Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------ 2021 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

   1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XI բաժնով.

 

«XI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Կոմիտեի ղեկավարը չափագրողների վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթ հարուցելու համար հիմք է ընդունում դիմում-բողոքը, ինչպես նաև կոմիտեի ներքին վերահսկողության վարչությունից ստացված եզրակացությունը:
  2. Կոմիտեի ղեկավարի հրամանով վարչական վարույթ հարուցելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը սույն հրամանի պահանջների համաձայն իրականացնում է գործի փաստական հանգամանքների ուսումնասիրություն:
  3. Հանձնաժողովը կոմիտեում հարուցված որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման վարչական վարույթի շրջանակներում իրականացնում է վկայական ստացած անձանց կողմից կազմված հողամասի, շինությունների հատակագծերի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացած կադաստրային գործի նյութերի՝ սույն կարգի N 1 հավելվածով սահմանված պահանջների համապատասխանության ստուգում՝ կոմիտեի ղեկավարին եզրակացություն ներկայացնելու նպատակով:
  4. Եթե Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն եզրահանգմանը, որ փաստական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել տեղանքի զննում, ապա այդ մասին դիմում է կոմիտեի ղեկավարին, ով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է տեղանքի զննում:
  5. Այն դեպքում, երբ Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում տեղանքի զննում իրականացնելու համար, կոմիտեի ղեկավարը հանձնարարում է կոմիտեի ներքին վերահսկողության վարչությանը զննում կատարելու համար: Կոմիտեի ներքին վերահսկողության վարչությունը զննումն իրականացնում է այնպիսի ժամկետներում, որ վարչական վարույթի համար նախատեսված ժամկետները չխախտվեն:
  6. Զննման արդյունքները փոխանցվում են Հանձնաժողովին, որը այլ փաստաթղթերի հետ համադրության արդյունքում կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման կամ բողոքը մերժելու վերաբերյալ:»:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ՝                                                              Նիկոլ Փաշինյան

 

 

2021 թ.

Երևան

  • Обсуждалось

    03.02.2021 - 18.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4990

Принт

Связанные документы / ссылки