Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի

  N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է համավարակների և համաճարակների պայմաններում ՀՀ զինված ուժերի բուժծառայողներին, բուժաշխատողներին և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավված այլ անձանց համար հավելումների սահմանման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 1-ին հավելվածի 6.8-րդ և 7.7-րդ կետերով հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատանքների և տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ մշտական շփում ունեցող բուժծառայողների և բուժաշխատողների համար նախատեսված է հավելում, որը վերաբերվում է նրանց առօրյա գործունեությանը, սակայն հաշվի չի առնում համավարակի կամ համաճարակի պայմաններում շուրջօրյա գերլարված և բարձր ռիսկայնությամբ աշխատանքների կատարման հանգամանքը: 

Համավարակների և համաճարակների ժամանակ բուժկանխարգելիչ, տնտեսական, ինժեներատեխնիկական աշխատանքներին ներգրավված անձնակազմը խիստ ռիսկային պայմաններում իրականացնում է բուժկանխարգելիչ և տարաբնույթ ապահովման (սննդի կազմակերպում, հիվանդների սպիտակեղենի և արտահագուստի լվացում, հիվանդասենյակների սպասարկում, կենսաբանական ակտիվ թափոնների հեռացում և այլն) գործառույթներ՝ անմիջական շփման մեջ գտնվելով մեծ թվով վարակակիրների հետ:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով այդ պայմաններում աշխատանքն դիտարկվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով:

Խիստ կարևորելով ՀՀ ԶՈՒ բուժծառայողների, ինչպես նաև բուժկանխարգելման աշխատանքներին աջակցող անձնակազմի սոցիալական ապահովության հիմնախնդիրները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարձատրության քաղաքականությունը և դրա լուծմամբ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը:

Այս կերպ հնարավոր է համավարակների և համաճարակների ժամանակ էականորեն բարձրացնել ՀՀ ԶՈՒ բուժծառայողների վարձատրությունը և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավել որակյալ կադրեր, մինչդեռ ցածր վարձատրությամբ և թափուր հաստիքներով պայմանավորված մյուս բուժծառայողների ծանրաբեռնվածության ավելացումն ուղղակի կամ անուղղակի կերպով բերում է մոտիվացիայի անկման:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ներգրավված է նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի բուժկանխարգելիչ գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ԶՈՒ բուժծառայողներին և բուժաշխատողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով ՀՀ առողջապահական համակարգի այլ բուժաշխատողների վարձատրության չափերի:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված զինծառայողներին հավելումների հաշվարկման պատշաճ գործընթացը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափի սահմանում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների կողմից համավարակների և համաճարակների ժամանակ իրականացվող բժշկական օգնության և սպասարկման համար տրվող հավելումների պատշաճ չափ:

  • Обсуждалось

    21.01.2021 - 05.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6886

Принт