տարածքից դուրս չի վճարվում, իսկ ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի գործն ուղարկվում է մասնակից  պետության կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակի վճարումը այդ մասնակից  պետությունում շարունակելու համար։
0 2649

Обсуждалось 08.06.2021 - 24.06.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
0 4112

Обсуждалось 05.02.2021 - 20.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն կարգավորվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձն ապահովելու նպատակով սահմանվում է, որ  որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 3-րդ հավելվածի այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ավել վճարված դրոշմանիշային վճարները վերադարձնելու ընթացակարգին, գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից:
0 5814

Проект принят

Обсуждалось 02.08.2018 - 17.08.2018

Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով)  անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:  
0 6291