Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

2021 թվականի N      -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում լրացնել «6.10» ծածկագրով նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.

«

 

 

 

6.10

Համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար

3,0

Համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ և ինժեներա-տեխնիկական աշխատանքների իրականացում, բուժկանխարգելիչ ստորաբաժանումների ծավալում, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման իրականացում:

Մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի (առանձին բաժինների և ծառայության պետերի), զորամիավորման (միավորման, զորամասի) հրամանատարի հրամանով:

Ելակետային ցուցանիշ է համարվում համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում առնվազն 7 օր կանխարգելիչ կամ ինժեներա-տեխնիկական աշխատանքների իրականացումը կամ բուժկանխարգելիչ ստորաբաժանումների ծավալումը կամ համավարակով (համաճարակով) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

Հաշվարկը կատարվում է փաստացի օրերի համար:

 

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    21.01.2021 - 05.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6904

Принт